Boeing 737-ի ավիավթար Եթովպիայում
Չվերթ ET 302/10 Ethiopian Airlines | |
---|---|
Կործանված ինքնաթիռը՝ ավիավթարից մեկ ամիս առաջ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ինքնաթիռի կործանում |
Թվական | 2019 թվականի մարտի 10-ին |
Ժամանակ | 08:44 (05:44 UTC) |
Վայր | Bishoftu?, , Եթովպիա |
Չվերթ | ET302 |
Թռիչքի վայր | Ադիս Աբեբա |
Վերջնական կետ | Նայրոբի |
Մասնակիցներ | 157 |
Զոհվածներ | 157[1] |
Վիրավորներ | 0 |
Aviation Safety Network ID | 20190310-0 |
Օդանավ | |
Մոդել | Բոինգ 737 ՄԱՔՍ |
Ավիաընկերություն | Ethiopian Airlines |
Կողային համար | ET- AVJ |
Արտադրման թվական | 2018 թվական |
Ուղևորներ | 149 |
Անձնակազմ | 8 |
Կենդանի մնացած | 0 |
Ethiopian Airlines Flight 302 Վիքիպահեստում |
Բոինգ 737-ի ավիավթար Եթովպիայում, 2019 թվականի մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթար[2]։ Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որը պատկանում էր Ethiopian Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ՝ Ադիս Աբեբայից դեպի Նայրոբի, սակայն թռիչքի մեկնարկից հաշված րոպեներ անց ինքնաթիռը վթարի է ենթարկվում[3]։ Ինքնաթիռում եղել է 157 մարդ, որոնցից 149-ը՝ ուղևոր, 8-ը՝ անձնակազմի անդամներ[4][5]։ Սա Բոինգ 737-ի երկրորդ ավիավթարն է ընթացիկ տարվա մեջ[2]։
Ավիավթար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին[6]՝ ավիավթարը տեղի է ունեցել Դեբրե Զեյթ քաղաքից ոչ շատ հեռու՝ Բոելի միջազգային օդանավակայանից 62 կմ հեռավորության վրա[7]։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայի օդանավակայանից թռիչքի մեկնարկից 6 րոպե անց[8][9][10]։
Ethiopian Airlines ավիաընկերությունը Ռոյթերս գործակալությանը հայտնել է, որ կործանված Boeing 737 MAX 8 օդանավն ընկերությունը ձեռք էր բերել ընդամենը մի քանի ամիս առաջ[11]։
Աղետի մասին ԲիԲիՍի-ին հայտնել է Ethiopian Airlines ավիաընկերության ներկայացուցիչը։ Նա լրատվական կայքին հաղորդել է, որ օդանավում եղել են 33 տարբեր պետությունների ներկայացուցիչներ[12][13]։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կործանված օդանավում գտնվել են ոչ թե 33, այլ 35 պետությունների քաղաքացիներ[14], այդ թվում՝ 3 քաղաքացի Ռուսաստանից (ովքեր Եթովպիայում էին գտնվում որպես զբոսաշրջիկներ[15])[16], 32 քաղաքացի Քենիայից, 18 քաղաքացի Կանադայից, 9 քաղաքացի Եթովպիայից, 8 քաղաքացի Իտալիայից (այդ թվում՝ սիցիլիացի նախարար[17]), 8 քաղաքացի Չինաստանից[18], 8 քաղաքացի ԱՄՆ-ից, 7 քաղաքացի Մեծ Բրիտանիայից, 7 քաղաքացի Ֆրանսիայից, 6 քաղաքացի Եգիպտոսից, 5 քաղաքացի Գերմանիայից, 5 քաղաքացի Նիդեռլանդներից, 4 քաղաքացի Հնդկաստանից, 4 քաղաքացի Սլովակիայից (այդ թվում՝ Սլովակիայի հայտնի քաղաքական գործիչը՝ իր ընտանիքի հետ միասին[19][20][21]), 3 քաղաքացի Ավստրիայից, 3 քաղաքացի Շվեդիայից, 2 քաղաքացի Մարոկկոյից, 2 քաղաքացի Իսպանիայից, 2 քաղաքացի Լեհաստանից, 2 քաղաքացի Իսրայելից։
Ինքնաթիռը պետք է տեղական ժամանակով մոտավորապես 10:30 (ըստ Գրինվիչի՝ 07:30) վայրէջք կատարեր Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի Ջոմո Քենիաթ միջազգային օդանավակայանում։ Ավիաաղետը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8:44 (05:44 UTC)[22]:
Ethiopian Airlines ավիաընկերության ղեկավար Թևոլդե Հեբրեմարիամն ավելի ուշ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Եթովպիայում կործանված օդանավի անձնակազմը թռիչքից 1-2 րոպե անց հաղորդել է ծագած խնդիրների մասին և թույլտվություն է խնդրել՝ օդանավակայան վերադառնալու համար։
«Ինչպես լսվում է ավիադիսպետչերների ձայնագրություններում՝ օդաչուն հայտնել է, որ իր մոտ խնդիրներ են առաջացել, և ցանկանում է վերադառնալ։ Նրան տրվել է վերադարձի թույլտվություն», - հայտնել է Թևոլդե Հեբրեմարիամը՝ ավիավթարից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ[23]։
Ըստ վթարի վայրի լուսանկարների՝ անկման վայրում մեծ խառնարան է առաջացել[24]։ Փրկվածներ չկան[25]։
Օդանավ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վթարվել է Boeing 737 MAX 8 ինքնաթիռը՝ գրանցված ET-AVJ համարի ներքո, սերիական համարը՝ 62450, msn 7243 համարով[26]։ Օդանավը արտադրվել է 2018 թվականի հոկտեմբերին և Եթովպիա էր հասել 2018 թվականի նոյեմբերի 15-ին[27][28]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին[25][29]։
