Dropbox

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Изображение логотипа
Dropbox (7463062672).jpg
ՏեսակԱմպային հաշվարկներ, file hosting service?, սպասառու, ծրագիր, file synchronization?, համագործակցություն, office suite? և filestore?
ՀեղինակԴրյու Հյուսթոն և Arash Ferdowsi?
Նախագծումը՝Dropbox Inc.?
Գրված է՝C++ և Python
ԻնտեսֆեյսwxWidgets
ՕՀMac OS, Լինուքս, Վինդոուզ, iOS, Անդրոիդ, BlackBerry OS և Սիմբիան
Լույս տեսավ՝2007
ՊլատֆորմiOS
Վերջին կայուն տարբերակ11.4.21 (հոկտեմբերի 3, 2016) և 130.4.4978 (սեպտեմբեր 2021)
Կայքdropbox.com(անգլ.)
Commons-logo.svg Dropbox Վիքիպահեստում

Dropbox, ֆայլային հոսթինգ, որը իրենից ներկայացնում է ամպային պահոց։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում։

Dropbox-ը օգտատերերին թույլ է տալիս ստեղծել թղթապանակ իրենց համակարգչի վրա, որը համաժամացվում է ծրագրի կողմից, այնպես, որ ունենում է թղթապանակի նույն պարունակությունը անկախ ամեն ինչից թե ինչ սարքի օգնությամբ է բացվում թղթապանակը[1]։ Ֆայլերին, որոնք տեղադրվում են թղթապանակում, հասանելիություն կարելի է ստանալ Dropbox-ի վեբ կայքի կամ բջջային հավելվածի միջոցով։ Dropbox-ը աշխատում է Freemium մոդելով, որի ընթացքում օգտատերերին տրվում է հնարավորություն անվճար բացել հաշիվ՝ որոշակի սահմանափակ տարողությամբ։ Եթե օգտատերը ցանկանում է ավելացնել իր պահոցի ծավալը անհրաժեշտ է գնել վճարովի բաժանորդագրություն[2]։

Dropbox-ը ստեղծվել է 2007 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողներ՝ Դրյու Հյուսթոնի և Արաշ Ֆիրդոուսի կողմից։

Dropbox-ը համարվել է ամենաարժեքավոր սթարթափերից մեկ ԱՄՆ-ում և աշխարհում, որը գնահատվում է ավելի քան 10 միլլիարդ դոլար[3]։

Dropbox-ը հասանելի է Windows, macOS, Linux օպերացիոն համակարգերի համար, ինչպես նաև բջջային՝ Android, iOS, Windows Phone և BlackBerry օպերացիոն համակարգերի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Dropbox-ը ստեղծվել է 2007 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողներ՝ Դրյու Հյուսթոնի և Արաշ Ֆիրդոուսի կողմից, որպես սթարթափ, որը կանխիկ ֆինանսավորում է ստացել Y Combinator ընկերությունից[4]։

Սկզբնական գաղափարը առաջացել է Դրյու Հյուսթոնի մոտ, Բոստոնից Նյու Յորք շարժվող ավտոբուսում։ Ճանապարհին չձանձրանալու համար Հյուսթոնը, իր հետ է վերցնում իր նոթբուքը, մոռանալով կրիչը վերցնելու մասին։ Արդյունքում նա ոչինչ չէր կարող անել դատար նոթբուքով, վրդովված, նա հենց ավտոբուսում նստած սկսում է գրել հավելված, նախատեսված ֆայլերի համաժամացման համար[5]։

2010 թվականի դեկտեմբերի 16-ին թողարկվում է հավելվածի ստաբիլ տարբերակը[6][7]։

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Dropbox-ը թույլ է տալիս տեղադրել ֆայլերը հեռակա սերվերներում վեբ կայքի կամ հավելվածի միջոցով[8][9]։ Ծրագրային ապահովումը տեղադրելիս, համակարգչի մեջ բացվում է համաժամացվող թղթապանակ։ Չնայած Dropbox-ը տրամադրում է հիմնականում համաժամացման և տվյալների փոխանակաման ծառայություն, այն նաև պահպանում է ներբեռնումների պատմությունը, ինչը թույլ է տալիս վերականգնել ֆայլերը անգամ եթե դրանք ջնջվել են սերվերից[10][11]։ Ինչպես նաև տրամադրվում է ֆայլերի խմբագրման պատմություն 30 օր ժամկետով[12][13]։

