Boeing 737-ի ավիավթար Եթովպիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չվերթ ET 302/10 Ethiopian Airlines
Ethiopian Airlines ET-AVJ takeoff from TLV (46461974574).jpg
Կործանված ինքնաթիռը՝ ավիավթարից մեկ ամիս առաջ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի խորտակում
Թվական2019 թվականի մարտի 10-ին
Ժամանակ08:44 (05:44 UTC)
ՎայրBishoftu, , Flag of Ethiopia.svg Եթովպիա
ՉվերթET302
Թռիչքի վայրԵթովպիա Ադիս Աբեբա
Վերջնական կետՔենիա Նայրոբի
Մասնակիցներ157
Զոհվածներ157[1]
Վիրավորներ0
Aviation Safety Network ID20190310-0
Օդանավ
ՄոդելBoeing 737 MAX
ԱվիաընկերությունԵթովպիա Ethiopian Airlines
Կողային համարET- AVJ
Արտադրման թվական2018 թվական
Ուղևորներ149
Անձնակազմ8
Կենդանի մնացած0
Կոորդինատներ: 8°52′36.9984001″ հս․ լ. 39°15′3.9996001000059″ ավ. ե. / 8.876944000028° հս․. լ. 39.251111000027776754° ավ. ե. / 8.876944000028; 39.251111000027776754

Boeing 737-ի ավիավթար Եթովպիայում, 2019 թվականի մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթար[2]: Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որը պատկանում էր Ethiopian Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ՝ Ադիս Աբեբայից դեպի Նայրոբի, սակայն թռիչքի մեկնարկից հաշված րոպեներ անց ինքնաթիռը վթարի է ենթարկվում[3]: Ինքնաթիռում եղել է 157 մարդ, որոնցից 149-ը՝ ուղևոր, 8-ը՝ անձնակազմի անդամներ[4][5]: Սա Բոյինգ 737-ի երկրորդ ավիավթարն է ընթացիկ տարվա մեջ[6]։

Ավիավթար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հայտնում է РИА Новости[7]՝ ավիավթարը տեղի է ունեցել Դեբրե Զեյթ քաղաքից ոչ շատ հեռու՝ Բոելի միջազգային օդանավակայանից 62 կմ հեռավորության վրա[8]: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայի օդանավակայանից թռիչքի մեկնարկից 6 րոպե անց[9][10][11]:

Ethiopian Airlines ավիաընկերությունը Reuters գործակալությանը հայտնել է, որ կործանված Boeing 737 MAX 8 օդանավն ընկերությունը ձեռք էր բերել ընդամենը մի քանի ամիս առաջ[12]:

Աղետի մասին ԲիԲիՍի-ին հայտնել է Ethiopian Airlines ավիաընկերության ներկայացուցիչը: Նա լրատվական կայքին հաղորդել է, որ օդանավում եղել են 33 տարբեր պետությունների ներկայացուցիչներ[13][14]: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կործանված օդանավում գտնվել են ոչ թե 33, այլ 35 պետությունների քաղաքացիներ[15], այդ թվում՝ 3 քաղաքացի Ռուսաստանից (ովքեր Եթովպիայում էին գտնվում որպես զբոսաշրջիկներ[16])[17], 32 քաղաքացի Քենիայից, 18 քաղաքացի Կանադայից, 9 քաղաքացի Եթովպիայից, 8 քաղաքացի Իտալիայից (այդ թվում՝ սիցիլիացի նախարար[18]), 8 քաղաքացի Չինաստանից[19], 8 քաղաքացի ԱՄՆ-ից, 7 քաղաքացի Մեծ Բրիտանիայից, 7 քաղաքացի Ֆրանսիայից, 6 քաղաքացի Եգիպտոսից, 5 քաղաքացի Գերմանիայից, 5 քաղաքացի Նիդեռլանդներից, 4 քաղաքացի Հնդկաստանից, 4 քաղաքացի Սլովակիայից (այդ թվում՝ Սլովակիայի հայտնի քաղաքական գործիչը՝ իր ընտանիքի հետ միասին[20][21][22]), 3 քաղաքացի Ավստրիայից, 3 քաղաքացի Շվեդիայից, 2 քաղաքացի Մարոկկոյից, 2 քաղաքացի Իսպանիայից, 2 քաղաքացի Լեհաստանից, 2 քաղաքացի Իսրայելից:

Ինքնաթիռը պետք է տեղական ժամանակով մոտավորապես 10:30 (ըստ Գրինվիչի՝ 07:30) վայրէջք կատարեր Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի Ջոմո Քենիաթ միջազգային օդանավակայանում: Ավիաաղետը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8:44 (05:44 UTC)[23]:

Ethiopian Airlines ավիաընկերության ղեկավար Թևոլդե Հեբրեմարիամն ավելի ուշ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Եթովպիայում կործանված օդանավի անձնակազմը թռիչքից 1-2 րոպե անց հաղորդել է ծագած խնդիրների մասին և թույլտվություն է խնդրել՝ օդանավակայան վերադառնալու համար:

«Ինչպես լսվում է ավիադիսպետչերների ձայնագրություններում՝ օդաչուն հայտնել է, որ իր մոտ խնդիրներ են առաջացել, և ցանկանում է վերադառնալ: Նրան տրվել է վերադարձի թույլտվություն», - հայտնել է Թևոլդե Հեբրեմարիամը՝ ավիավթարից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ[24]:

