Deadpool (խաղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեդփուլ (այլ կիրառումներ)
Deadpool | |
---|---|
![]() | |
Մշակող | ![]() |
Հրատարակիչ | ![]() ![]() |
Դիստրիբյուտոր | Marvel Entertainment |
Վայր | Նյու Յորք |
Թողարկման թվական | 2013 թվականի հունիսի 25 |
Պլատֆորմներ | PlayStation 3, Xbox 360[1] PlayStation 4, Xbox One, Microsoft Windows[2] |
Շարժիչ | Unreal Engine 3 |
Ժանր | Էքշն |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
PEGI | PEGI 18 |
ESRB | 17+ |
Կրիչ | օպտիկական սկավառակ |
Կառավարում | գեյմփադ, ստեղնաշար և մկնիկ |
🌐 | deadpoolgame.com |
Deadpool (հայերեն՝ Դեդփուլ)՝ Էքշն ժանրի համակարգչային խաղ կոմքիսների համանուն կերպարի մասին, որը թողարկվում է Marvel Comics ընկերության կողմից։ Խաղը ստեղծված է High Moon Studios ընկերության կողմից և հրատարակվել է Activision ընկերության կողմից։ Դցենարիստ է նշանակվել Դենիել Ուեյը, ով կերպարի մասին կոմիքսներով զբաղվում է 2008 թվականից[3]։ Նոլան Նորթը, ով առաջ նաև աշխատել է Դեդփուլիհետ, զբաղվել է նրա հնչյունավորմամբ[4]։
Խաղը թողարկվել է 2013 թվականի հունիսի 25-ին[5] PlayStation 3, Xbox 360[1][6] և Microsoft Windows պլատֆորմաներում[2]։
2015 թվականի նոյեմբերի 17-ին խաղը դուրս է եկել PlayStation 4 և Xbox One պլատֆորմաներում[7]։
Խաղային պրոցեսը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղը հանդիսանում է էքշն, hack and slash և շութեր ժանրերի խառնուրդ երրորդ դեմքից, որտեղ հարվածների նոր համակցությունները բացվում են ըստ կերպարի ունակությունների, այդ դեպքում նոր բռնելաձևերի և ունակությունների զարգացման համար պահանջվում է սպանել նշանակված թվով թշնամիներ։ Ինչպես նաև կոմիքսներում Դեդփուլը հաճախ ջարդում է չորրորդ պատը և խաղային պրոցեսի ընթացքում ուղիղ ձևով շփվում է խաղացողի հետ. նա հաճախ քննարկում է, թե որքան լավ է խաղացողը ղեկավարում կերպարին, ինչպես նաև պատմում է խաղացողին սյուժեի տվյալները։
Հենց մարտի խաղային պրոցեսը իր մեջ է ներառում մոտակա ու հեռահար մարտերի զուգակցված զենք, ինչպես Դեդփուլը դա անում է կոմիքսներում։ Խաղացողը կարող է փոխել իր զենքերը և կերպարի ռազմական հանդերձանքը հենց խաղային պրոցեսի ժամանակ։ Դեդփուլը կարող է օգտագործել տելեպորտացիան կարճ ճանապարհները անցնելու համար։ Կերպարը նաև ունի այնպիսի ռեգեներացիոն գործոններ, ինչպիսին Ռոսոմախամ, և հաճախ, ըստ սյուժեի հնարավոր է կտորների բաժանվի լուրջ վնասվածքների ժամանակ[8]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեդփուլ, խելագար և անմահ վարձու մարդասպան, ցանկանում է, որ իր վերաբերյալ տեսախաղ թողարկվի։ Սպառնալով High Moon Studios-ի աշխատողներին խոշտանգումով, նա կարողանում է անել այն, ինչ ցանկանում էր։ Նրա առաջին աշխատանքն է դառնում մեդիամագնատ Չենս Ուայթի առևանգումը, սակայն Զլիդենն Արկլայտի և Վետիգոի հետ միասին տանում է նրան Դեդփուլի քթի տակից, ինչից հետո Զլիդենը սպանում է Չենսին։ Դրանից հետո Դեդփուլը Կաբելի և Իքս Մարդկանց (Ռոսոմախա, Ռոուգ, Պսայլոկ, Դոմինո) հետ միասին սկսում է Զլիդնի որսը։ Խաղացողը պետք է մի շարք կռիվների և ծանր խոչընդոտների միջով անցնի։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեդփուլ — խաղի պրոտագոնիստը
- Ռոսոմախա
- Պսայլոկ
- Դոմինո
- Ռոուգ
- Կաբել
- Զլիդեն — խաղի գլխավոր անտագոնիստը, Մարոդյորների ղեկավարը
- Արկլայն — Մարոդերների անդամ
- Վերտիգո — Մարոդերների անդամ
- Բլոկբաստեր — Մարոդերների անդամ
- Չենս Ուայթ
- Պիթեր Դելլա Պեննա — High Moon Studios տնօրենը, որը ստեղծում է Դեդփուլի մասին ֆիլմը
- Մահ
