Ֆիշերի շախմատ
Ֆիշերի շախմատ | |
---|---|
Տեսակ | Սեղանի խաղ |
Մշակող | Բոբբի Ֆիշեր |
Խաղացողների քանակ | 2 |
Տեղադրման ժամանակ | հունիսի 19, 1996 |
Պարտիայի տևողություն | 10-60 րոպե |
Chess960 Վիքիպահեստում |
Ֆիշերի շախմատ, կամ անվանվում է նաև շախմատ 960 կամ ազատ ոճի շախմատ[1], շախմատ խաղի տարբերակ է, որը հորինել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Բոբբի Ֆիշերը[2]։ Ֆիշերը հայտարարեց այս տարբերակի մասին 1996 թվականի հունիսի 19-ին Բուենոս Այրեսում, Արգենտինա[3][4][5]։ Ֆիշերի շախմատ-ն օգտագործում է նույն խաղատախտակն ու խաղաքարերը, ինչ դասական շախմատը, սակայն խաղացողների խաղաքարերի մեկնարկային դիրքը պատահական է` հետևելով որոշակի կանոնների։ Պատահական կարգավորումն անիրագործելի է դարձնում առավելություններ ձեռք բերելը սկզբնախաղերի մտապահման միջոցով, փոխարենը խաղացողները պետք է ավելի շատ ապավինեն իրենց հմտություններին և ստեղծարարությանը։
Խաղաքարերի պատահական դասավորությունը երկար ժամանակ անվանում էին խառնաշփոթ շախմատում, բայց Ֆիշերի շախմատը նոր կանոններ է ներկայացնում սկզբնախաղի կարգավորումներում «Յուրաքանչյուր խաղացողի համար խաղի դինամիկ բնույթի պահպանմամբ` երկու կողմերի համար էլ փոխատեղման իրավունքը պահպանելով»[6]։
2008 թվականին ՖԻԴԵ-ն «Շախմատ 960»-ն ավելացրեց «Շախմատի կանոնների» հավելվածում[9]։ ՖԻԴԵ-ի կողմից հաստատված Ֆիշերի շախմատի աշխարհի առաջնություն 2019 ավելի մեծ կարևորություն տվեց այս տարբերակին։ Այն հաղթել է Ուեսլեյ Սոյին[10]։ 2022-ին նոր չեմպիոն է դարձել Հիկարու Նակամուրան[11]։
Կարգավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղից առաջ մեկնարկային դիրքը որոշվում և դասավորվում է պատահականության սկզբունքով՝ որոշակի պահանջների համաձայն։ Սպիտակի խաղաքարերը (ոչ զինվորները) պատահականորեն տեղադրվում են հետևյալ երկու կանոնների համաձայն.
- Փղերը պետք է տեղադրվեն հակառակ գույնի դաշտերում։
- Արքան պետք է տեղադրվի նավակների միջև ընկած դաշտում։
Սևերի խաղաքարերը դասավորվում են սպիտակների խաղաքարերի հայելային համաչափությամբ (Օրինակ, եթե սպիտակների արքան պատահական դրված է f1 դաշտում, ապա սևերի արքան պետք է լինի f8-ում)։ Զինվորները դասավորվում են դասական շախմատի նման երկրորդ տողում։
Կարգավորումից հետո բոլոր առումներով խաղում են ինչպես դասական շախմատում, բացառությամբ փոխատեղմանը, պայմանավորված արքայի և նավակների դիրքերով։
Մեկնարկային դիրքերի ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան 4 × 4 × 6 × 10 × 1 = 4 × 4 × 15 × 4 × 1 = 960 օրինական մեկնարկային դիրքեր։
- 4 սպիտակ խաղադաշտ փղերից մեկի համար,
- 4 սև խաղադաշտ մյուս փղի համար,
- 6մնացած խաղադաշտերից մեկը թագուհու համար և 5! / (3! × 2!) = 5 × 4 / 2 = 10 հնարավոր եղանակ երկու ձիերը մնացած 5 խաղադաշտերում տեղադրելու համար,
- կամ որ նույնն է 6! / (4! × 2!) = 5 × 6 / 2 = 15 հնարավոր եղանակ երկու ձիերը մնացած 6 խաղադաշտոիւմ տեղադրելու համար և 4 հնարավոր դիրք թագուհու համար,
