DC Լիգա Սուպեր կենդանիները
«DC Լիգա Սուպեր Կենդանիները» (անգլ.՝ DC League of Super-Pets),ամերիկյան համակարգչային֊անիամացիոն կատակերգական սուպերհերոսական ֆիլմ, հիմնադրված DC Comics ընկերության կողմից։ Ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր Սթերնի և Ջոն Ուիթինգթոնի սցենարի հիման վրա։ Ֆիլմը պատմում է Սուպերմենի ընտանի կենդանու՝ Կրիպտոյի (խոսում է Դուեյն Ջոնսոնը) մասին, որը միավորվում է Սուպերմենի շան՝ Էյսի (խոսում է Քեվին Հարթը) և այլ կենդանիների հետ, որպեսզի փրկի սուպերհերոսներին, որոնց գերեվարել է Լեքս Լյութորը։
Ձայնային դերակատարների թվում էին նաև Քեյթ Մակքինոնը, Ջոն Կրասինսկին, Նատաշա Լիոնը, Դիեգո Լունան, Մարկ Մարոնը, Կիանու Ռիվզը, Բեն Շվարցը և Թոմաս Միդլդիչը։
«DC Super League» մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2022 թվականի հուլիսի 27-ին Լոս Անջելեսում, որից հետո հուլիսի 29-ին այն լայն վարձույթ է դուրս եկել ԱՄՆ-ում։ Պրեմիերան երեք անգամ հետաձգվել է COVID-19 համաճարակի պատճառով։ Ֆիլմը հավաքեց ավելի քան 112 միլիոն դոլար և արժանացավ ընդհանուր առմամբ դրական արձագանքների քննադատների կողմից։
Սինոփսիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուլուն և Լեքս Լյութորը գրավում են Արդարության լիգան, իսկ հետո Սուպերմենի շունը՝ Կրիպտոն, կազմում է կենդանիների թիմ, որոնք ստացել են գերհզորություններ։ Էյս շունը դառնում է գերուժեղ, ՓիԲի խոզը կարող է մեծանալ հսկայական չափերի, Մերտոն կրիան ունի գերարագ արագություն, իսկ Չիպ սկյուռը ստանում է էլեկտրական ուժ[13][14]։
Դերերը ձայնագրեցին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դուեյն Ջոնսոն — Կրիպտո։ Սուպերմենի շունը[15]։
- Ջոնսքնը նաև հնչյունավորում է Թեթ֊Ադամ / Սև Ադամին և նրա շուն Անուբիսին
- Քևին Հարթ — Էյս․ Բեթմենի շունը[15][16]։
- Քեյթ Մաքքիննոն — Լուլու․ անմազ ծովախոզուկ[17][18]։
- Ջոն Կրասինսկի— Քլարկ Քենտ / Սուպերմեն․ Մետրոպոլիսի հերոս, Կրիպտոյի տերը[19]։
- Նատաշա Լիոն — Կրիա․ Ֆլեշի ընտանի կենդանի[15][16]։
- Դիեգո Լունա — սկյուռ․ ընտանի կենդանի[15][16]։
- Թոմաս Միդդլդիտչ և Բեն Շվարց — Կիտ և Մարկ. Լուլուի կողմից վարձված ծովախոզուկներ։ Նրանք հետագայում դառնում են համապատասխանաբար Ակվամենի և Քիբորգի ընտանի կենդանիները[20]։
- Քիանու Ռիվզ — Բրյուս Ուէյն / Բեթմեն․ Գորթեմ Սիթիին պաշտպանող լինչևատել, ով համարվում է Էյսի տերը[21]։
- Մարկ Մերոն — Լոիս Լյուտո․ LexCorp-ի գործադիր տնօրեն և Սուպերմենի թշնամին[22]։
- Օլիվիա Ուայլդ — Լոի Լեյն․ Լրագրող և Քլարկի ընկերուհին[23]։
- Ջամիլա Ջամիլ — Դիաննա Պրինս / Հրաշք կին․ ռազմիկ արքայադուստր[24]։
- Ջեյմեյն Կլեմենտ — Արթուր Քարի / Ակվամեն․ Ռազմիկ կիսաստված, Ատլանտիսի տիրակալ[25]։
- Բարրի Ալլեն / Ֆլեշ․ Դատագետ, ով կարող է վազել լույսի արագությամբ, Մերթոնի վարպետը[23]։
- Դավիթ Դիգգզ — Վիկտոր Ստոուն / Կիբօրգ․ Վթարի հետևանքով կիբեռնետիկ մարմին ստացած նախկին ֆուտբոլիստ[26]։
- Դեշա Պոլանկո — Ջեսիկա Կրուզ Green Lantern կորպուսի անդամ և Չիպ-ի սեփականատերը[27]։
