Գորշ ականջեղ չղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Plecotus auritusից)
Jump to navigation Jump to search
Գորշ ականջեղ չղջիկ
Գորշ ականջեղ չղջիկ
Գորշ ականջեղ չղջիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Ձեռնաթևավորներ (Chiroptera)
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae)
Ցեղ Ականջեղներ (Plecotus)
Տեսակ Գորշ ականջեղ չղջիկ (P. auritus)
Միջազգային անվանում
Plecotus auritus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Գորշ ականջեղ չղջիկ (լատ.՝ Plecotus auritus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։

Որպես առանձին տեսակ նկարագրվել է 1990 թվականին։ Մինչ այդ ականջեղների ցեղը ներկայացվում էր 1 տեսակով (2 տարատեսակներով)։ Հայաստանում տարածված է հյուսիսային շրջաններում։ Առավել հաճախ բնակվում է անտառներում (փչակներում, ծառերի կեղևի տակ) կամ անտառամերձ ժայռաճեղքերում, քարանձավներում, հազվադեպ՝ տարբեր շինություններում (գոմերում, տանիքների տակ) գերադասում է փայտե շինությունները։ Կոտայքի մարզում (Մարմարիկ գետի հովիտ) հայտնաբերվել է Կովկասում ամենամեծաքանակ ձմեռող գաղութը (174 առանձնյակ)։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 47-50 մմ է, պոչինը՝ 46-50 մմ, նախաբազկինը՝ 43-47 մմ։ Մորթին մեջքի մասում գորշաշագանակագույն է, դեպի փորը վերածվում է դեղնասպիտակավունի։ Մոխրագույն ականջեղ չղջիկից տարբերվում է գույնով և քթահիմքում խիտ ու երկար մազերով պատված թմբիկի առկայությամբ։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մանր թիթեռներով, մլակներով, մոծակներով և բզեզներով, որոնց որսում է թռիչքի պահին կամ «հավաքում» ծառերի, թփերի վրայից։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիս-հունիսին էգը ծնում է սովորաբար 1 ձագ, որը, թեպետ 1 ամսականում արդեն չի տարբերվում ծնողներից, սակայն մոտ 20 օր ևս սնվում է մոր կաթով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հարավային Եվրոպայում, Սիբիրում, Մանջուրիայում, Հյուսիսային Մոնղոլիայում, Ալթայում և Անդրկովկասում: Հայաստանում տարածված է Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվաքանակի կրճատման միտումով սակավաթիվ տեսակ է: ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է որպես խոցելի տեսակ։

Արեալը նկատելիորեն կրճատվում է: Թվաքանակը կրճատվում է գաղութներում և պոպուլյացիաներում։

Վտանգման հիմնական գործոններին են հաստաբուն, փչակավոր ծառերի հատումը և հին փայտաշինությունների քանդումը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png