- 1 հնարավոր տարբերակ մնացած 3 խաղադաշտերում 2 նավակների և արքայի համար, քանի որ արքան պետք է լինի նավակների միջև։
Սովորաբար խաղացողները ընդունում են կազմակերպչի պայմանները՝ ծրագրային ապահովման միջոցով մեկնարկային դիրք ստեղծելու համար։ Եթե ծրագրային ապահովումը հասանելի չէ կամ խաղացողները չեն ընդունում այն, կան բազմաթիվ եղանակներ՝ հավասար հավանականությամբ պատահական մեկնարկային դիրք ստեղծելու համար։ Դրա համար պահանջվում է 0-ից մինչև 959 ներառյալ պատահական մեկ թվի ընտրություն, որն այնուհետև համարվում է Ֆիշերի շախմատի սխեմայի համարակալման ինդեքս։
1998թ.-ին Ինգո Ալտհոֆերն առաջարկեց մի մեթոդ, որը պահանջում է միայն մեկ ստանդարտ զառ[12][13] (Նորից գլորեք, եթե անհրաժեշտ է 1–4 կամ 1–5 միջակայքում արժեքներ ստանալու համար)։
960 ընտրություն կարելի է ապահովել բազմանիստ զառով տարբեր եղանակներով առանց նետման կրկնելու, օրինակ 4×12×20 or 6×8×20 or 8×10×12։
Խառնելով նշված օբյեկտները (քարտեր, խաղաքարեր, խառնված տառեր) և օգտագործել փոխակերպումները։ Օրինակ, խառնել 14 a,b,c,d,e,f,g,h, N,N,Q,R,R,R նշված քարտ և տեղադրել դրանք հետևյալ 3 տողերում․
- սև խազադաշտերի համար (a,c,e,g);
- սպիտակ խաղադաշտերի համար (b,d,f,h);
Յուրաքնչյուր տողի առաջին խաղաքարտը որոշում է փղի խաղադաշտը
- Մնացած Q,R,R,R,N,N խաղաքարտերով որոշել թագուհու, նավակների և ձիերի խաղադաշտերը։ Քանի որ Արքան պետք է լինի նավակների միջև, նրա դաշտը համապատասխանում է մեջտեղի 'R' դաշտին։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղի այս տարբերակը կրել է տարբեր անուններ։ Այն ի սկզբանե հայտնի էր որպես «Ֆիշերի պատահական շախմատ», ինչպես անվանել է Ֆիշերը։ «Շախմատ 960»-ն անվանվել է ՖԻԴԵ-ի կողմից համաձայն շախմատի կանոնների[14]։
Հանս Վալլտեր Շմիթը, ով Ֆրանկֆուրդի Chess Tigers Training Center-ի հիմնադիրն է և այս տարբերակի ջատագովը, սկսեց մտածել և ստեղծել նոր անուն, որը պետք է համապատասխաներ առաջատար գրոսմայստերների պահանջներին. մասնավորապես՝ նոր անվանումը և դրա մասերը.
- չպետք է պարունակի որևէ գրոսմայստերի անվան մի մասը
- չպետք է ներառի բացասական, կողմնակալ կամ «սպունգանման» տարրեր (օրինակ՝ «պատահական» կամ «ազատ ոճ») և
- պետք է հասկանալի լինի բոլորին
Ընտրությունը կանգ է առել «Շախմատ 960» անվանման վրա, որը ստացվում էր տարբեր հնարավոր մեկնարկային դիրքերի քանակից։ Ֆիշերը երբեք հրապարակավ կարծիք չի հայտնել «Շախմատ960» անվան վերաբերյալ։
Տարբերակի մեկ այլ ջատագով Ռայնհարդ Շարնագլը պաշտպանում էր «Լրիվ շախմատ» (անգլ.՝ "FullChess") տերմինը։ Այսօր նա օգտագործում է «Լրիվ շախմատ», սակայն երաշխավորում է նաև «Շախմատ 960» անվանումը որպես Ֆիշերի շախմատի այլ տարբերակ։
Սկսած 2019 թվականից, երբ Սենթ Լուիսի շախմատային ակումբը անցկացնում է Ֆիշերի շախմատի մրցաշարեր, նրանց մրցաշարերը կոչվում են «Շախմատ 9LX» (անգլ.՝ Chess 9LX), որտեղ «9LX»-ն արաբական 9 թվի և հռոմեական LX (60) թվերի համակցությունն է, քանի որ «960»-ը հաճախ կարդացվում է որպես «ինը-վաթսուն»՝ «ինը հարյուր վաթսուն»-ի փոխարեն, երբ խոսում ենք «շախմատ960»-ի մասին[15][16]:.
