Հակավիրուսային ծրագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հակավիրուսային ծրագրեր, ծրագրեր, որոնք հայտնաբերում են վիրուսով վարակված ֆայլերը և բուժում դրանք։ Ծրագրերը դասակարգվում են 5 խմբերի՝ հակավիրուսային Ֆիլտրեր, հայտնաբերիչ հակավիրուսներ, վերաքննիչ հակավիրուսներ, հակավիրուսային բժիշկներ, հակաթույնիչ հակասվիրուսներ։

ClamTK3.08.jpg

Հակավիրուսային ֆիլտրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակավիրուսային ֆիլտրեր, հակավիրուսային ծրագրեր, որոնք կասկածելի գործողությունների մասին տեղեկացնում են օգտվողին, ինչպես նաև երբ որևէ ծրագիր ներբեռնվում է սկավառակի վրա։ Համակարգիչը օգտվողին հարցում է ուղարկում տվյալ գործողության թույլատրման կամ արգելման մասին։ Այս ծրագիրը համընդհանուր է, քանի որ աշխատում է ոչ միայն հայտնի այլ նաև անհայտ վիրուսների դեմ, որը չի կարելի ասել հայտնաբերող հակավիրուսային ծրագրի հետ, որը ի տարբերություն ֆիլտրային հակավիրուսի աշխատում է միայն կոնկրետ վիրուսների դեմ, որոնք հայտնի էին եղել ծրագրավորողին այդ հակավիրուսը գրելու ժամանակ։ Այնպիսի հակավիրուսները, ինչպիսին է ֆիլտրային հակավիրուսը, շատ օգտակար են ներկա ժամանակներում, երբ ցանցում մեծ տարածում են գտել վիրուս-մուտանտները, որոնք չունեն մշտական կոդ։ Բայց ֆիլտր-հակավիրուսները չեն կարող հակազդել այն վիրուսների դեմ, որոնք ազդում են BIOS-ին, նաև BOOT վիրուսները, որոնք ակտիվանում են մինչև հակավիրուսային ծրագրի միանալը։
Տվյալ հակավիրուսի թերությունների շարքին է դասվում նաև այն, որ ինչ որ գործողություն իրականացնելու ժամանակ այն չափից շատ հարցումներ է անում, որոնց պատասխանելը շատ ժամանակատար է։ Որոշ ֆիլտր-հակավիրուսների տեղադրման ժամանակ կարող են կոնֆլիկտներ առաջանալ որոշ բազային ծրագրերի հետ, որոնք ուղղակի կդադարեն աշխատել։

Հայտնաբերիչ հակավիրուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերիչ-հակավիրուսները մեծ տարածում ունեն։ Այս տեսակի ամենատարածված ներկայացուցիչներ են Kaspersky, Doctor Web, Nod, Avira հակավիրուսային ծրագրերը։ Հայտնաբերիչ-հակավիրուսները նախատեսված են որոշակի վիրուսների համար։ Դրանք հիմնված են վիրուսների կոդերի հերթականության համեմատությամբ, ստուգվող ծրագրերի կոդերի հետ։

Վերաքննիչ հակավիրուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերաքննիչ-հակավիրուսները այն ծրագրերն են, որոնք ստուգում են ֆայլերի և սկավառակի սիստեմային հատվածների տեղեկությունները և համեմատում են այդ նույն ֆայլերի արդեն նախօրոք վերցված ինֆորմացիայի հետ։ Այդ ամենի հետ մեկտեղ ստուգվում է BOOT-սեկտորը, FAT-ցուցակը նաև ֆայլերի երկարությունը, ստեղծման ժամանակը, ատրիբուտները և այլն։ Վերլուծելով վերաքննիչ-հակավիրուսի հրահանգները՝ օգտվողը կարող է իմանալ՝ արդյոք վիրուսի պատճառով են տեղի ունեցել փոփոխությունները, թե ոչ։

Հակավիրուսային բժիշկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերիչ-հակավիրուսների զգալի մասը կարողանում են նաև «բուժել» վարակված ֆայլերը կամ սկավառակները՝ ջնջելով դրանցում գտնվող վիրուսները։ Այս հակավիրուսային ծրագրերը պետք է մշտապես թարմացնել, քանի որ դրանք շատ շուտ են «հնանում» և չեն կարողանում հայտնաբերել նոր տեսակի վիրուները։

Հակաթույնիչ հակավիրուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաանարդյունավետ հակավիրուսները հակաթույնիչներ են։ Հակաթույնիչները ներդնում են ֆայլի մեջ որևէ կոնկրետ վիրուս այնպես, որ իրական վիրուսը այն շրջանցում է կարծելով, որ այն արդեն վարակված է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]