Ըստ վթարի վայրի լուսանկարների՝ անկման վայրում մեծ խառնարան է առաջացել[25]: Փրկվածներ չկան[26]։

Օդանավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վթարվել է Boeing 737 MAX 8 ինքնաթիռը՝ գրանցված ET-AVJ համարի ներքո, սերիական համարը՝ 62450, msn 7243 համարով[27]։ Օդանավը արտադրվել է 2018 թվականի հոկտեմբերին և Եթովպիա էր հասել 2018 թվականի նոյեմբերի 15-ին[28][29]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին[26][30]։
  • Եթովպիական ավիաուղիների նախագահ Թևոլդե Գեբրեմարիամը այցելել է վթարի վայր, և ցավով նշել է, որ փրկվածներ չկան[25]։
  • Boeing ընկերությունը ցավակցություն է հայտնել զոհված 157 ուղևորների ընտանիքներին[31]։
  • 2019 թվականի մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարի զոհերի ընտանիքներին իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը[32]:
  • Զոհերի ընտանիքներին ցավակցություն է հայտնել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը[33]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եթովպիայում Boeing 737 է կործանվել. ինքնաթիռում 157 մարդ է եղել
  2. Ավիավթար Եթովպիայում. բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են
  3. Ավիավթար Եթովպիայում. ինքնաթիռն օդում է գտնվել ընդամենը մի քանի րոպե
  4. Եթովպիայում վթարի ենթարկված Boeing 737 ինքնաթիռում գտնվող բոլոր 157 մարդիկ զոհվել են
  5. Լուսանկար է հրապարակվել Եթովպիայում Boeing-ի կործանման վայրից. ավիավթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել
  6. Ավիավթար Եթովպիայում. բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են
  7. Ethiopian Airlines-ի ինքնաթիռը, որը տեղափոխում էր 149 ուղևորների, վթարի է ենթարկվել
  8. «Ethiopian Airlines flight crashes with 157 on board, fatalities feared»։ Times of India։ Վերցված է 10 March 2019 
  9. Ավիավթար Եթովպիայում. վերջին կես տարվա ընթացքում սա Boeing 737 MAX 8 ինքնաթիռի երկրորդ կործանումն է
  10. Եթովպիայում ինքնաթիռ է կործանվել
  11. «Ethiopian Airlines flight to Nairobi crashes, deaths reported»։ www.aljazeera.com։ Վերցված է 10 March 2019 
  12. Աֆրիկայում ինքնաթիռ է կործանվել. օդանավում գտնվողներից ոչ ոք չի փրկվել
  13. Եթովպիայում կործանվել է Boeing 737 ինքնաթիռը, որում գտնվել է 157 մարդ՝ ներառյալ անձնակազմը: Օդանավում գտնվել են 33 երկրների քաղաքացիներ
  14. Աբիավթար Եթովպիայում. օդանավում գտնվող բոլոր 149 ուղևորները և անձնակազմի 8 անդամները զոհվել են
  15. Եթովպիայում կործանված ինքնաթիռում եղել են ոչ թե 33, այլ 35 պետությունների քաղաքացիներ
  16. Եթովպիայում կործանված օդանավում գտնվող ռուսները Եթովպիայում էին գտնվում որպես զբոսաշրջիկներ
  17. Ինքնաթիռում ավիավթարի ենթարկված ինքնաթիռի 157 զոհերից 3-ը ռուսներ են
  18. Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետի արդյունքում նաև սիցիլիացի նախարար է զոհվել
  19. 2019 թվականի մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհվել են Չինաստանի 9 քաղաքացիներ
  20. Ավիավթարի ենթարկված ինքնաթիռում զոհվել են նաև Սլովակիայի քաղաքական գործիչն ու նրա ընտանիքի անդամները
  21. Ավիավթարի զոհերի թվում Սլովակիայի քաղաքացիներ կան
  22. Եթովպիայում կործանված ինքնաթիռի 157 զոհերի շարքում են Սլովակիայի քաղաքական գործչի կինն ու երեխաները
  23. Եթովպիայում կործանված օդանավում 157 մարդ կար. բոլորը զոհվել են
  24. Ավիավթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր իր մոտ ծագած խնդիրների մասին
  25. 25,0 25,1 Hradecky Simon։ «Crash: Ethiopian B38M near Bishoftu on Mar 10th 2019, impacted terrain after departure»։ The Aviation Herald։ Վերցված է 10 March 2019 
  26. 26,0 26,1 «Ethiopian Airlines flight ET302 crashes en route to Kenya»։ The National։ Addis Ababa։ Վերցված է 10 March 2019 
  27. «ET-AVJ»։ Aviation Safety Network։ Վերցված է 10 March 2019 
  28. «Boeing 737 Next Gen MSN 62450»։ Airfleets.net։ Վերցված է 10 March 2019 
  29. «Ethiopian accident involves four-month old 737 Max»։ flightglobal.com։ Վերցված է 10 March 2019 
  30. «Пассажирский самолет эфиопской авиакомпании потерпел крушение» (ռուսերեն)։ Пятый канал։ Վերցված է 2019-03-10 
  31. «Boeing Statement on Ethiopian Airlines Flight 302»։ Boeing։ Վերցված է 10 March 2019 
  32. Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի ընտանիքներին ցավակցություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը
  33. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հղել Եթովպիայում կործանված ինքնաթիռի 157 զոհերի ընտանիքներին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]