Ստեղծումը և մարկետինգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ խաղի անոնսը տեղի է ունեցել San Diego Comic-Con International-ում 2012 թվականին[9]։ Անոնսը իրենից ներկայացրել է միայն խաղի թրեյլերը, իսկ պլատֆորմաները, որոնց համար կթողարկվի խաղը, չէին համաձայնվում[9]։ Շուտով Marvel-ի հրատարակչության պաշտոնական կայքում հրատարակվեց մի հոդված, որը գրվել էր Դեդփուլի կողմից և որը հաստատում էր, որ High Moon Studios ընկերությունը վարձել է այդ խաղի ստեղծման գործընթացը[3]։
GameSpot-ը թողարկել է խաղի ամանորյա գովազդը, որտեղ Դեդփուլը շնորհավորում է մարդկանց տոնի արթիվ և պատմում է խաղի մասին, հայտնելով, որ այն կթողարկվի 2013 թվականում[10]։
Ավելի ուշ, Փիթեր Դելլա Պեննան պատմել է, որ Դենիել Ուեյը արդեն գրել է խաղի սցենարը, դրա մեջ ավելացնելով կոմիքսներից հայտնի կատակները[11]։
Խաղը ստեղծվել է Unreal Engine 3 շարժիչի վրա, որը նաև օգտագործվել է Transformers: War for Cybertron-ի և Transformers: Fall of Cybertron-ի ստեղծողների կողմից[12]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղի թողարկումը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 25-ին[13]։ Microsoft Windows-ի վերսիան միացած է Steam-ին մյուս պլատֆորմաների բոլոր նվաճումների հետ միասին[14]։
Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, բացի Լատվիա, Լիտվա, Էստոնիայից որպես հրատարակող է ներկայացել Новый Диск ընկերությունը, որը նաև տեղայնացրել է խաղը, սակայն դրա հետ միասին թողնելով օրիգինալ հնչյունավորումը։
Նախնական պատվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղը մատչելի է եղել նախնական պատվերի համար այնպիսի խանութներում, ինչպիսիք են Amazon, EBGames և GameStop: Amazon-ով նախնական պատվեր կատարելու ժամանակ հնարավորություն է ընձեռնվում ստանալ 5 դոլլար կամ 3 ֆունտ, որը հնարավոր էր ծախսել Marvel Comics ընկերության կոմիքսները գնելու համար, ինչպես նաև պատվիրողը կարող է թվային պաստառներ։ GameStop-ից և EBGames-ից նախնական պատվեր կատարելուց հետո հնարավոր է լինում ներբեռնել խաղի ևս երկու աստիճան, որոնք կարելի էր բացել միայն փորձության ռեժիմում, ինչպես նաև կերպարի համար ևս երկու մարզական կոստյում[15][16]։
Արձագանքներ և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնահատականներ | |
---|---|
Այլալեզու հրատարակություններ | |
Հրատարակություն | Գնահատական |
GameSpot | 5.5 / 10[17] |
Joystiq | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
IGN | 6 / 10[19] |
Ռուսական հրատարակություններ | |
Հրատարակություն | Գնահատական |
Absolute Games | 65%[20] |
Riot Pixels | 60/100[21] |
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ | |
Ագրեգատոր | Վարկանիշ |
Game Rankings | (X360) 68.29%[22] (PS3) 65.41%[23] (PC) 64.29%[24] |
Metacritic | (X360) 64/100[25] (PC) 64/100[26] (PS3) 60/100[27] |
Gamescom 2012 ցուցահանդեսում լրագրողներին ցույց է տրվել խաղի դեմո տարբերակը, որը ստացել է «ցուցադրվածներից լավագույնը» անվանակարգը։ Որոշ վեբ կայքեր, ինչպիսիք են Joystiq-ը և GameSpot-ը, դեմոյում դրական արձագանքներ են գրել[28]։ Absolute Gamesճ-ը դնելով 65 % գնահատական, նկատում է արել, որ խաղը ավելի հեշտ կլիներ, եթե այն ավելի կարճ լիներ[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Offical Website» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 2,0 2,1 Brian Ashcraft (15-08-12). «It's Not Just the Voices You Hear, Deadpool Still Looks Good» (անգլերեն). Kotaku. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 3,0 3,1 «Deadpool Announces the Deadpool Game» (անգլերեն). Marvel Comics. 2012 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Greg Miller (2012 թ․ հուլիսի 14). «Comic-Con: Deadpool Video Game Announced, Trailer» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Выход Deadpool назначен на июнь». Дата выхода Deadpool. Games-Inn.ru. 2013 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Stephen Dove (2013 թ․ փետրվարի 13). «Deadpool Expecting Summer Release Date». Latest Games News (անգլերեն). Games Latest News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
