Jump to content

PEST անալիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

PEST - անալիզ (երբեմն նաև STEP), մարքեթինգային գործիք, որը նախատեսված է կազմակերպության գործունեության վրա ազդող արտաքին միջավայրի քաղաքական (Political), տնտեսական (Economic), սոցիալական (Social) և տեխնոլոգիական (Technological) գործոնների դուրսբերման համար։ Դա արտաքին վերլուծության մի մասն է, որն օգտագործվում է ռազմավարության ընտրության կամ շուկայի ուսումնասիրության ընթացքում։ Այս վերլուծությունը կազմակերպության ղեկավարին թույլ է տալիս տեսնել արտաքին միջավայրի ընդհանրացված պատկերը, առանձնացնել կազմակերպության վրա առավել ազդեցություն ունեցող գործոնները։

  • Քաղաքական գործոնը արտացոլում է, թե ինչպես է պետությունը միջամտում տնտեսությանը։
  • Տնտեսական գործոնը արտացոլում է, թե ինչպես է տնտեսության վիճակը ազդում բիզնեսի կառավարման և որոշումների կայացման վրա։
  • Սոցիալական գործոնը արտացոլում է, թե ինչպես է մարդկանց կենսակերպը ազդում կազմակերպության ապրանքների պահանջարկի վրա։
  • Տեխնոլոգիական գործոնը արտացոլում է, թե ինչպես են տեխնոլոգիական զարգացումները ազդում կազմակերպության գործունեության վրա։

PEST - անալիզի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

PESTEL-անալիզը[1] տարբերվում է PEST - անալիզից 2 նոր՝ իրավական (Legal) և շրջակա միջավայրի (Environmental) գործոններով։ Երբեմն կիրառվում են նաև SLEPT-անալիզ կամ STEEPLE-անալիզ։ Կարող են նաև օգտագործվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են աշխարհագրական, էթնոսական կամ այլ գործոններ։

Քաղաքական գործոնների օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քաղաքական ստաբիլություն
  • Կառավարության քաղաքականության ազդեցությունը բիզնես հարկային օրենքների վրա
  • Կառավարության դիրքորոշումը կրոնի կամ մշակույթի վերաբերյալ
  • Պետության անդամագրումը միջազգային կառույցների (ԵՄ, ԵԽ)
  • Մրցակցության պետական կառավարում

Տնտեսական գործոնների օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գնաճ
  • Գործազրկության մակարդակ
  • Միջին աշխատավարձ
  • ՀՆԱ մակարդակ
  • Արտաքին ներդումներ
  • Տոկոսադրույքներ
  • Գնողունակություն

Սոցիալական գործոնների օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դոմինանտ կրոն
  • Կրթական մակարդակը
  • Լեզվի ազդեցությունը շուկայում ապրանքի տեղաբաշխման վրա
  • Կենսակերպի և կենսամակարդակի փոփոխություններ

Տեխնոլոգիական գործոնների օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տեխնոլոգիական զարգացում
  • Նոր ապրանքատեսակներ
  • Նոր պատենտներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]