Lichess
Lichess | |
---|---|
![]() | |
lichess.org(անգլ.) | |
Տեսակ | կայք, համակարգչային շախմատ, ազատ ծրագրային ապահովում և առցանց շախմատ խաղալու կայք |
Գրանցում | ոչ պարտադիր, անվճար |
Լեզու | 80[1] |
Սեփականատեր | Տիբո Դյուպլեսի |
Հեղինակ | Տիբո Դյուպլեսի |
Բացված | հունիս 2010[2] |
Ընթացիկ կարգավիճակ | գործող և զարգացող |
Եկամուտ | չկա |
Lichess (արտասանվում է «լիչես», /liː-tʃes/[3]), համացանցային շախմատային սերվեր (lichess.org կայք), որը ստեղծել է ֆրանսիացի ծրագրավորող Տիբո Դյուպլեսին (ֆր.՝ Thibault Duplessis)։ Սերվերում օգտագործվող ծրագրային ապահովումը բաց աղբյուր է և տարածվում է AGPL ազատ լիցենզիայով[4]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայքի հիմնական գործառույթը առցանց կամ նամակագրությամբ այլ խաղացողների դեմ տարբեր ժամակարգերով շախմատ խաղալն է[5][6]։ Կայքն ամբողջովին անվճար է և չի պարունակում որևէ գովազդ։ Գրանցված օգտվողների խաղացած բոլոր պարտիաները պահվում են սերվերում` տրամադրելով վիճակագրական տեղեկություններ և դրանց մեջ որոնելու հնարավորություն։ Պարտիաները կարող են ինչպես չազդել խաղացողի վարկանիշի վրա, այնպես էլ լինել վարկանիշային (ընտրվում է օգտագործողի կողմից)։ Վերջիններն օգտագործվում են խաղացողի վարկանիշը հաշվարկելու համար՝ հաշվի առնելով պարտիային հատկացվող խաղաժամանակը (բուլլիտ, կայծակնային, արագ, դասական շախմատ, անսահմանափակ ժամանակ)։ Բոլոր պարտիաները վերլուծելու համար հնարավոր է օգտագործվել Stockfish շախմատային շարժիչը[7]։ Բացի իրական մարդկանց հետ պարտիաներից, օգտվողները կարող են խաղալ նաև համակարգչի դեմ (այդ թվում՝ որևէ դիրքից սկսած)։
Lichess-ը լայն հնարավորություններ է ընձեռում բարելավելու խաղի մարտավարական բաղադրիչը (մատով ավարտվող շախմատային խնդիրների լուծում, լավագույն քայլի որոշում), ամրապնդելու շախմատային նշագրության իմացությունը և մարզելու սկզբնախաղային գիտելիքները[8][9]։ Ստանդարտ շախմատի տարբեր ժամանակների ընտրությունից բացի, կայքը նաև հնարավորություն է տալիս խաղալու շախմատի հետևյալ տարատեսակները[10][11].
- Շախմատ-960 (Ֆիշերի շախմատ),
- Արքան կենտրոնում (Լեռան արքա, King of the Hill)[12],
- Շախմատային զիջախաղ (հակաշախմատ),
- Ատոմային շախմատ,
- Crazyhouse,
- Երեք շախ (Three-check chess),
- Հորդային շախմատ («հորդա» բառից)՝ Դանսենիի շախմատի տարատեսակ (Dunsany’s chess)։ Այս դեպքում Lichess-ի առաջարկած տարբերակը ստանդարտ հորդային շախմատից փոքր-ինչ տարբերվում է, և այլն։
Lichess-ը թույլ է տալիս անցկացնել միաժամանակյա խաղաշարեր, խաղալ «կույր» շախմատ, դիտել այլ խաղացողների պարտիաներ՝ LichessTV-ով (օգտագործելով հենց Lichess-ի ինտերֆեյսը կամ այն խաղացողների տեսաալիքները, որոնք հեռարձակում և մեկնաբանում են իրենց պարտիաները twitch-ով կամ youtube-ով)։ Կայքում կան ֆորում, տեսադարան, տախտակի խմբագրիչ։ Կայքի ֆորումում կարելի է ստեղծել թիմեր ըստ հետաքրքրությունների։
Lichess-ը կույր կամ թույլ տեսնող մարդկանց հնարավորություն է տալիս շախմատ խաղալ[13]։ Կայքում գրանցվելու համար ստանդարտ CAPTCHA-ի փոխարեն անհրաժեշտ է լուծել շախմատային պարզ խնդիր (որպես կանոն՝ մատ 1 քայլից)[14] [15]։ 2015 թվականի փետրվարի 11-ին թողարկվել է «Անդրոիդ» սարքերի համար պաշտոնական բջջային հավելվածը[10]։ IOS-ի համար ծրագիրը թողարկվել է 2015 թվականի մարտի 4-ին[16]։