- ↑ Даниил Берг (2015 թ․ սեպտեմբերի 3). «Видео-игра Дэдпул выйдет на PS4 и Xbox OneSciFi Daily». SciFi Daily. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Deadpool: An Article About a Video Game» (անգլերեն). IGN. 2012 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ 9,0 9,1 Carmine "Cai" M. Red (2012 թ․ հուլիսի 15). «Deadpool Game Announced, No Platforms Given» (անգլերեն). Nintendo World Report. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Gamespot's Deadpool Holiday Greetings» (անգլերեն). GameSpot. 2012 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Deadpool Put In Charge of Marketing Deadpool Game» (անգլերեն). The Escapist. 2012 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Deadpool the Game news» (անգլերեն). Forbes. 2012 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Deadpool: The Video Game release dates» (անգլերեն). DeadpoolBugle. 2013 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Deadpool, Mortal Kombat, Strider, KOF XIII, Prey 2 Steam Achievements Leaked — PES 2013 On Steam» (անգլերեն). DSOGaming. 2012 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Stephen Dove (2013 թ․ ապրիլի 17). «Deadpool Bonuses & Release Date Revealed». Latest Games News (անգլերեն). Games Latest News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Deadpool PRE-ORDER INCENTIVES» (անգլերեն). HeroHQ. 2013 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Tom McShea (2013 թ․ հունիսի 25). «Deadpool review». GameSpot (անգլերեն). Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Ludwig Kietzmann (2013 թ․ հունիսի 25). «Deadpool review: Crazy for thinking». Joystiq (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Chuck Osborn (2013 թ․ հունիսի 25). «Deadpool review». IGN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 20,0 20,1 «Рецензия на Deadpool». AG.ru. 2013 թ․ հուլիսի 3.
- ↑ Faceless (2013 թ․ հուլիսի 12). «Рецензия на Deadpool» (անգլերեն). Riot PIxels. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Deadpool for Xbox 360». GameRankings (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Deadpool for PlayStation 3». GameRankings (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Deadpool for PC». GameRankings (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Deadpool for Xbox 360 Reviews». Metacritic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Deadpool for PC Reviews». Metacritic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Deadpool for PlayStation 3 Reviews». Metacritic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Gamescom Demo Show» (անգլերեն). DeadpoolBugle. 2012 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Deadpool (խաղ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Դեդփուլի պաշտոնական կայքը (անգլ.) Թվիթթերում
- Դեդփուլ խաղեր (անգլ.) Ֆեյսբուքում