Փոխատեղման կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես դասական շախմատում, յուրաքանչյուր խաղացող կարող է յուրաքանչյուր խաղում մեկ անգամ փոխատեղում կատարել՝ մեկ քայլով շարժելով և՛ արքան, և՛ նավակը։ Այնուամենայնիվ, փոխատեղման կանոնները վերաիմաստավորվեցին Ֆիշերի շախմատում, պայմանվորված արաքայի և նավակի սկզբնական տարբեր դիրքերով։ Փոխատեղումից հետո արքայի և նավակի վերջնական դիրքերը ճիշտ նույնն են, ինչ դասական շախմատում, մասնավորապես. :
- Դեպի a-դաշտի կողմ փոխատեղում կատարելուց հետո (դասական շախմատում անվանում ենք երկար փոխատեղում), արքայի վերջնական դաշտը c-ն է, իսկ a-դաշտի նավակի վերջնական դիրքը d-դաշտը։ Քայլը նշվում է 0-0-0, ինչպես դասական շախմատում։
- Դեպի h-դաշտի կողմ փոխատեղում կատարելուց հետո (դասական շախմատում անվանում ենք կարճ փոխատեղում), արքայի վերջնական դաշտը g-ն է, իսկ h-դաշտի նավակի վերջնական դիրքը f-դաշտը։ Քայլը նշվում է 0-0, ինչպես դասական շախմատում։
Փոխատեղման պայմանները նույնն են, ինչ դասական շախմատում, մասնավորապես.
- Արքան և փոխատեղվող նավակը չպետք է նախկինում քայլ կատարած լինեն։ Հարկ է նշել, որ եթե արքան քայլ չի կատարել, սակայն մի կողմի նավակով արդեն քայլ կատարված է, դեռևս հնարավոր է փոխատեղում կատարել մյուս կողմի նավակի հետ։ Այնուամենայնիվ, ՖԻԴԵ-ի կանոնները հստակորեն նշում են, որ փոխատեղումը կարող է կատարվել միայն մեկ անգամ յուրաքանչյուր խաղացողի համար։
- Այն դաշտերը, որոնցով պետք է արքան փոխատեղվի, ներառյալ արքայի վերջնական դաշտը, չպետք է լինի հակառակորդի կողմից հարվածի տակ[17]։
- Բոլոր դաշտերը փոխատեղվող արքայի և նավակի միջև, ներառյալ նավակի և արքայի վերջնական դիրքերը, պետք է լինեն ազատ[18]։
ՖԻԴԵ-ի առաջարկած ընթացակարգի համաձայն փոխատեղման համար նախ արքան պետք է տեղափոխել վերջնական դիրքը, այնուհետև նավակը տեղափոխել վերջնական դիրք։ Մեկ այլ առաջարկություն է դա անելուց առաջ բանավոր հայտարարել փոխատեղման մտադրության մասին[8]։
Դիտարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որոշ մեկնարկային դիրքերում, դաշտերը, որոնք ստանդարտ փոխատեղման դեպքում պետք է ազատ լինեն, կարող են զբաղված լինել։ Այլ դիրքերում կարող է պատահել, որ արքան կամ նավակը չտեղաշարժվեն փոխատեղման ժամանակ, քանի որ այն արդեն զբաղեցնում է իր նպատակակետի դաշտը, օրինակ՝ h-կողմի նավակը, ի սկզբանե f-դաշտի վրա է, այս դեպքում միայն արքան է շարժվում։ Ոչ մի սկզբնական դիրք թույլ չի տալիս փոխատեղում, որտեղ ոչ մի խաղաքար չի շարժվում, քանի որ արքան պետք է սկսի նժույգներիի սկզբանե գտնվի նավակների միջև։
- Մեկ այլ անսովոր հնարավորություն է, որ փոխատեղումը հասանելի լինի որպես խաղի առաջին քայլ, ինչպես եղավ 2018-ի Ֆիշերի շախմատի բլից մրցաշարի 11-րդ պարտիայում Հիկարու Նակամուրայի և Մագնուս Կարլսենի միջև։ Մեկնարկային դիրքում արքաները f1/f8 դաշտերում էին, իսկ h կողմի նավակները g1/g8-ում։ Երկու խաղացողներն էլ առաջին քայլին օգտվեցին փոխատեղման հնարավորությունից (1.0-0 0-0)[19]։
- Դասական շախմատում նավակը փոխատեղում կարելի է անել շախից դուրս, որովհետև երբ շախի տակով է անցնում, նշանակում է արքան նույնպես անցնում է շախի տակով, երբ փոխատեղում ենք, արքան միշտ անցնում է փոխատեղվող նավակի ուղղության դաշտը։ Այնուամենայնիվ, «Շախմատ 960» -ում նավակը կարող է անցնել շախի տակով։ Սա քննարկում էին Լևոն Արոնյանը և Յասեր Սեյրավանը Սուրբ Լուիսի 2022 թվականի «Շախմատ 9LX»-ի առաջնության 3-րդ ռաունդի 18-րդ քայլում, երբ Արոնյանը խաղում էր Լենիեր Դոմինգես Պերեսի դեմ, որը մեկնարկային դիրքում ուներ RKBBNQNR դասավորությունը[20][21][22]։
