No Time to Die (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«No Time to Die»
«No Time to Die» սինգլի շապիկը (Բիլլի Այլիշ, 2020)
Բիլլի Այլիշի սինգլը
ԹողարկվածՓետրվարի 14, 2020
ՖորմատՆերբեռնում, սթրիմինգ
Ձայնագրված2019
ԵրգահանԲիլլի Այլիշ և Ֆինիս Օ'Քոնել
Տևողություն4։02
ԼեյբլDarkroom/Interscope Records
ՊրոդյուսերՖինիս Օ'Քոնել
Բիլլի Այլիշի սինգլների ժամանակագրություն
«Everything I Wanted»
(2019)
«No Time to Die»
(2020)

No Time to Die (հայ․՝ Մահանալու ժամանակը չէ), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Բիլլի Այլիշի երգը, որը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 14-ին։ Ջեյմս Բոնդի մասին սպասվող՝ «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի գլխավոր սաունդթրեքն է, որը թողարկվել է Darkroom/Interscope Records լեյբլերում։ Երգը գրել են Բիլլի Այլիշը և նրա եղբայրը՝ Ֆինիս Օ'Քոնելը[1]։

Թողարկում և պրոմո[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարին հայտարարվել է, որ Բիլլի Այլիշը հանդես է գալու որպես Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի սաունդթրեքի կատարող։ Այլիշը պատմության մեջ ամենաերիտասարդ երգչուհին է, որը 18 տարեկանում գրել և ձայնագրել է երգ Ջեյմս Բոնդի ֆիլմի համար[2][3]։

Երգի մասին հայտարարելուց հետո, Այլիշն ասել է. «Դա մեծ պատիվ է»[1]։ Նրա եղբայրն ավելացրել է, որ. «ինձ այնքան հաջողակ եմ զգում, որ նմանատիպ փոքր դեր եմ ունենալու այդպիսի լեգենդար ֆիլմաշարում»[1]։

«No Time to Die» երգի ռեժիսոր Քերի Ֆուկունագան, իրեն անվանել է այդ դուետի երկրպագու, իսկ ֆիլմի պրոդյուսերներ Մայքլ Ջ. Ուիլսոնը և Բարբարա Բրոքոլին ասել են, որ երգն «անթերի է մշակված»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Strauss Matthew (January 14, 2020)։ «Billie Eilish Pens Theme Song for New James Bond Movie No Time to Die»։ Pitchfork։ Վերցված է February 9, 2020 
  2. Goodman Jessica (February 6, 2020)։ «Oscars 2020: Billie Eilish to have "special performance" at the Academy Awards»։ KNXV-TV։ Վերցված է February 9, 2020 
  3. 3,0 3,1 Snapes Laura (January 14, 2020)։ «James Bond: Billie Eilish to provide No Time to Die theme»։ The Guardian։ Վերցված է February 9, 2020