Lichess-ի առանձնահատկությունը գովազդից լիակատար ազատության քաղաքականությունն է (անվանման li- նախածանցը անգլերեն libre (ազատ), live (ուղիղ, կենդանի), light (թեթև), lila[17] (բաց ծրագրային կոդ) բառերից է)՝ ամսական, շաբաթական և նույնիսկ օրական պարբերականությամբ անընդմեջ շարունակվող նոր գործառույթների մշակմամբ և իրականացմամբ։ Ծախսերի ծածկումն ապահովվում է կամավոր նվիրատվությունների շնորհիվ և Lichess-ի ստեղծողի աշխատավարձից (առկա հինգ սերվերներից երեքը վճարվում են նվիրատվություններից, մնացած երկուսը` ստեղծող Տիբո Դյուպլեսիի սեփական միջոցներից)։ Lichess-ի մշակումն ու աջակցությունը հեղինակի հոբբին է (որը ՏՏ ոլորտում լավ վարձատրվող հիմնական աշխատանք ունի)։ Նա կտրականապես դեմ է կայքում վճարովի տարրեր ավելացնելուն, իսկ սեփական գրպանից ամսական ծախսերը (մոտ 170 ԱՄՆ դոլար) համարում է միանգամայն ընդունելի վճար հաճույք ստանալու դիմաց[18]։
2020 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ, lichess.org-ը Alexa-ի համաշխարհային վարկանիշում 1307-րդ տեղում էր։ Այցելուների մեծ մասը ԱՄՆ-ից, Հնդկաստանից և Գերմանիայից է[19]։ Նույն ամսվա դրությամբ Lichess-ն աշխարհում երկրորդ ամենահայտնի շախմատային կայքն է (chess.com-ից հետո)[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Contributing • lichess.org»։ lichess.org։ Վերցված է 2021-03-12
- ↑ How old is lichess?
- ↑ «How do you pronounce Lichess?»։ lichess.org։ Վերցված է 2016-12-26
- ↑ Duplessis Thibault։ «LICENSE»։ GitHub։ Վերցված է 14 February 2015
- ↑ Козлов Алексей (21 July 2014)։ «Сайт дня: Lichess.org — чёрное и белое онлайн»։ Վերցված է 20 March 2015
- ↑ Rini Giorgio (30 November 2010)։ «Giocare a scacchi su internet con Lichess»։ Nanopress։ Վերցված է 14 August 2015
- ↑ Baweja Tehseen (25 November 2010)։ «Lichess: Play Online Chess Game Against Computer or Others»։ MakeUseOf։ Վերցված է 25 April 2015
- ↑ Clarke James (4 June 2014)։ «How training puzzles are generated»
- ↑ Duplessis Thibault (12 January 2015)։ «Atomic Chess! And more»
- ↑ 10,0 10,1 Duplessis Thibault (11 February 2014)։ «The Mobile App is ready!»
- ↑ Patkar, Mihir (31 July 2015). «10 Free Two Player Games You Can Play In Your Browser».
- ↑ «King of the Hill • Bring your King to the center to win the game. • lichess.org»։ lichess.org։ Վերցված է 2021-03-11
- ↑ Torres JC (23 June 2014)։ «Lichess embraces blind players with new chess site features»։ Slashgear։ Վերցված է 14 August 2015
- ↑ Leyden John (14 March 2013)։ «We shall CRUSH you, puny ROBOT... with CHESS»։ The Register։ Վերցված է 20 August 2015
- ↑ Carter Grey (14 March 2013)։ «Sick of Captchas? How About Chess Puzzles?»։ The Escapist։ Վերցված է 20 August 2015
- ↑ Duplessis Thibault (4 March 2015)։ «Mobile app: iOS edition»։ Վերցված է 14 August 2015
- ↑ «Frequently Asked Questions • lichess.org»։ lichess.org։ Վերցված է 2021-03-11
- ↑ Duplessis Thibault (2 July 2014)։ «Why is lichess free?»։ Վերցված է 14 August 2015
- ↑ «lichess.org Site Overview»։ Alexa Internet։ Վերցված է 15 September 2020
- ↑ «Chess Links and Websites»։ Արխիվացված է օրիգինալից 21 September 2015-ին։ Վերցված է 7 October 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|