- Եթովպիական ավիաուղիների նախագահ Թևոլդե Գեբրեմարիամը այցելել է վթարի վայր, և ցավով նշել է, որ փրկվածներ չկան[24]։
- Boeing ընկերությունը ցավակցություն է հայտնել զոհված 157 ուղևորների ընտանիքներին[30]։
- 2019 թվականի մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարի զոհերի ընտանիքներին իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը[31]։
- Զոհերի ընտանիքներին ցավակցություն է հայտնել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը[32]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բոինգը չեղարկել է նոր ինքնաթիռի ցուցադրությունը - Հրապարակ
- ↑ 2,0 2,1 Ավիավթար Եթովպիայում. բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են
- ↑ Ավիավթար Եթովպիայում. ինքնաթիռն օդում է գտնվել ընդամենը մի քանի րոպե
- ↑ Եթովպիայում վթարի ենթարկված Boeing 737 ինքնաթիռում գտնվող բոլոր 157 մարդիկ զոհվել են
- ↑ «Լուսանկար է հրապարակվել Եթովպիայում Boeing-ի կործանման վայրից. ավիավթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ Ethiopian Airlines-ի ինքնաթիռը, որը տեղափոխում էր 149 ուղևորների, վթարի է ենթարկվել
- ↑ «Ethiopian Airlines flight crashes with 157 on board, fatalities feared». Times of India. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ Ավիավթար Եթովպիայում. վերջին կես տարվա ընթացքում սա Boeing 737 MAX 8 ինքնաթիռի երկրորդ կործանումն է
- ↑ Եթովպիայում ինքնաթիռ է կործանվել
- ↑ «Ethiopian Airlines flight to Nairobi crashes, deaths reported». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ Աֆրիկայում ինքնաթիռ է կործանվել. օդանավում գտնվողներից ոչ ոք չի փրկվել
- ↑ Եթովպիայում կործանվել է Boeing 737 ինքնաթիռը, որում գտնվել է 157 մարդ՝ ներառյալ անձնակազմը։ Օդանավում գտնվել են 33 երկրների քաղաքացիներ
- ↑ Աբիավթար Եթովպիայում. օդանավում գտնվող բոլոր 149 ուղևորները և անձնակազմի 8 անդամները զոհվել են
- ↑ Եթովպիայում կործանված ինքնաթիռում եղել են ոչ թե 33, այլ 35 պետությունների քաղաքացիներ
- ↑ Եթովպիայում կործանված օդանավում գտնվող ռուսները Եթովպիայում էին գտնվում որպես զբոսաշրջիկներ
- ↑ Ինքնաթիռում ավիավթարի ենթարկված ինքնաթիռի 157 զոհերից 3-ը ռուսներ են
- ↑ Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետի արդյունքում նաև սիցիլիացի նախարար է զոհվել
- ↑ 2019 թվականի մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհվել են Չինաստանի 9 քաղաքացիներ
- ↑ Ավիավթարի ենթարկված ինքնաթիռում զոհվել են նաև Սլովակիայի քաղաքական գործիչն ու նրա ընտանիքի անդամները
- ↑ Ավիավթարի զոհերի թվում Սլովակիայի քաղաքացիներ կան
- ↑ Եթովպիայում կործանված ինքնաթիռի 157 զոհերի շարքում են Սլովակիայի քաղաքական գործչի կինն ու երեխաները
- ↑ Եթովպիայում կործանված օդանավում 157 մարդ կար. բոլորը զոհվել են
- ↑ Ավիավթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր իր մոտ ծագած խնդիրների մասին
- ↑ 24,0 24,1 Hradecky, Simon. «Crash: Ethiopian B38M near Bishoftu on Mar 10th 2019, impacted terrain after departure». The Aviation Herald. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ 25,0 25,1 «Ethiopian Airlines flight ET302 crashes en route to Kenya». The National. Addis Ababa. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ «ET-AVJ». Aviation Safety Network. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Boeing 737 Next Gen MSN 62450». Airfleets.net. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Ethiopian accident involves four-month old 737 Max». flightglobal.com. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Пассажирский самолет эфиопской авиакомпании потерпел крушение» (ռուսերեն). Пятый канал. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Boeing Statement on Ethiopian Airlines Flight 302». Boeing. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի ընտանիքներին ցավակցություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը
- ↑ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հղել Եթովպիայում կործանված ինքնաթիռի 157 զոհերի ընտանիքներին