CA Technologies

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
CA Technologies
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ծրագրային ապահովման ընկերություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1976
ՀիմնադիրՉարլզ Վանգ
ՎայրIslandia, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
Արդյունաբերությունenterprise software?
Մայր ընկերությունBroadcom?
Դուստր ընկերություններCA Technologies?, BlazeMeter? և Viewpoint Datalabs International?[2]
Կայքca.com(անգլ.)
Մասնակից էOpenAPI նախաձեռնություն[3], Համացանցի կոնսորցիում[4] և CVE Numbering Authorities[5]
Բորսա
 CA Technologies Վիքիպահեստում

CA Technologies (ավելի վաղ CA, Inc., Computer Associates), ամերիկյան կորպորացիա, զբաղվում է ծրագարյին ապահովումների մշակմամբ։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորք նահագում։ Ընկերությունը մշակում և վաճառում է ծրագրային ապահովումներ ՏՏ ոլորտի ենթակառուցվածքների կառավարման համր, տարածելով դրանք ինչպես ուղղակիորեն, այնպես էլ՝ համակարգային ինտեգրատորների միջոցով։

Մասնագիտացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հայտնի է, որպես մեյնֆրեյմների ծրագրային ապահովման և տարբեր կազմակերպությունների համար բաշխիչ հաշվիչների համակարգերի մատակարար։ Մշակում և մատակարարում է հակավիրուսային ծրագրեր և ինտերնետ վտանգներից պաշտպանող ծրագրային ապահովումներ։

Գործունեության ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-ից մինչև 2008 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ընկերոության շահույթը կազմել է 4,4 մլրդ դոլլար[6]։ Ընկերությունը ներկայացված է ավելի քան 45 երկրներում։ Գլխավոր գրասենյակի աշխատակիցների թիվը 2010 թվականի մարտի 31-ի դրությամբ կամել է 13200 աշխատակից, որոնցից 5900 ինժեներներ[7]։

2010 թվականի հունվարի 28-ից ընկերության խորհրդի նախագահը և գործադիր տնօրենը Վիլյամ Մակ Կրակենն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ և առաջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

CA Technologies-ի ստեղծման նախադրյալներն ի հսյտ են եկել 1969 թվականին, երբ IBM ընկերությունը, որը գերիշխում է համակարգչային ինդուստրիայի շուկայում, կարգավորող համակարգերի ճնշմամբ, հրաժարվեց մեյնֆրեյմների ծրագրային ապահովման ծառայություններ պարտադրելուց[8]։ Չարլզ Վանը և Ռաս Արտզտը բացել են ընկերություն, որը զբացվել է մեյնֆրեյմների համար ծրագրային ապահովումների մշակմամբ, որոնք պահանջարկ ունեցել են, բայց մեծ հաջողությունների չեն հասել։ 1976 թվականին ձեռնարկատերերը իրավունք են ստացել  Հյուսիսային Ամերիկայում վաճառել  ծրագրային ապահովումներ՝ մշակված շվեյցարական Computer Associates ընկերության կողմից, որը հիմնվել էր մի քանի տարի առաջ Սեմ Գուդնների (Sam Goodner) և Մաքս Սևչիկի (Max Sevcik) կողմից։ Նախկինում այս ծրագիրային ապահովումը տարածված  էր Pansophic Systems-ի՝ PanSort ապրանքանիշի ներքո, և այդտեղից էլ CA –ի հիմնադիրները առաջարկեցին իրենց սեփական անվանումը՝ CA-Sort։ Չնայած այն բանին, որ ծրագիրը Եվրոպայում բավական հայտնի  էր, Հյուսիսային Ամերիկայում վաճառքը շատ քիչ է եղել։ Շվեյցարացի գործընկերններ Վանի և Արտզտի հետ համատեղ հիմնել են նոր ընկերություն, որը ստացել է Trans-American Computer Associates անվանումը։ Այն ձեռնամուխ է եղել CA-Sort-ի  CA-ի  նախնական ապրանքների վաճառքին, որոնք Հյուսիսային Ամերիկայի շուկայում բարձր պահանջարկ ունեին։

1980 թվականին, շվեյցարական ընկերության հետ միավորոմից հետո, նոր ձեռնարկությունը (հետագայում ստացած Computer Associates International Inc. անունը) հնարավորություն ստացավ ընդլայնվելու վաճառքը՝ վաճառքի նոր մենեջերներ ու մշակողներ ներգրավելու շնորհիվ, իսկ հետագա տարիներին ձեռք բերեց նաև փոքր ընկերություններ։ 1987 թվականին, Uccel Corp. ընկերությունը գնելուց հետո, CA-ն դարձել է մեյնֆրեյմների համար  ծրագրային ապահովում մատակարարող խոշորագույյն ընկերություններից։ Բացի այդ, Վալտեր Հայֆները՝ Uccel Corp. ընկերության կեսի սեփականատերը, դարձավ CA-ի խոշոր բաժնետեր և այդ նույն կարգավիճակում մնաց մինչև 2010  թվականը[9]։

1980-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981  թվականից ընկերությունն արագորեն ընդլայնվել է նոր ձեռքբերումների հաշվին, այդ թվում  նաև գնելով նոր ծրագրային մշակողների․ Capex, Information Unlimited Software, Johnson Systems, CGA Computer և Ucce։ Նաև CA-ն փնտրում էր հնարավորություն դուրս գալ այնպիսի ծրագրերի կիրառական հատված, որտեղ աշխատում էին Microsoft և Lotus Development Corporation։  Դա արվել է մի շարք ընկերությունների ձեռք բերման ճանապարհով, որոնք զբաղվում էին տեքստային փաստաթղթերի, էլեկտրոնային աղյուսակների, գրաֆիկների և այլ ծրագրային  ապահովումների հավելվածների խմբագրումով։

