Գորշ ականջեղ չղջիկ
| Գորշ ականջեղ չղջիկ | |
Գորշ ականջեղ չղջիկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Կաթնասուն (Mammalia) |
| Կարգ | Ձեռնաթևավորներ (Chiroptera) |
| Ընտանիք | Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae) |
| Ցեղ | Ականջեղներ (Plecotus) |
| Տեսակ | Գորշ ականջեղ չղջիկ (P. auritus) |
| Միջազգային անվանում | |
| Plecotus auritus | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Գորշ ականջեղ չղջիկ (լատիներեն՝ Plecotus auritus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։
Որպես առանձին տեսակ նկարագրվել է 1990 թվականին։ Մինչ այդ ականջեղների ցեղը ներկայացվում էր 1 տեսակով (2 տարատեսակներով)։ Հայաստանում տարածված է հյուսիսային շրջաններում։ Առավել հաճախ բնակվում է անտառներում (փչակներում, ծառերի կեղևի տակ) կամ անտառամերձ ժայռաճեղքերում, քարանձավներում, հազվադեպ՝ տարբեր շինություններում (գոմերում, տանիքների տակ) գերադասում է փայտե շինությունները։ Կոտայքի մարզում (Մարմարիկ գետի հովիտ) հայտնաբերվել է Կովկասում ամենամեծաքանակ ձմեռող գաղութը (174 առանձնյակ)։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 47-50 մմ է, պոչինը՝ 46-50 մմ, նախաբազկինը՝ 43-47 մմ։ Մորթին մեջքի մասում գորշաշագանակագույն է, դեպի փորը վերածվում է դեղնասպիտակավունի։ Մոխրագույն ականջեղ չղջիկից տարբերվում է գույնով և քթահիմքում խիտ ու երկար մազերով պատված թմբիկի առկայությամբ։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է մանր թիթեռներով, մլակներով, մոծակներով և բզեզներով, որոնց որսում է թռիչքի պահին կամ «հավաքում» ծառերի, թփերի վրայից։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիս-հունիսին էգը ծնում է սովորաբար 1 ձագ, որը, թեպետ 1 ամսականում արդեն չի տարբերվում ծնողներից, սակայն մոտ 20 օր ևս սնվում է մոր կաթով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հարավային Եվրոպայում, Սիբիրում, Մանջուրիայում, Հյուսիսային Մոնղոլիայում, Ալթայում և Հարավային Կովկասում։ Հայաստանում տարածված է Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվաքանակի կրճատման միտումով սակավաթիվ տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է որպես խոցելի տեսակ։
Արեալը նկատելիորեն կրճատվում է։ Թվաքանակը կրճատվում է գաղութներում և պոպուլյացիաներում։
Վտանգման հիմնական գործոններին են հաստաբուն, փչակավոր ծառերի հատումը և հին փայտաշինությունների քանդումը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ ականջեղ չղջիկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ ականջեղ չղջիկ» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |