Մարկ Մերոն
![]() անգլ.՝ Marc Maron | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1963[1] (59 տարեկան) կամ 1963[2] |
Ծննդավայր | Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[3] |
Կրթություն | Բոստոնի համալսարան, Boston University College of Arts and Sciences?, Highland High School? և Curry College? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | ռադիոհաղորդավար, պոդքաստեր, ստենդ ափ երգիծաբան, կատակերգու, դերասան, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր և երաժիշտ |
Ժանրեր | կատակերգություն |
wtfpod.com | |
Մարկ Դեվիդ[4] Մերոն, (անգլ.՝ Marc David Maron, սեպտեմբերի 27, 1963[1] կամ 1963[2], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]) ամերիկացի կատակերգու, փոդքասթեր և դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ականներին և 2000-ականներին Մերոնը հաճախակի հյուր էր «Ուշ շոու»-ում Դեվիդ Լետերմանի հետ և հայտնվել է ավելի քան 40 անգամ (ավելի շատ, քան ցանկացած այլ կոմիկ) «Ուշ գիշեր» հաղորդմանը՝ Կոնան Օ'Բրայենի հետ[5][6]։ 1993-1994-ական թվականներին եղել է Comedy Central-ի «Short Attention Span Theater» ծրագրի վարողը՝ փոխարինելով Ջոն Ստյուարտին[7]։ Եղել է նաև մշտական հյուր «Tough Crowd» ծրագրում Քոլին Քուինի հետ և 2002 թվականին «VH1» ալիքով վարել է բրիտանական «Հարվածել պանկ-ռոք» խաղային շոուի ամերիկյան տարբերակը, որը եթերում է եղել կարճ ժամանակ[8]։ 2004 - 2009 թվականներին վարել է հեղինակային շոու Air America ձախակողմյան ռադիոկայանում և եղել է «Morning Sedition» և «Breakroom Live» հաղորդումների համահիմնադիր[9]։
2009 թվականի սսեպտեմբերին, «Breakroom Live»-ի փակումից անմիջապես հետո, Մերոնը շաբաթական երկու անգամ սկսել է ձայնագրել «WTF Մարկ Մարոնի հետ» փոդքասթը, որում Հայլենդ պարկում (Լոս Անջելես, Կալիֆոռնիա) իր ավտոտնակում հարցազրույց է վերցրել կատակերգուներից, հեղինակներից, երաժիշտներից և այլ հայտնիներից։ Առավել հիշարժան թողարկումներ՝ 2010 թվականի թողարկումը Լուի Սի Քեյի հետ «Slate» ամսագիրը անվանել է բոլոր ժամանակների լավագույն փոդքասթը[10], կոմիկ Թոդ Գլասի հետ հարցազրույցը 2012 թվականին, որում Գլասը կատարել է քամինգ աութը[11], և 2015 թվականին նախագահ Բարաք Օբամայի հետ հարցազրույցը[5]։
2013-2016-ական թվականներին նկարահանվել է IFC կաբելային հեռուստաալիքում «Մերոն» հեղինակային հեռուստասերիալում, որում նաև գործադիր պրոդյուսեր և սցենարիստ էր։ 2017-2020 թվականներին նկարահանվել է Netflix-ի «Փայլ» կատակերգական սերիալում։ 2019 թվականին հայտնվել է «Ջոկեր» ֆիլմում՝ էպիզոդիկ դերում։
Երկու անգամ ամուսնացած է եղել, երեխաներ չունի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Stated on Finding Your Roots, January 21, 2020
- ↑ 5,0 5,1 Justin Kaufmann (August 29, 2011)։ «Wikipedia Files: Marc Maron (WTF Podcast)»։ WBEZ։ Արխիվացված է օրիգինալից September 1, 2011-ին։ Վերցված է September 23, 2011
- ↑ «January 5, 2010». Late Night With Conan O'Brien. January 5, 2010. NBC.
- ↑ Whitlock Jennifer (October 8, 1994)։ «COMEDY CENTRAL COMICS ARE ONLY MILDLY AMUSING»։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-11-ին։ Վերցված է 2020-08-22
- ↑ «Never Mind the Buzzcocks»։ VH1 (via archive.org)։ Արխիվացված է օրիգինալից October 5, 2012-ին։ Վերցված է February 10, 2011
- ↑ «Next Stop Is Starring With His Hero, WTF?!»։ The Forward։ Վերցված է 2019-11-10
- ↑ Haglund David (2014-12-14)։ «Best podcast episodes ever: The 25 best from Serial to the Ricky Gervais Show»։ Slate.com։ Վերցված է 2018-04-23
- ↑ Luippold Ross (2012-01-16)։ «Beloved Comedian Comes Out As Gay On 'WTF'»։ The Huffington Post
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դենիել, Քեյն (Սեպտեմբեր, 2014)։ «Մարկ Մարոն»։ Կարծիք։ Սմիթ ամսագիր 12: 44
|
- Սեպտեմբերի 27 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ջերքի Սիթի քաղաքում ծնվածներ
- Բոստոնի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կոմիկներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի հաղորդավարներ
- Ամերիկացի երգիծաբաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