1990-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների սկզբին CA-ն  ենթարկվել է քննադատության։ Դրանք հիմնականում վերաբերվում էին ռազմավարության անբավարար մշակմանը, ցածր որակի սպասարկմանը և բաժնետոմսերի կտրուկ անկմանը, որոնք 1990-ական թվականներին էժանացել էին 50%-ով։  

Ղեկավարությունը որոշում է ընդունում ընդլայնել գործունեությունը Ճապոնիայում, Կանադայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում։ Նաև CA-ն փոխել է հաճախորդների սպասարկման սակագները և բարելավել իր արտադրանքի համատեղելիությունը այլ արտադրանքների հետ, ինչպիսիք են՝ Hewlett-Packard, Apple և Digital Equipment Corporation։  Միաժամանակ ընկերությունը  սկսել է վարել ակտիվ քաղաքականություն, մշակելով տվյալների պահպանման համար նոր համակարգեր։

2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2006 թվականներն ընկած ժամանակահատվածում, ընկերության տնօրենների խորհուրդում արմատական փոփոխություններ են եղել, այդ թվում  նաև ընկերության առաջին դեմքի փոփոխություն, ինչպես նաև նոր գործադիր տնօրենի՝ Ջոն Սվեյնսոնի նշանակում։ 2009 թվականի սեպտեմբերի 1-ին CA-ն հայտարարել է 2009 թվականի դեկտեմբերի 31-ին Ջոն Սվեյսոնի պաշտոնաթողության մասին որոշումը։

Այդ ընթացքում CA-ն  ազդարարել է Enterprise IT Management (EITM) ռազմավարության մասին, որի նպատակն էր համախմբել և պարզեցնել ՏՏ ոլորտի ենթակառուցվածները, և թողարկել է նոր արտադրանքներ[10]։

Ռեբրենդինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ընկերությունը փոխել իր անվանումը՝ Computer Associates Inc.-ից՝ CA Inc.-ի, իսկ արդեն 2010 թվականին CA Technologies։ Ավելի ուշ CA-ն հայտարարել է Lean IT-ի իրենց աջակցելու մասին, որը զգալիորեն ավելի արդյունավետ էր մշակում և կառավարում տեղեկատվական տեխնոլոգիաները։ Այդ ընթացքում թողարկվեցին 13 նոր EITM ապրանքներ[11]։

Ծրագրային լուծումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Enterprise IT Management (EITM) ռազմավարության շրջաններում CA-ն հաշվողական համակարգերի և մեյնֆրեյմների համար առաջարկում  է ծրագրային լուծումներ։ Ընկերության լուծումները բաժանվում են հետևյալ խմբերի․

  • ենթակառուցվածների և գործառույթների կառավարում
  • պորտֆելների և ֆինանսների կառավարում
  • անվտանգության առավարում
  • ՏՏ ծառայություննեի և ակտիվների կառավարում
  • ծրագրերի և տվյալների բազաների մշակում
  • տվյալների բազաների կառավարում
  • ծրագրի աշխատանքի կառավարում
  • համակարգային վերականգնում
  • ընկերության կառավարում։

Ընկերությունն ամբողջ աշխարհում ունի ղեկավարվող հաստիքներ․ դրանք գտնվում են ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Չինաստանում, Չեխիայի Հանրապետությունում, Գերմանիայում, Հնդկաստանում, Իսրայելում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում[12]։ CA-ի մշակումների մեծ մասը նախատեսված է միջին չափի ընկերությւոնների համար, բայց դրանցից որոշները, օրինակ՝ հակավիրուսային ծրագրերը, հակաֆիշինգային համակարգերը, նախատեսված են անձնական օգտագործման համար և կիրառվում են տնային գրասենյակներում։

CA Technologies-ը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 թվականին իրականացվել է առաջին վաճառքը Ռուսաստանում[13],
  • 1993 թվականին բացվել է ընկերության մասնաճյուղ,
  • 2005-2006 թվականները գրասեյակը ղեկավարել է Սերգեյ Տարասովը[14],
  • 2006-ից 2009 թվականներին ներկայացուցչությունը ղեկավարել է Վասիլ Բարզակովը[15]։

2010 թվականի հունիսից CA Technologies ընկերության ներկայացուցչությունները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ղեկավարում է՝ Սերգեյ Նիկիֆորովը[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Global Research Identifier Database — 2015.
  2. https://www.crunchbase.com/organization/viewpoint-datalabs
  3. https://www.openapis.org/membership/members
  4. https://www.w3.org/Consortium/Member/List
  5. https://cve.mitre.org/cve/request_id.html#cna_participants
  6. «CA Annual Report 2010» Արխիվացված 2008-09-10 Wayback Machine
  7. NASDAQ OMX Corporate Solutions Արխիվացված 2008-09-10 Wayback Machine
  8. IBM: Producer or Predator
  9. Activist investor group becomes No. 1 institutional holder
  10. «InternetNews.com — 'Believe Again' in CA». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  11. Enables Lean IT to Help Maximize Value and Minimize Cost(չաշխատող հղում)
  12. Annual Report 2008" Արխիվացված 2008-09-10 Wayback Machine
  13. CA Technologies увидела «облака»
  14. «Экс-глава Sun возглавил CA в России». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  15. Сергей Никифоров стал главой представительства CA Technologies в России и странах СНГ
  16. CA локализует Oblicore Guarantee

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]