- Կիտ Դեվիդ — Զիպտո․ Կրիպտոյի հաըրը[28]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսին Ջարեդ Սթերնը նշանակվեց Սուպերպետների Լեգեոնի մասին անիմացիոն ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր[29]։ 2019 թվականի հունվարին հայտարարվեց, որ Սեմ Լևինը կլինի ֆիլմի համահեղինակը, իսկ Պատրիսիա Հիքսը` ֆիլմի պրոդյուսերը[30]։
2021 թվականի մայիսին պարզվեց, որ Դուեյն Ջոնսոնը կհնչեցնի Կրիպտո։ Ֆիլմում նկարահանվելուց բացի, նա կմիանա Հիքսին որպես պրոդյուսեր Դենի Գարսիայի, Հիրամ Գարսիայի և Սթերնի հետ միասին, իսկ Ջոն Ռեկուան, Գլեն Ֆիկարան և Նիկոլաս Ստոլլերը հանդես կգան որպես գործադիր պրոդյուսերներ[31]։
2021 թվականի հունիսին հայտարարվեց, որ Քևին Հարթը կլինի Էյս շան ձայնը։ Ֆիլմում չբացահայտված դերեր են ունեցել նաև Քեյթ ՄաքՔինոնը, Ջոն Կրասինսկին, Վանեսա Բայերը, Նատաշա Լիոնը, Դիեգո Լունան և Կիանու Ռիվզը։ Հաջորդ շաբաթ Ջամիլա Ջամիլը միացավ մուլտֆիլմի արտադրությանը[32]։ 2021 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ Լեքս Լյուտորին հնչյունավորող Մարկ Մարոնի մասնակցության մասին[22]։ Մինչև նոյեմբեր արդեն հայտարարված էին նախկինում հայտարարված դերասաններից մի քանիսի դերերը. Մերտոն, Ֆլեշի կրիա (Լիոն); ՓիԲի խոզ Հրաշք կին (Բայեր); Սուպերմեն (Կրասինսկի); Դերասանական կազմում են նաև Թոմաս Միդլդիչը և Բեն Շվարցը։ 2022 թվականի մարտին թողարկվեց ֆիլմի թրեյլերը, որտեղ Ռիվզը հնչյունավորում էր Բեթմենին[21]։ Ֆիլմի պրեմիերայից երեք շաբաթ առաջ հրապարակվեցին պաստառներ, որոնք բացահայտում էին Լոիս Լեյնին հնչյունավորող դերասանների և Արդարության լիգայի անդամների անունները[33]։.
Անիմացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիմացիան արվել է Animal Logic ստուդիայի կողմից, որը նախկինում աշխատել է «Լեգո․ Ֆիլմ» ֆիլմաշարի անիմացիայի վրա[34]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիմի համար երաժշտությունը գրել է Սթիվ Յաբլոնսկին[35]։
Վարձակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում «DC League of Super Pets» մուլտֆիլմի թողարկումը նախատեսված էր 2021 թվականի մայիսի 21-ին[30]։ Թողարկման ամսաթիվը հետագայում հետաձգվեց մինչև 2022 թվականի մայիսի 20-ը[36]։ 2022 թվականի մարտին թողարկումը տեղափոխվեց 2022 թվականի մայիսի 20-ից նույն թվականի հուլիսի 29-ը՝ «Սև Ադամ»-ին այդ ամսաթվից մղելով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 21[37][38]։ Ֆիլմը կհայտնվի HBO Max հեռուստաալիքի եթերում 45 օր անց[39]։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարծիքների ագրեգատոր Rotten Tomatoes կայքում ունի 72% վարկանիշ՝ 10-ից 6,3 միջին գնահատականով՝ հիմնված 95 ակնարկների վրա[40]։
Վիդեոխաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի հիման վրա ստեղծված DC League of Super-Pets.[41]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://twitter.com/cat_cine/status/1541489600291651588
- ↑ 2,0 2,1 Tom's Guide — 2022.
- ↑ https://www.instagram.com/p/CfJ39m6lxZ0/
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.superpouvoir.com/krypto-et-les-super-animaux-denis-brogniart-au-casting/
- ↑ 5,0 5,1 film distribution certificate database
- ↑ Behind The Voice Actors — 2009.
- ↑ Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ mymovies.it — 2000.