- Կա 90 մեկնարկային դիրք, որտեղ ի տարբերություն դասական շախմատի, փոխատեղում կատարելու համար խաղացողները պետք է հրաժարվեն մի ուղղությամբ փոխատեղում կատարելու իրավունքից, որպեսզի մյուս ուղղությամբ կարողանան կատարել։ Սա կարելի է հաշվել նկատելով որ այն տեղի է ունենում 18 տարբեր դիրքերում, հետևյալ 5 հնարավոր խմբերում՝ RKRXXXXX, RKXRXXXX, XRKRXXXX, XXXXXRKR և RXKRXXXX. Միայն այս դիրքերում մի կողմի նավակաը պետք է տեղափոխել, որպեսզի մյուս կողմի նավակով կարողանանք փոխատեղում կատարել[23]։ Օրինակ RKRBBNNQ մեկնարկային դիրքում, որը առաջին խմբից է RKRXXXXX, խաղացողը, ով ցանկանում է փոխատեղում կատարել a կողմի նավակի հետ, սկզբից պետք է տեղաշարժի c կողմի նավակը (կամ այն պետք է վերցրած լինի մրցակիցը)։
Տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիշերի շախմատում սկզբնախաղերը դեռևս ուսումնասիրման փուլում են[27][28][29][30], բայց սկզբնախաղի հիմնական սկզբունքները գործում են, ներառյալ՝ պաշտպանել արքային, վերահսկել կենտրոնական խաղադաշտերը (ուղղակիորեն կամ անուղղակիորեն) և արագ ակտիվացնել խաղաքարերը, սկսելով ավելի փոքր արժեք ունեցողներից։ Անհրաժեշտ է նաև արագ գործել անպաշտպան զինվերներով։ Շատ մեկնարկային դիրքերում կան անպաշտպան զինվորներ, և դրանցից որոշներում հակառակորդը կարող է հարձակվել նրանց վրա առաջին քայլով։ Օրինակ Ֆիշերի շախմատի որոշ մեկնարկային դիրքերում սպիտակները կարող են հարձակվել անպաշտպան սև խաղաքարերի վրա առաջին քայլում, մինչդեռ դասական շախմատում սպիտակներից հարձակվելու համար երկու քայլ է պահանջվում, և անպաշտպան զինվորներ չկան։
Սպիտակների առավելությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է, որ յուրաքանչյուր մեկնարկային դիրքից պետք է երկու պարտիա խաղալ՝ խաղացողների գույներով փոխարինմամբ, քանի որ որոշ սկզբնական դիրքերում սպիտակների առավելությունը կարող է ավելի մեծ լինել, քան դասական շախմատում[31]։
Ըստ Sesse[24][25] վերլուծությունների, միջին հաշվով, Ֆիշերի շախմատում մեկնարկային դիրքը 22,2%-ով պակաս անհավասարակշիռ է, քան ստանդարտ մեկնարկային դիրքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Զույլեն վան Նիժելտի վաղ ներդրումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատահական շախմատի հայեցակարգը, որը նաև հայտնի է որպես խառնաշփոթ շախմատում, առաջին անգամ առաջարկվել է հոլանդացի շախմատի էնտուզիաստ Ֆիլիպ Յուլիուս վան Զույլեն վան Նիժելտի կողմից (1743-1826)։ Շախմատի մասին իր հայտնի տրակտատում՝ La Supériorité aux Échecs, որը հրապարակվել է 1792 թվականին, Վան Զույլեն վան Նիժելտը արտահայտել է իր քամարհանքը դասական շախմատի սկզբնախաղերում հաճախ հանդիպող կրկնվող օրինաչափությունների նկատմամբ։ Նա առաջարկեց հիմնական խաղաքարերի մեկնարկային դիրքերը պատահական դարձնելու գաղափարը՝ ստեղծելով եզակի իրավիճակների հսկայական զանգված՝ վերացնելով խաղից առաջ մտապահելու կամ ընդարձակ սկզբնախաղերի տեսության հնարավորությունը։ Վան Զույլեն վան Նիժելտի գիրքը՝ իր ամբողջական