Break of Reality

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Break of Reality
Break of Reality at Baruch PAC 2009.jpg
Խումբը 2009 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBreak of Reality
Նաև հայտնի է որպեսBoR
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերթավջութակային ռոք, սինեմա ռոք, կամերային երաժշտություն
Գործունեություն2003 – ներկա
Լեյբլանկախ լեյբլ
Կայքbreakofreality.com
Անդամներ
Պատրիկ Լեիրդ
Իվան Տրևինո
Լորա Մետքալֆ
Ադրիան Դաուրով

«Break of Reality», ամերիկյան ռոք խումբ, որի անդամների կազմում են 3 թավջութակահար և 1 թմբկահար։ Խումբը ասոցիացվում է «սինեմա ռոք», «թավջութակային ռոք» և «ինդի դասական» հասկացությունների հետ։ «Break of Reality» խմբի ներկայիս անդամներն են Պատրիկ Լեիրդը, Իվան Տրևինոն, Լորա Մետքալֆը և Ադրիան Դաուրովը։ Խմբի երաժշտության տարրեր են ռոքը, դասական երաժշտությունը և ինդի ռոքը։ Այն արտահայտում է զանազան զգացմունքներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի ձևավորման ժամանակաշրջանում նախնական անդամները դեռ սովորում էին Ռոչեստեր քաղաքի Իսթման երաժշտական դպրոցի առաջին կուրսում։ Այդ ժամանակ խմբի կազմում կային 4 թավջութակահարներ։ Խմբի առաջին համերգը տեղի է ունեցել «Eastman» երաժշտական դպրոցում, որտեղ նրանց նկատողություն էին արել չափազանց բարձր նվագելու համար[1]։

2006 թվականին խումբը թողարկեց իր առաջին ալբոմը «The sound between» անվանումով։ Դրա մեջ ներառված էին և՛ էլեկտրական, և՛ ակուստիկ երգեր։ «Eastman»-ի դպրոցն ավարտելուց հետո 2007 թվականին խմբի անդամները տեղափոխվեցին Նյու Յորք, որտեղ Կենտրոնական պարկում նվագելու շնորհիվ ձեռք բերեցին մեծ թվով երկրպագուներ[2]։ Մեկ տարի հետո խումբը բաժանվեց։ Սկզբնական անդամներից մնացին միայն Լեիրդը և Տրավինոն։

2008 թվականին Լեիրդը և Տրավինոն սկսեցին միասին ստեղծագործել և ձայնագրել երգեր, որոնցից շատերը ներառված են «Spectrum of the sky» ալբոմի մեջ, որը թողարկվել է 2009 թվականի մայիսին։ Որոշ ժամանակ անց Լեիրդին և Տրևինոյին միացան թավջութակահարներ Ֆիլիպ Բորտերը և Մարտին Թորչ-Իշին, և նրանք սկսեցին միասին ճանապարհորդել։ Բորտերին ավելի ուշ փոխարինեց Լորա Մետքալֆը[3]։

Խումբը ձեռք է բարել շատ հետևորդներ Պանդորա ռադիոյի շնորհիվ, որտեղ նրանց ստեղծագործությունները եթեր են հեռարձակվում օրական 44000 անգամ[4]։

2013 թվականին ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալի սաունդթրեկի՝ խմբի ստեղծած քավըր տարբերակը հայտնվեց «Huffington post»-ում, որտեղ այն կոչում էին «սաունդթրեկի երբևէ արված լավագույն քավըր տարբերակ»[5]։

2015 թվականին խումբը մեկնեց Կենտրոնական Ասիա։ Այն ելույթ ունեցավ Թուրքմենստանում և Ղազախստանի 4 քաղաքներում[6]։ Խումբը նաև ելույթ ունեցավ Ալմաթիում ղազախ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների ստեղծման 25-ամյակի կապակցությամբ[7]։

