Պեկինի Շմիդտ-ԼԿՍ աստերոիդների ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է SCAP ծրագիրից)
SCAP ծրագիրը իրականացվում էր Քսիլոնգ կայանում, Չինաստանում, 1990-ական թվականներին

Պեկինի Շմիդտ-ԼԿՍ աստերոիդների ծրագիր (անգլ.՝ Beijing Schmidt CCD Asteroid Program, SCAP), աստղագիտական հետազոտության ծրագիր, որը զբաղվում էր Երկրին մոտեցող աստերոիդների հետազոտություններով։ Ծրագիրը իրականացվում էր Չինաստանի Հեբեյ նահանգում գտնվող Յանշան լեռնաշղթայում գտնվող Քսիլոնգ կայանում։ 1994-2002 թվականների ընթացքում SCAP ծրագրի շրջանակներում հայտնաբերվել են 1302 համարակալված աստերոիդներ[1]։

Ծրագիրը հիմնվել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի կողմից։

SCAP ծրագրի շրջանակներում օգտագործվել է 60/90 սմ Շմիդտի աստղադիտակ, որն ուներ 2048×2048 ԼԿՍ լուսանկարչական խցիկ։ Աստղադիտակը տեղադրված է Քսիլոնգ կայանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2017 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]