Jump to content

Change (երգ, Tears for Fears)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Change»
սինգլը
ԵրգահանՌոլանդ Օրզաբալ
ԼեյբլPhonogram International B.V.?
ՊրոդյուսերՔրիս Հյուզ

«Change» (թարգմանաբար՝ անգլերենից «Փոխիր») , բրիտանական Tears For Fears խմբի երգը։ Գրել է Ռոլանդ Օրզաբալը, կատարել է բասիստ Կուրտ Սմիթը և դարձել է խմբի չորրորդ սինգլը։ Ի վերջո, այն դարձել է նաև երկրորդ հիթը նրանց դեբյուտային The Hurting ալբոմից (1983) և երկրորդ երգը «Mad World»-ից հետո, որը հասել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի լավագույն հնգյակին։ Երգը նաև դարձել է Tears for Fears-ի առաջին սինգլը ԱՄՆ-ի չարթերում։ 1983 թվականի օգոստոսին հայտնվել է Billboard Hot 100-ում։ «Change»-ը նաև միջազգային մեծ հաջողությունների է հասել՝ ընդգրկվելով բազմաթիվ երկրների հիթ-շքերթների թոփ-40-ում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա առանձնապես շատ բան չի նշանակում. դա ընդամենը այն էժան փոփ երգերից մեկն է.
Ռոլանդ Օրզաբալ[1]

Երգի տարբերակները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Change»-ի 7-րդ տարբերակն իրենից ներկայացնում է երգի փոքր-ինչ խմբագրված ալբոմային տարբերակը։ 12 դյույմանոց սինգլի առաջատար թրեքը նրա ընդլայնված ռեմիքսն էր։ Թեև 12 դյույմանոց սինգլի շատ օրինակներ օգտագործում են 7-րդ միքս «Բ» կողմերից մեկը, դրանցից մի քանիսը պարունակում են բոլորովին այլ ձայնագրություն: Թեև սինգլների վրա այդ տարբերակը վերնագրված չէր, սակայն The Hurting-ի բրիտանական ձայներիզների թողարկման ժամանակ միքսն անվանվել է «New Version», որում այն ընդգրկվել է որպես բոնուս-թրեք։ Չնայած իր անվանը՝ այս տարբերակն ունի այլընտրանքային տեքստ և, ըստ էության, նախորդում է 7-րդ տարբերակին:

Դա մի քայլ հետ է դեպի այն, ինչ մենք անում էինք «Mad World»-ից առաջ… The Hurting տարբերակը հսկայական բարելավում է․․․

Կուրտ Սմիթ

Երգի քսիլոֆոնային խմբաքանակը որպես նմուշ օգտագործվել է մի քանի երաժիշտների կողմից, ինչպիսիք են Culture Beat-ը («No Deeper Meaning») և Դեյվիդ Գետտան («Always»)[2]։

«Բ» կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Conflict»-ը երգ է, որը «Change» սինգլի համար ծառայել է որպես «Բ» կողմ։ Տեքստը բաղկացած է կրկնվող տողերից, որոնք նկարագրում են երկու մարդկանց միջև հակամարտությունը։ Այն կատարել է Կուրտ Սմիթը․ սա Tears for Fears-ի այն սակավաթիվ երգերից մեկն է, որի հեղինակը Սմիթն է։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Change» երգի տեսահոլովակը նկարահանել է Քլայվ Ռիչարդսոնը, որը հայտնի է Depeche Mode-ի հետ իր նախորդ աշխատանքով[3]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

7": Mercury / IDEA4 (Մեծ Բրիտանիա, Իռլանդիա) / 812 677-7 (ԱՄՆ) / 6059 596 (Ավստրալիա, Եվրոպա, ՀԱՀ) / SOV 2322 (Կանադա) / 7PP-101 (Ճապոնիա)

  1. «Change» (3:52)
  2. «The Conflict» (4:02)

12": Mercury / IDEA412 (Մեծ Բրիտանիա) / 6400 730 (Եվրոպա)

  1. «Change [Extended Version]» (5:54)
  2. «Change» (3:52)
  3. «The Conflict» (4:02)
12": Mercury / IDEA412 (Մեծ Բրիտանիա) / 6400 730 (Ավստրալիա) / SOVX 2322 (Կանադա)
  1. «Change [Extended Version]» (5:54)
  2. «Change [New Version]» (4:33)
  3. «The Conflict» (4:02)

Դիրքերը չարթերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (1983) Ամենաբարձր դիրքը
Ավստրալիա Kent Music Report 29
Բելգիա Բելգիա/Ֆլադրիա (Ultratop 50) 30
Կանադա Կանադա (RPM Top Singles) 23
Իռլանդիա Իռլանդիա (IRMA) 8
Իտալիա FIMI[4] 27
Նիդերլանդներ Նիդերլանդներ (Single Top 100) 32
Ավստրալիա Նոր Զելանդիա (Recorded Music NZ) 36
Հարավաֆրիկյան Հանրապետություն Springbok Radio[5] 5
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot 100) 73
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Mainstream Rock) 22
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Cashbox[6] 74

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Top 10 Tears for Fears Songs We Want to Hear Live This Sunday» (անգլերեն). Spot.ph. Summit Media. 2010-04-29. Արխիվացված է օրիգինալից 2012-11-06-ին. Վերցված է 2018-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Samples of Change by Tears for Fears». whosampled.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին. Վերցված է 2018-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Tears For Fears – Change (1983)». IMVDb (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-10-27-ին. Վերցված է 2018-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «I singoli più venduti del 1983» (իտալերեն). Hit Parade Italia. Creative Commons. Արխիվացված է օրիգինալից 2016-01-23-ին. Վերցված է 2018-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «South African Rock Lists Website SA Charts 1969 – 1989 Acts (T)» (անգլերեն). Rock.co.za. Արխիվացված է օրիգինալից 2013-10-19-ին. Վերցված է 2018-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «CASH BOX Top 100 Singles – Week ending SEPTEMBER 10, 1983» (անգլերեն). Cashbox. Արխիվացված է օրիգինալից 2012-09-11-ին. Վերցված է 2018-05-11-ին.