Cigarettes After Sex
Cigarettes After Sex | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Դրիմ փոփ էմբիենթ փոփ ինդի ռոք |
Գործունեություն | 2008-այժմ |
Լեյբլ | Partisan Records? |
Կայք | cigarettesaftersex.com |
Անդամներ | |
Գրեգ Գոնզալեզ Ռանդալ Միլեր Ջեյքոբ Թոմսկի Ջոշ Մարքուս | |
Նախկին անդամներ | |
Ֆիլիփ Թաբս Գրեգ Լեահ Սթիվ Հերադա Էմիլի Դեյվիս | |
![]() |
Cigarettes After Sex (անգլ. թարգմանաբար՝ «Ծխախոտեր սեքսից հետո»), ամերիկյան էմբիենթ ինդի ռոք խումբ, որը ձևավորվել է 2008 թվականին Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում Գրեգ Գոնզալեզի կողմից։ Խումբը հայտնի է իր եթերային կամ երազանման երաժշտական ոճով և սիրո ու ռոմանտիկայի վրա հիմնված տեքստերով։ Գոնզալեզի ձայնը նկարագրվում է որպես «անդրոգինիկ»[1]։ Բացի էմբիենթ փոփ խումբ լինելուց, Cigarettes After Sex-ը նաև հանդես է գալիս շուգեյզինգ, դրիմ փոփ և սլոուքոր ժանրերում։
Խմբի դեբյուտային մինի ալբոմը՝ «I.»-ը թողարկվել է 2012 թվականին «Nothing's Gonna Hurt You Baby» երգով, որն, ի վերջո, դարձել է սլիփեր հիթ։ 2015 թվականին թողարկվել է «Affection» սինգլը, ինչից հետո՝ 2017 թվականի հունիսին խումբը թողարկել է իր դեբյուտային նույնանույն ստուդիական ալբոմը։
2019 թվականի օգոստոին խումբը հայտարարել է իր երկրորդ ստուդիական ալբոմի՝ «Cry»-ի, և «Heavenly» սինգլի մասին։ Ալբոմը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 25-ին[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Cigarettes After Sex-ը ձևավորվել է Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում 2008 թվականին[1][3][4]։ Գոնզալեզը ձայնագրել է առաջին մինի ալբոմը՝ «I.»-ը Էլ Պասոյի Տեխասի համալսարանում, անվանելով այս աշխատանքը «հիմնականում զուգադիպություն; փորձի նման մի բան»[1]։
Գոնզալեզը տեղափոխվել է Նյու Յորք նահանգի Բրուքլին քաղաք, որտեղ ձայնագրվել և 2015 թվականին թողարկվել է խմբի «Affection» սինգլը REO Speedwagon-ի «Keep On Loving You» երգի քավեր տարբերակի հետ միասին[5][6]։
Երաժշտական առաջարկությունների շնորհիվ Cigarettes After Sex-ը հայտնի է դարձել ՅուԹյուբում, ինչի շնորհիվ սկսել է հանդես գալ Եվրոպայում, Ասիայում և Միացյալ Նահանգներում։ Դրանից հետո խումբը թողարկել է իր առաջին նույնանուն ստուդիական ալբոմը 2017 թվականի հունիսի 9-ին[1][7][8]։
Խմբի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին ձևավորվելուց հետո, խմբի կազմում են եղել մի շարք տարբեր անդամներ և համագործակիցներ Գրեգ Գոնզալեզի առաջնորդությամբ[5]․
Ներկա անդամներ
- Գրեգ Գոնզալեզ՝ հիմնադիր, առաջնային վոկալ, էլեկտրակիթառ, ակուստիկ կիթառ, բաս
- Ռանդալ Միլեր՝ բաս
- Ջեյքոբ Թոմսկի՝ հարվածայիններ
- Ջոշ Մարքուս՝ ստեղնաշարայիններ
Նախկին անդամներ
- Ֆիլիփ Թաբս՝ ստեղնաշարայիններ, էլեկտրակիթառ
- Գրեգ Լեահ՝ հարվածայիններ
- Սթիվ Հերադա՝ ստեղնաշարայիններ
- Էմիլի Դեյվիս՝ ակուստիկ կիթառ
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cigarettes After Sex (2017)
- Cry (2019)
Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- I. (2012)
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարեթիվ | Ալբոմ |
---|---|---|
«Nothing's Gonna Hurt You Baby» | 2012 | I. |
«Affection» | 2015 | |
«K.» | 2016 | Cigarettes After Sex |
«Apocalypse» | 2017 | |
«Each Time You Fall in Love» | ||
«Sweet» | ||
«Crush» | 2018 | |
«Neon Moon» | ||
«Heavenly |
2019 | Cry |
«Falling in Love» | ||
«Kiss It Off Me» |
Դեմոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cigarettes After Sex (Romans 13:9) (2018)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «The Diehard Romanticism of Cigarettes After Sex | NOISEY»։ NOISEY։ Վերցված է 2016-04-13
- ↑ Pryor Terrance։ «Cigarettes After Sex announce new album 'Cry,' release new single "Heavenly"»։ MP3s and NPCs։ Արխիվացված է օրիգինալից April 30, 2020-ին։ Վերցված է August 28, 2019
- ↑ Simpson Dave (April 19, 2017)։ «Cigarettes After Sex review – breathtaking ambient-pop enigmas»։ The Guardian։ Վերցված է September 1, 2017
- ↑ «Cigarettes After Sex - Tickets - The Echo - Los Angeles, California - April 27th, 2016»։ The Echo and Echoplex։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-16-ին։ Վերցված է 2016-04-14
- ↑ 5,0 5,1 «Records»։ Cigarettes After Sex։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-19-ին։ Վերցված է 2016-04-13
- ↑ «Review / Cigarettes After Sex / Affection»։ Independent Music News։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-11-ին։ Վերցված է 2016-04-14
- ↑ «Cigarettes After Sex»։ Cigarettes After Sex
- ↑ «Cigarettes After Sex - 10 New Artists You Need to Know: January 2016»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-17-ին։ Վերցված է 2016-04-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|