Hesburger

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Hesburger
Hesburger logo.svg
16-08-30-Hesburger Riga Latvia-RR2 3694.jpg
ՏեսակՀասարակական սնունդ
Հիմնադրված է1966 թվականին
ՎայրՖինլանդիա Ֆինլանդիա. Տուրկու
ԵրկիրFlag of Finland.svg Ֆինլանդիա և Flag of Russia.svg Ռուսաստան
ՏնօրենԱարնե Ախո
ԱրդյունաբերությունՍննդագիտություն
Արտադրանքարագ սնունդ
Գործառնական շահույթ€150 մլն (2008)
Աշխատողների թիվ4000 (2007)
Կայքwww.hesburger.ru
Hesburger Վիքիպահեստում
Hesburger-ի ռեստորանը Էսպոյում
Hesburger-ը Ռիգայում

Hesburger (Հեսբուրգեր), ֆիննական արագ սննդի ռեստորանների ցանց, կենտրոնական գրասենյակը գտնվում է Տուրկուում:

Բուրգերների վաճառքով զբաղվող ֆիննական ռեստորանների ամենամեծ ցանցը: Տեղական շուկայում առաջ անցավ այս ոլորտի այնպիսի հսկաներից, ինչպիսին McDonald’s-ն է: Գոյություն ունեն ինչպես սեփական կետեր, այնպես էլ բաց կետեր ֆրանչայզինգային տարբերակով: Ցանցի ռեստորանների մեծամասնությունը ապահովված է Wi-Fi-ով, որոշները օգտագործում են RFID-տարբերանշաններ և այլ թվային տեխնոլոգիաներ՝ հաճախորդներին արագ սպասարկելու համար: Ինչպես նաև գոյություն ունի Hesburger Hotel հյուրանոցը, որը գտնվում է Տուրկուում: Հյուրանոցի առաջին հարկում գործում է շուրջօրյա ռեստորան, հյուրանոցի բոլոր համարները առաջարկում են համացանցից անվճար օգտվելու հնարավորություն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1966 թվականին Հեյկի Սելմելայի կողմից: Սկզբում եղել է արագ սննդի փոքրիկ տաղավար Նաանթալիում: 1980 թվականին Սալմելան Տուրկուում բացեց ռեստորան Hesburger անունով, դնելով ապագա ցանցի առաջին կետը:

Մինչև 1992 թվականը հաշվվում էր Hesburger-ի 12 ռեստորան, սակայն հաջորդ 10 տարիներին ցանցը ընդլայնվեց և Ֆինլանդիայի 60 քաղաքներում բացվեցին 200 ռեստորաններ, 2002 թվականին կուլ տալով գլխավոր մրցակից Carrols-ին: Hesburger-ը նաև ընդլայնվեց դեպի միջազգային շուկաներ, բացելով ռեստորաններ Բալթյան երկրներում և Գերմանիայում, ավելի ուշ`այլ երկրներում: Կարճ ժամանակով Hesburger-ը ներկայացվեց Սիրիայում, Ղազախստանում և Թուրքիայում, սակայն նախագծերը փակվեցին:

Գործունեությունը երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանցը բաղկացած է ավելի քան 400 ռեստորանից աշխարհի 8 երկրներում, որոնցից մոտ կեսը գտնվում են Ֆինլանդիայում, ավելի քան 100 ռեստորան Բալթյան երկրներում, 30 կետ Ռուսաստանում (ֆրանշիզան Ռուսաստանում պատկանում է «Օստանկինո»[1] մսաարդյունաբերական ընկերությանը, կան մի քանի ռեստորաններ Գերմանիայում, Ուկրաինայում, մեկ ռեստորան Բելառուսում[2]):

Նախկինում ցանցը գործել է Սիրիայում (2004—2006), Ղազախստանում (2014—2015) և Թուրքիայում (մինչև 2015 թվականը): Հետագայում պլանավորվում է բացել ռեստորաններ Լեհաստանում և Հունգարիայում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կսենիա Շամակինա (2012-01-24)։ ««Велком» разложит мясо по тарелкам»։ Коммерсант, №11, стр. 10։ Վերցված է 2015-06-28 
  2. Քրիստինա Կորբաչ (2017-01-15)։ «В конце января в Минске откроется очередной западный фастфуд»։ Афиша։ Վերցված է 2017-01-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]