2014 թվականի մարտին խումբը թողարկեց իր «Ten» անվանումով ալբոմը[8]։

Ներկայիս անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատրիկ Լեիրդ՝ թավջութակ (2003 թվականից մինչ այժմ),
  • Լորա Մետքալֆ՝ թավջութակ (2009 թվականից մինչ այժմ),
  • Ադրիան Դաուրով՝ թավջութակ (այժմ),
  • Իվան Տրևինո՝ հարվածային գործիքներ (2003 թվականից մինչ այժմ)։

Երաժշտացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Voiceless» ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Trogdor
  2. Tragic vision
  3. Time
  4. Voiceless
  5. Chariot to Hell
  6. Muddy Peninsula
  7. Awake
  8. Total Freedom
  9. Epic
  10. The Healing
  11. WSNZBZ

«The Sound Between» ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beyond Resource
  2. Parabolic Cosmos
  3. Broken
  4. Sore Arms
  5. Circles
  6. Black Noise
  7. A Blind Purpose
  8. Scarred by Duty
  9. Jade
  10. Rise
  11. Solid Ground

«The Sound Beween» ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Circles
  2. A Blind Purpose
  3. Parabolic Cosmos
  4. Sore Arms
  5. Solid Ground

«Spectrum of the Sky» ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Farewell
  2. The Accidental Death of Effie
  3. Vintage
  4. Spectrum of the Sky
  5. Comfortable Silence
  6. Che
  7. Anodynia: I
  8. Anodynia: II
  9. Anodynia: III
  10. Anodynia: IV

"Covers" ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bachianas Brasileiras Nº5 (Էյտոր Վիլլա Լոբոս)
  2. Welcome Home (Քոհիդ ընդ Քամբրիա)
  3. I Will (Ռադիոհեդ)
  4. Lateralus (Թուլ)
  5. Suite 6 "Sarabande" (Յոհան Սեբաստիան Բախ)
  6. B.Y.O.B. (System of a Down)
  7. Julie-O (Մարկ Սամմեր)
  8. The Medicine Wears Off (Քարնիվուլ)
  9. My Curse (Քիլսուիչ Ինգեիջ)
  10. Crosses (Ջոզ Գոնսալես)
  11. Suite 2 "Sarabande" (Յոհան Սեբաստիան Բախ)
  12. The Day That Never Comes (Մետալիկա)
  13. Ghosts I (Նայն Ինչ Նեիլս)
  14. Welcome Home (Unplugged) (Քոհիդ ընդ Քամբրիա)

"Ten" ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Helix 04:34
  2. Storm's End 04:08
  3. Star 04:40
  4. Drift Apart 04:27
  5. Nine Deep 06:22
  6. Light the Fuse 03:47
  7. Uprising 04:43
  8. Levy 03:58
  9. Other Worlds 04:29
  10. Six 04:51

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Blase Frank De (հունվարի 19, 2005)։ «Heavy cello thunder»։ City Newspaper։ Վերցված է օգոստոսի 11, 2016 
  2. «Classical musicians should think more like a rock band»։ The Strad։ հունիսի 2, 2014։ Վերցված է օգոստոսի 11, 2016 
  3. «Members | SALOME Chamber»։ Վերցված է սեպտեմբերի 18, 2011։ «[Laura]... has recently been selected as the newest member of the cello and percussion quartet Break of Reality.» 
  4. Guglielmo Connie (նոյեմբերի 13, 2013)։ «Pandora Plays Nice As Apple's iTunes Radio Spins Up»։ Forbes։ Վերցված է օգոստոսի 11, 2016 
  5. «The Best Rendition Of The Game Of Thrones Song Ever!»։ The Huffington Post։ ապրիլի 23, 2013։ Վերցված է օգոստոսի 11, 2016 
  6. «Break of Reality Rock Like They Mean it»։ The Astana Times։ մարտի 10, 2015։ Վերցված է օգոստոսի 11, 2016 
  7. «Казахстанско-американский фестиваль USKZ FEST пройдет в Алматы»։ Казахстанская правда (Russian)։ օգոստոսի 4, 2016։ Վերցված է օգոստոսի 11, 2016 
  8. Capanna Paloma (հունվարի 15, 2014)։ «Break of Reality: Ten years of breakthroughs»։ City Newspaper։ Վերցված է օգոստոսի 11, 2016