- ↑ Bulletin No: 2731 — MPA, 2022.
- ↑ https://variety.com/2022/film/news/box-office-dc-league-of-super-pets-vengeance-1235326365/amp/
- ↑ 12,0 12,1 12,2 Box Office Mojo — 1999.
- ↑ Aaron Couch (2019 թ․ հունվարի 30). «'The Batman,' 'The Suicide Squad' Set 2021 Release Dates». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Hipes, Patrick (2019 թ․ մայիսի 22). «Warner Bros' 'DC Super Pets' Animated Movie Moves To 2022». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 Agard, Chancellor (2021 թ․ նոյեմբերի 17). «Dwayne Johnson's Krypto assembles a team in DC League of Super-Pets first look». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 Anderson, Jenna (2021 թ․ նոյեմբերի 17). «DC League of Super-Pets Reveals Full Lineup in New Images and Plot Details». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Fisher-Price DC League of Super-Pets Figure 6-Pack». Smyths. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «'DC League of Super-Pets' Domesticate Their Powers in New Trailer | Animation Magazine». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Couch, Aaron (2021 թ․ հունիսի 8). «'DC League of Super-Pets' Unveils All-Star Voice Cast with Kevin Hart, John Krasinski, Kate McKinnon and More». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
- ↑ DC League of Super-Pets [@DCSuperPets] (July 6, 2022). «Today's Miércoles Words of the Week, daring frases inspired by the Super-Pets and presented by @MamasLatinasUSA and @DCSuperPets, arrived in a flash! Conoce a Merton, la tortuga veloz, and catch DC League of Super-Pets, only in theaters on July 29» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ 21,0 21,1 Mahjouri, Shakiel (2022 թ․ մարտի 6). «Keanu Reeves Is Caped Crusade Batman In 'DC League Of Super-Pets' Trailer». ET Canada. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 22,0 22,1 Melendez, Marcos (2021 թ․ սեպտեմբերի 13). «Marc Maron Is Your New Lex Luthor (in 'DC's League of Super-Pets')». Collider. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 23,0 23,1 DC League of Super-Pets [@DCSuperPets] (July 6, 2022). «Behind every Super-Pet is a super human. DC League of Super-Pets only in theaters July 29» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ DC League of Super-Pets [@DCSuperPets] (July 6, 2022). «Out of your League» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ DC League of Super-Pets [@DCSuperPets] (July 6, 2022). «Bring a Towell» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ DC League of Super-Pets [@DCSuperPets] (July 6, 2022). «He's had some work done» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ «DC League of Super-Pets Merch Gives First Look at the Justice League». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 24-ին.
- ↑ DC League of Super-Pets – Super Team (անգլերեն), Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին «Источник». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 13. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Sneider, Jeff (2018 թ․ հուլիսի 30). «Exclusive: 'Super Pets' Movie From 'Lego Batman' Writer In the Works at Warner Bros». Collider. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 30,0 30,1 Aaron Couch (2019 թ․ հունվարի 30). «'The Batman,' 'The Suicide Squad' Set 2021 Release Dates». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Couch, Aaron; McClintock, Pamela (2019 թ․ հունվարի 30). «'The Batman,' 'The Suicide Squad' Set 2021 Release Dates». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Garcia, Mayra (2021 թ․ դեկտեմբերի 22). «Everything We Know About DC League Of Super-Pets (So Far)». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Bonomolo, Cameron (2022 թ․ հուլիսի 6). «The Justice League Gets Punny DC Super-Pets Posters». comicbook.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Sarto, Dan (2021 թ․ փետրվարի 9). «Animal Logic Begins Work on Animated Musical 'Toto' for Warner Bros» (անգլերեն). Animation World Network. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Steve Jablonsky Scoring Jared Stern's 'DC League of Super-Pets'». Film Music Reporter. 2021 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Hipes, Patrick (2019 թ․ մայիսի 22). «Warner Bros' 'DC Super Pets' Animated Movie Moves To 2022». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2022 թ․ մարտի 9). «'Black Adam' Moving To October». Deadline. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
- ↑ Knoop, Joseph (2022 թ․ մարտի 9). «Warner Bros. Shifts Dates for Black Adam, The Flash, Aquaman 2, and Shazam 2». IGN. Ziff Davis. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Warner Bros. movies heading to HBO Max after 45-day theatrical window in 2022». gamesradar (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «DC League of Super-Pets». Rotten Tomatoes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «DC League of Super-Pets Is Getting a Video Game — IGN». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 1-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «DC Լիգա Սուպեր կենդանիները» հոդվածին։ |
|