վերնագրով La Supériorité aux Échecs mise à la portée de tout le monde, et particulièrement des dames qui aiment cet amusement («Շախմատի գերազանցությունը հասանելի է բոլորին, և հատկապես այն կանանց, ովքեր սիրում են այդ զվարճանք»), ձեռք է բերել զգալի ժողովրդականություն և մի քանի անգամ վերահրապարակվվել։ Նրա ազդեցությունը տարածվեց հոլանդախոս աշխարհի սահմաններից դուրս, քանի որ այն հետագայում թարգմանվեց բազմաթիվ լեզուներով՝ տարածելով շախմատի խաղաքարերի սկզբնական դիրքերի պատահական դասավորության գաղափարը ավելի լայն լսարանի վրա։ Վան Զույլեն վան Նիժելտի կողմից պատահական շախմատի այս վաղ պատկերացումը հիմք դրեց խաղի այն տարբերակին, որը հետագայում, արդեն 20-րդ դարում, հայտնի դարձավ որպես Ֆիշերի պատահական շախմատ։
Վան Զույլեն վան Նիժելտի շախմատի նորարարական մոտեցումը ոչ միայն լուծում տվեց ավանդական սկզբնախաղերի կրկնվող բնույթին, այլև ճանապարհ հարթեց շախմատային տարբերակների ուսումնասիրության համար, որոնք շեղվում են սովորական մեկնարկային դիրքից։ La Supériorité aux Chess-ում նրա մեջբերումը շեշտում է պատահական շախմատի հիմնական սկզբունքը, նշելով. «Սա առաջացնում է հսկայական թվով տարբեր իրավիճակներ, որպեսզի ոչ ոք չկարողանա նախապես սովորել դրանք», որն արտացոլում է նրա ցանկությունը՝ անկանխատեսելիության և ինքնատիպության տարր ներմուծել շախմատային խաղում։ Շախմատի էվոլյուցիայում Վան Զույլեն վան Նիժելտի ներդրումը մնում է նշանակալի, քանի որ նրա վաղ պատկերացումները հիմք են հանդիսացել շախմատի տարբեր պատահական տարբերակների զարգացման համար, ներառյալ Ֆիշերի պատահական շախմատը և դրա ժամանակակից կրկնությունները[32][33][34]։
Էվոլյուցիան և հետագա զարգացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Զույլեն վան Նիժելտի սկզբնական աշխատանքը շարունակական զարգացում գտավ հոլանդացի դիվանագետ, նրա եղբորորդի՝ Ջոնխիր Էլիաս վան դեր Հովենի (1778-1854) ջանքերով։ Վան դեր Հովենը շարունակեց խառնել շախմատի հայեցակարգը, անթաքույց կիսելով իր պատկերացումները Ահարոն Ալեքսանդրի հետ, ինչը ակնհայտ ընդգրկված է Ալեքսանդրի կողմից իր Encyclopédie des échecs տեսությունում(1837 թ.)։
Փոփոխված սկզբնական դիրքով շախմատի ամենավաղ փաստագրված պարտիաները անց է կացվել Վան դեր Հովենի և Ալեքսանդրի միջև, Մանհայմում, 1842 թվականին, որտեղ Ալեքսանդրը հաղթող է ճանաչվել 3-0 հաշվով։ Այս պարտիաներից մեկը պահպանվում է Սիսայում՝ Նիդեռլանդների առաջին վաղեմի շախմատային ամսագրում, որտեղ պատկերված սկզբնական դիրքում յուրաքանչյուր կողմում կա երկու զարգացրած զինվորներ։ Ավելի ուշ Վան դեր Հովենը խաղացել է բարոն ֆոն դեր Լասայի (1818-1899) դեմ՝ ավելի սերտորեն հետևելով պատահական շախմատի ժամանակակից կանոններին, բացառությամբ միագույն փղերի զույգերի։
1851 թվականին Վան դեր Հովենն այցելեց Սիսայի գլխավոր խմբագիր Վիլեմ Վերբեկին։ Վերբեկը և Հենքոկը՝ Վերբեկի շախմատային խաղընկերը Ամստերդամում 1850-ականներին, իրենց նախնական բացահայտումները, այսպես ասած փոփոխված շախմատի մասին, հրապարակել են Sissa ամսագրի էջերում։
Վան դեր Հովենի փոփոխությունները պատահական շախմատի սկզբնական հայեցակարգում տպագրվել են Ալեքսանդրի հանրագիտարանում 1837 թվականին և հետագայում վերահրատարակվել Սիսայում՝ Տ. Շեյդիուս անունով մի անհատի կողմից։ Այս տարբերակը սկսեցին անվանել «շախմատային խաղ՝ պարոն Վան դեր Հովենի ոճով» կամ «շախմատ à la Van der Hoeven»։
