Don’t Forget, ամերիկացի երգչուհի Դեմի Լովատոյի առաջին ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2008 թվականի սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ում, Hollywood Records լոյբլով, Billboard 200 չարթում զբաղեցրել 2-րդ տեղը։ 2009 թվականի ապրիլին ալբոմը թողարկվեց Մեծ Բրիտանիայում, Fascination Records լեյբլով։
Ալբոմի գլխավոր երգը՝ «Get Back», թողարկված 2012 թվականի օգոստոսի 12-ին։ Billboard Hot 100 չարթում զբաղեցրել է 43-րդ տեղը։ Երգը գրել են Դեմի Լովատոն և Ջոնաս եղբայրները։ Նիք Ջոնաս և Ջո Ջոնաս՝ բեք վոկալ։
«La La Land»
Երկրորդ սինգը ԱՄՆ-ում և առաջինը Մեծ Բրիտանիայում, թողարկված 2008 թվականի սեպտեմբերի 19-ին։ Երգը թողարկվել է Sonny with a Chance շոուի համար։
«Don’t Forget»
Երրորդ սինգլը։ Թողարկվելուց հետո, Billboard Hot 100 չարթում զբաղեցրել է 41-րդ տեղը։ «Don’t Forget»-ի հաջողված երգերից մեկը։
Թողարկման առաջին շաբաթվա ընթացքում, ԱՄՆ-ում ալբոմը վաճառվել է 89000 օրինակով, Billboard 200 չարթում ալբոմը զբաղեցրել է 2-րդ տեղը։ 2010 թվականի դեկտեմբեր մասվա տվյալներով ալբոմն ԱՄՆ-ում վաճառվել էր ավելի քան 500000 օրինակով[1]։