Ֆայլերի խմբագրման պատմությունը աշխատում է diff-կոդավորմամբ, ինչը թույլ է տալիս խնայել հիշողության ծավալը[14]։ Խմբագրման պատմության մեջ գրանցվում է միայն ֆայլերի իարից տարբերվող հատվածը։ Ֆայլերը, որոնք վերբեռնվում են ծրագրի միջոցով չունեն վերբեռնման ծավալի սահմանափակում, իսկ արդեն վեբ կայքի միջոցով վերբեռնման ժամանակ այդ ծավալը չպետք է գերազանցի 20 Գբ[15]։ Կա այնպիսի ֆունկցիա, որը թույլ է տալիս տեղադրված ֆայլը դարձնել հասանելի բոլորի համար՝ «Public» թղթապանակի միջոցով։ 0․8x տարբերակից հետո ավելացավ ֆունկցիա, որը թույլ էր տալիս «My Dropbox»-ի ցանկացած ֆայլ դարձնել հասանելի «shareable link»-ի միջոցով։ Համատեղ աշխատանքի համար գոյություն ունի «Shared» թղթապանակը, որը թույլ է տալիս սերվերում գրանցված տարբեր հաշիվների ստանալ հասանելիություն այդ ֆայլերին[16]։ Dropbox Professional 7 Dropbox Business օգտատերերի համար հասանելի է Smart Sync ֆունկցիան, որը թույլ է տալիս խնայել տարածք կոշտ սկավառակի վրա, ցույց տալով միայն ֆայլերի անուները և տեսակները, առանց դրանց ներբեռնման[17]։

Ծառայությունը տրամադրում է 2 Գբ ազատ տարածքը, որը կարելի է ավելացնել մինչև 16 Գբ բացառապես անվճար։ Ինչպես նաև կարելի է գնել 1 Տբ տարածք։

Պլատֆորմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Dropbox-ը ունի ծրագրային ապահովման տարբերակներ՝ Microsoft Windows, Apple macOS և Linux օպերացիոն համակարգերի համար[18], ինչպես նաև հավելվածներ սմարթֆոնների համար՝ iOS, Android և Windows Phone։ Այն նաև հասանելի է վեբ կայքի տեսքով։ 2016 թվականի հունվարին Microsoft-ի հետ համագործակցության արդյունքում թողարկվաց ունիվերսալ ծրագրային ապահովում Windows 10-ի համար[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mark Hendrickson (2008-03-11)։ «Dropbox: The Online Storage Solution We’ve Been Waiting For?»։ TechCrunch։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2016-10-25 
  2. Liz Gannes (2010-03-26)։ «Case Studies in Freemium: Dropbox, Evernote, Automattic and MailChimp» (անգլերեն)։ GigaOm։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-14-ին։ Վերցված է 2016-10-25 
  3. «Сколько стоит Dropbox?» (английский)։ 2020-07-27։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-23-ին։ Վերցված է 2021-01-05 
  4. «About Dropbox»։ Dropbox, Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-27-ին։ Վերցված է 2013-06-03։ «Dropbox was founded by Drew Houston and Arash Ferdowsi in 2007, and received seed funding from Y Combinator» 
  5. «Dropbox: The Inside Story Of Tech’s Hottest Startup» (անգլերեն)։ Forbes։ 2011-10-18։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-25-ին։ Վերցված է 2016-10-24 
  6. «Dropbox hits 1.0!»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-17-ին։ Վերցված է 2010-12-17 
  7. Вышла финальная версия онлайн-хранилища Dropbox Archived 2010-12-19 at the Wayback Machine. // Lenta.ru, 17.12.2010.
  8. Scott Dunn (2008-07-31)։ «Dropbox File Sync Service»։ PC World։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-13 
  9. Ryan Paul (2008-09-14)։ «How Dropbox ended my search for seamless sync on Linux»։ Ars Technica։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-13 
  10. «Can I undelete files and recover old versions of files?»։ Dropbox FAQ։ Dropbox, Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-16-ին։ Վերցված է 2010-03-13 
  11. Adam Pash։ «Dropbox Syncs and Backs Up Files Between Computers Instantaneously»։ Lifehacker։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-13 
  12. Jason Snell։ «Throw your stuff in Dropbox»։ Macworld։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-13 
  13. «What is Pack-Rat?»։ Dropbox։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-23-ին։ Վերցված է 2010-03-13 
  14. «Does Dropbox always upload/download the entire file any time a change is made?»։ Dropbox FAQ։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-26-ին։ Վերցված է 2010-03-13 
  15. «Is there a limit or maximum to how big my files can be?»։ Dropbox FAQ։ Dropbox, Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-04-ին։ Վերցված է 2010-03-13 
  16. «Dropbox (Дропбокс) — автоматическая синхронизация файлов и онлайновое хранилище»։ Dropbox FAQ։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-08-18 
  17. «Smart Sync» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-24-ին։ Վերցված է 2018-01-24 
  18. Darren Quick, Ben Martini, Kim-Kwang Raymond Choo Dropbox Analysis // Cloud Storage Forensics. — Elsevier, 2014. — С. 63–93.
  19. Mansib Rahman Windows 10 & Universal Windows Platform // Beginning Microsoft Kinect for Windows SDK 2.0. — Berkeley, CA: Apress, 2017. — С. 261–294. — ISBN 978-1-4842-2315-4, 978-1-4842-2316-1.