Վան դեր Հովենի այցից հետո Սիսայի շախմատային միությունը հրավեր ստացավ Ամստերդամի Ֆիլիդոր շախմատային ընկերությունից՝ համագործակցելով Վան դեր Հովենի հետ, կազմակերպելու խառնաշփոթ շախմատի մրցաշար։ Վերջինիս նպատակն էր նպաստել Վան դեր Հովենին վերագրվող շախմատային տարբերակի տարածմանը և հանրաճանաչությանը։ Ի սկզբանե նախատեսված էր մրցաշարն անցկացնել 1851 թվականի Ֆիլիդորի կողմից կազմակերպված առաջնության ութ մրցանակակիրների միջև, սակայն լոգիստիկ մարտահրավերները հանգեցրին նրան, որ հրավերներ ուղարկվեցին այլ շախմատային ընկերությունների։ Ի վերջո, մրցաշարը կազմակերպվեց, որին մասնակցում էին 7 խաղացողներ Ամստերդամից՝ 74-ամյա Վան դեր Հովենի հետ միասին։ Նշանավոր մասնակիցների թվում էին Մաարտեն վանտ Կրույզը (Ֆիլիդոր), Ջ. Սելիգմանը (Ֆիլիդոր), Հ. Կլոսը (Լա Բուրդոնեյ), Մ․ Մ. Քուփմանը։ Վանտ Կրույզը դարձավ մրցաշարի հաղթող, ամրապնդելով աճող տրամադրությունը, որ սկզբնախաղերի վերացումը թույլ է տալիս իրական շախմատային տաղանդին փայլել։
Ֆիշերի ազդեցությունը և ժողովրդականացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիշերի փոփոխությունը «սահմանում է որոշակի սահմանափակումներ, թերևս բարելավում է ամբողջովին պատահականացված խաղի անարխիան, որտեղ մեկ խաղացողը գրեթե վստահ է, որ կսկսի առավելությամբ»[35]։ Ֆիշերը սկսեց զարգացնել շախմատի իր նոր տարբերակը 1992 թվականին Բորիս Սպասկու հետ պատասխան խաղից հետո։ Արդյունքը եղավ 1993 թվականի սեպտեմբերին Ֆիշերի պատահական շախմատի կանոնների ձևակերպումը, որը պաշտոնապես ներկայացվեց հանրությանը 1996 թվականի հունիսի 19-ին Բուենոս Այրեսում, Արգենտինա[36]։
Ֆիշերի նպատակն էր վերացնել այն, ինչ նա համարում էր սկզբնախաղի նախապատրաստման լիակատար գերակայությունը դասական շախմատում՝ այն փոխարինելով ստեղծագործականությամբ և տաղանդով։ Այն իրավիճակում, երբ մեկնարկային դիրքը պատահական էր, անհնար կլիներ նախորոշել խաղի յուրաքանչյուր քայլը։ Քանի որ «սկզբնական դիրքը» 960 հնարավոր տարբերակ է, չափազանց դժվար կլինի այդքանը հիշել, և խաղացողները պետք է սկզբնապես ստեղծեն յուրաքանչյուր քայլ։ Առաջին քայլից երկու խաղացողներն էլ պետք է մշակեն օրիգինալ ռազմավարություններ և չեն կարող օգտագործել լավ ձևավորված օրինաչափություններ[37][38]։ Ֆիշերը կարծում էր, որ անգիր արված սկզբնախաղի քայլերը վերացնելը հավասարեցնում է խաղադաշտը։
1993 թվականի ամռանը Բոբի Ֆիշերն այցելեց Լասլո Պոլգարին և նրա ընտանիքին Հունգարիայում։ Պոլգարի բոլոր քույրերը (Ջուդիտ Պոլգար, Սյուզան Պոլգար և Սոֆյա Պոլգար) Ֆիշերի հետ խաղացին Ֆիշերի պատահական շախմատի բազմաթիվ պարտիաներ։ Մի պահ Սոֆիան երեք խաղ անընդմեջ հաղթեց Ֆիշերին։ Ֆիշերը չգոհացավ, երբ հայրը՝ Լասլոն, Ֆիշերին ցույց տվեց մի հին շախմատի գիրք, որը նկարագրում էր, թե ինչն էր Ֆիշերի պատահական շախմատի նախատիպը։ Գիրքը գրվել է Իզիդոր Գրոսի կողմից և հրատարակվել 1910 թվականին։ Այնուհետև Ֆիշերը փոխել է վարիացիայի կանոնները, որպեսզի այն տարբերվի[39][40]։ Կան փոփոխված շախմատի խաղեր, որոնք գրանցված են դեռևս 1852 թվականին, բայց Ֆիշերին, ընդհանուր առմամբ, վերագրվում է փղերի գույների ամրագրումը, թագավորների տեղադրումը նավակների միջև և սահմանում է փոխատեղման գործընթացը[41]։ Ավելի ուշ ռադիո հարցազրույցում Ֆիշերը բացատրեց իր տրամաբանությունը՝ առաջարկելով խառնաշփոթի վերանայում, այլ ոչ թե նոր խաղաքարերով (և ավելի մեծ տախտակով) խաղ՝ որպես «նոր շախմատ»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Freestyle Chess». Chess.