Հենրի Մինցբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Մինցբերգ
անգլ.՝ Henry Mintzberg
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1939(1939-09-02)[1] (83 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ, Քվեբեկ, Կանադա
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
ԿրթությունՄաքԳիլի համալսարան, MIT Sloan մենեջմենթի դպրոց և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, սոցիոլոգ և գրող
ԱշխատավայրՄաքԳիլի համալսարան և Սան Մարկոս համալսարան
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿանադայի թագավորական ընկերություն
Կայքmintzberg.org
Commons-logo.svg Henry Mintzberg Վիքիպահեստում

Հենրի Մինցբերգ (անգլ.՝ Henry Mintzberg, սեպտեմբերի 2, 1939(1939-09-02)[1], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), Մոնրեալի ՄաքԳիլի համալսարանում մենեջմենթի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ՄաքԳիլի համալսարանի մեքենաշինական ֆակուլտետը, աշխատել է Կանադական երկաթուղու գործառնական հետազոտությունների բաժնում։ Ապա փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Մենեջմենթի Սլոանյան դպրոցում։ Այդ ժամանակվանից դասավանդում է ՄաքԳիլի համալսարանի մենեջմենթի ֆակուլտետում։ Բացի այդ՝ Քարնեգի Մելոն, d’Aix-Mardeill, École des hautes études commerciales, Մոնրեալի համալսարանների, Լոնդոնի բիզնես դպրոցի և INSEAD համալսարանի պրոֆեսոր է։ Ողջ աշխարհի համալսարանների 15 պատվավոր դիպլոմների դափնեկիր է։

Մինցբերգը հրապարակել է 15 գիրք. վերջինը, որը հեղինակել է 2009 թվականին, կրում է «Գործի՛ր արդյունավետ։ Մենեջմենթի լավագույն պրակտիկա»[6].: Գրքում վերլուծվում է 29 մենեջերների տարբեր բնագավառների՝ բիզնեսի, պետական ծառայության, առողջապահության, սիմֆոնիկ նվագախմբի աշխատանքը։ Ստացված տվյալները Մինցբերգը ձևակերպել է մի համակարգի մեջ, որը պատկերացում է տալիս ժամանակակից մենեջմենթի մասին և կոտրում է բազում կառավարչական կարծրատիպեր։

Մինցբերգը հրապարակել է 150-ից ավելի հոդվածներ, որոնցից երկուսը ստացել են «Harvard Business Review» ամսագրի ՄակՔինզի մրցանակը։ Հենրի Մինցբերգը արժանացել է նշանավոր գիտական և ճյուղային ասոցիացիաների մրցանակների, այդ թվում՝ Մենեջմենթի ակադեմիայի, Ռազմավարական մենեջմենթի համայնքի և Կառավարչական խորհդրատվության ասոցիացիայի։

Տեսական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինցբերգի կարծիքով թե՛ կառավարիչները, թե՛ ամբողջ հասարակությունը ընդունում են մենեջմենթը ավելի շուտ որպես գիտություն և որպես մասնագիտություն, որը կարելի է սովորել համալսարանի պատերի ներքո։ Ներկայումս առանձնացվում է մենեջմենթի երկու հասկացություն.

  1. Որպես արվեստ, որին տիրապետել առանց փորձի անհնար է։ Միայն փորձի շնորհիվ կարելի է հասկանալ կառավարչական գործընթացի անսահման շատ նրբությունները, սեփական գիտելիքները գործածել տրված առաջադրանքի ենթատեքստում։
  2. Որպես գիտություն, որի հիմքը կարելի է ուսանել և որը կարելի է գործածել։

Կազմակերպության զարգացման երեք ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Մինցբերգն առաջադրել է կազմակերպության զարգացման տարբեր ծրագրեր։ Նրանք բոլորը կառուցված են այն գաղափարի շուրջ, որ ղեկավարները ամենից լավ սովորում են՝ վերլուծելով իրենց սեփական փորձը գործընկերների խմբում։

Այսօր զարգանում են այդ ծրագրերից երեքը.

  • International Masters Program in Practicing Management IMPM վարպետի մակարդակի ծրագիր (ուսուցումը տեղի է ունենում գործընկերների ղեկավարչական փորձի հիման վրա)[7],
  • International Masters for Health Leadership անունը կրող նմանատիպ ծրագիր առողջապահության բնագավառում[8],
  • CoachingOurselves, ոչ ձևական բնույթ ունեցող ուսուցում աշխատավայրերում ղեկավարների համար[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]