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ "It was the world chess champion Robert James Fischer who, in 1996, formulated precise rules for randomized chess ... . Though still not so well-known, this invention of Bobby Fischer is already raising reasonable hopes among experts that chess will remain a mass game for the foreseeable future." Կաղապար:Harvcol. "Despite his extremely long absence from competition, he [Fischer] won it [the 1992 return match with Spassky] with a good score of 10–5 in decisive games. It was then that Fischer began to think of reforming the game. The result of his hard work over several years is Fischerandom Chess—and plans for exhibition matches of a new kind..." Կաղապար:Harvcol.
- ↑ Eric van Reem. «The birth of Fischer Random Chess». The Chess Variant Pages. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Gligorić (2002), p. 9.
- ↑ «Bobby Fischer makes his move in Argentina». Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հունվարի 23. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Gligorić (2002), p. 40.
- ↑ From laws history page of the CCA «FIDE Laws of Chess - coming into force on 1 July 2009» (PDF). CCA – Chess Arbiters' Association. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ 8,0 8,1 «Fide Laws of Chess taking effect from 1 January 2018». FIDE.
- ↑ In 2008 FIDE added Chess960 rules to an appendix of the Handbook.[7] This section is now classified under "Guidelines"[8], indicating that the rules presented do not have the weight of FIDE law.
- ↑ «FIDE officially recognizes the World Fischer Random Chess Championship». FIDE. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Rodgers (JackRodgers), Jack. «Hikaru Nakamura Wins Fischer Random World Championship: Flash Report». Chess.com. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Althöfer, Ingo (1998 թ․ մարտ). van den Herik, Jaap (ed.). «LIST-3-HIRN vs. Grandmaster Yusupov». International Computer Chess Association (ICCA). Universiteit Maastricht. 21 (1): 52–60. ISSN 0920-234X.
- ↑ Hans Bodlaender (2002 թ․ մայիսի 10). «Fischer Random Chess: Manual Procedure for Generating Piece Placements». The Chess Variant Pages. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «FIDE Laws of chess». FIDE. 2023. Guidelines II. Վերցված է 2024 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «2020 CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX».
- ↑ «Champions Showdown Chess 9LX: Carlsen and Nakamura share first place». 2020 թ․ սեպտեմբերի 14.
- ↑ «Fischer Random 2: Wesley So tries to castle illegally». chess24.com.
- ↑ «Fischer Random Chess (Chess960)». www.dwheeler.com.
- ↑ «Carlsen adds a new title: Chess960 champion». ChessBase. 2018 թ․ փետրվարի 14.
- ↑ «Aronian: Beating Kasparov Day 1», YouTube, 2022 թ․ սեպտեմբերի 14
- ↑ «Levon mansplains 9LX castling to Yasser. (2022Sep)», YouTube, 2022 թ․ նոյեմբերի 11
- ↑ «2022 Champions Showdown: Chess 9LX Round 3: Aronian, Levon - Dominguez, Leinier», Lichess, 2022 թ․ սեպտեմբերի 14
- ↑ «Chess Stackexchange – How many Chess960 positions exist in which castling on one side does not require moving the rook on the other side?».
- ↑ 24,0 24,1 Klein (MikeKlein), Mike. «What's The Most Unbalanced Chess960 Position?». Chess.com.
- ↑ 25,0 25,1 «Fischer Random – 960 startposisjoner».
- ↑ «Chess Stackexchange – What is white's increased advantage in chess90 as compared to chess870? (Chess960 can be split into 2 subsets, chess90 and chess870)».
- ↑ «Chess960 Jungle – opening theory».
- ↑ «Chess960 Jungle – SP analysis».
- ↑ «Lichess – My Ultimate Guide to Chess960 – NM visualdennis».
- ↑ «Chessable – The Ascent – Wesley So's Fischer Random Strategies and Tactics».
- ↑ Friedel, Frederic (2018 թ․ փետրվարի 28). «The problem with Chess960». Chess News. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
- ↑ Gligorić (2002), p. 36.
- ↑ «Open chess diary 121-140». xs4all.nl.
- ↑ La Régence: journal des échecs, Volume 3, La partie aux pièces déplacées (year 1851 page 299-301)
- ↑ Pritchard (2000), p. 18.
- ↑ «Rules of FischerRandom Chess». www.home.att.ne.jp (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ "In Fischerandom Chess the normal patterns that a grandmaster has been trained to recognise are missing." —Matthias Wuellenweber Կաղապար:Harvcol; "I cannot use my vast experience to reach middlegame positions where I already know the typical plans." —Կաղապար:Hair spaceArtur Yusupov Կաղապար:Harvcol.
- ↑ "Preparation is practically impossible and players will give it up as a bad job. Devotees of fianchettoes will seldom obtain their favourite opening position. A competitor's preference for the king or queen's pawn opening has to be put aside and he must, like a born again chessplayer, orient himself without established opening knowledge." —Կաղապար:Hair spaceGligorić Կաղապար:Harvcol
- ↑ Brady, Frank.Endgame: Bobby Fischer's Remarkable Rise and Fall—from America's Brightest Prodigy to the Edge of Madness. Broadway Paperbacks, 2012. pp. 260–262. 978-0307463913
- ↑ Chun, Rene (2002 թ․ դեկտեմբերի 12). «Bobby Fischer's Pathetic Endgame». The Atlantic.
- ↑ «The first chess book of endgame theory by van Zuylen van Nyevelt». www.chess.com.
Մատենագրություն
- Gligorić, Svetozar (2002). Shall We Play Fischerandom Chess?. B.T. Batsford Ltd. ISBN 0-7134-8764-X.
- Pritchard, D. B. (2000). Popular Chess Variants. B.T. Batsford Ltd. ISBN 0-7134-8578-7.
- Pritchard, D. B. (2007). Beasley, John (ed.). The Classified Encyclopedia of Chess Variants. John Beasley. ISBN 978-0-9555168-0-1.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Briffoz, Eric (2018). Adventures in Chess960. Createspace.com.
- Milener, Gene (2006). Play Stronger Chess by Examining Chess960. Castle Long Publications. ISBN 978-09774521-01.
- Scharnagl, Reinhard (2004). Fischer-Random-Schach (FRC/Chess960) (գերմաներեն). Books on Demand GmbH. ISBN 978-3833413223.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիշերի շախմատի ծնունդը Էրիկ վան Ռեեմի կողմիցThe Chess Variant Pages
- CCRL 404FRC Computer Chess Rating List for FRC 40/4 time control
- Chess Book from Castle Long publisher information on book by Gene Milener
- Chess960.net Chess960 information: Why, how, what, where
- Fischer Describes his Fischer Random Chess Rules audio clip of Bobby Fischer
- Fischer Random Chess various authors, The Chess Variant Pages
- Lichess free online Chess960 play against an engine or human
- Chess 960 playable online at Green Chess
- Chess960 generator
- chessgames.com's Fischerandom chess generator
- Chess960 Մեկնարկային դիրքեր
- Ֆիշերը բացատրում է կանոնները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիշերի շախմատ» հոդվածին։ |
|