Billboard Music Award
Billboard Music Award | |
---|---|
Տեսակ | annual music awards ceremony? |
Ենթատեսակ | երաժշտական մրցանակ |
Կազմված է | Billboard Music Award for Top Country Duo/Group Artist? և Billboard Music Award for Top Collaboration? |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1989 |
Հիմնադիր | Billboard |
Պարգևադրող | Billboard |
Կայք | billboardmusicawards.com(անգլ.) |
Billboard Music Award, երաժշտական մրցանակ, որը տրվում է Billboard ամերիկյան երաժշտական տպագիր հրատարակության կողմից` երաժշտական չարթերում արտիստների ակնառու նվաճումների և իրենց ստեղծագործության առևտրային առաջխաղացման համար։ Մրցանակաբաշխության արարողությունն առաջին անգամ տեղի է ունեցել 1990 թվականին և տեղի էր ունենում ամեն տարի դեկտեմբերին[1], մինչ մոռացվել է 2006 թվականին։ Մրցանակաբաշխությունը վերադարձել է 2011 թվականին և այդ ժամանակից ի վեր անցկացվում է ամեն տարի մայիսին։
Մրցանակաբաշխության իրականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն Գրեմմիի և այլ նման մրցանակաբաշխությունների, որտեղ դափնեկիրներին և առաջադրվածներին ընտրում են Ձայնագրման ակադեմիայի անդամները, Billboard Music Award-ը մրցանակաբաշխության առաջադրվածներին ընտրում է վաճառքների և նրանց ալբոմների և սինգլների լսումների հիմքով, ինչպես նաև շրջագայություններով և սոցիալական ակտիվությամբ։ Այս չափանիշները հետևում են ամեն տարի Բիլբորդ ամսագրի և նրա գործընկերների կողմից, ինչպիսիք են Nielsen Music-ը և Next Big Sound-ը։ Մրցանակները տրվում են թոփ ալբոմին, թոփ արտիստին և թոփ երգին տարբեր ժանրերում։
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործող անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր անվանակարգերն են` «Թոփ Billboard 200 ալբոմ», «Թոփ Hot 100 երգ» և «Թոփ նոր արտիստ»։ Այս անվանակարգերն առկա են յուրաքանչյուր մրցանակում, իսկ այլ անվանակարգեր բաժանված են ըստ ժանրերի:
- Թոփ արտիստ
- Թոփ նոր արտիստ
- Թոփ տղամարդ արտիստ
- Թոփ կին արտիստ
- Թոփ դուո/խումբ
- Թոփ Billboard 200 արտիստ
- Թոփ Billboard 200 ալբոմ
- Թոփ Hot 100 արտիստ
- Թոփ Hot 100 երգ
- Թոփ շրջագայող արտիստ
- Երգերի վաճառքով թոփ արտիստ
- Թոփ վաճառվող ալբոմ (2018-ից)
- Թոփ վաճառվող երգ (2016-ից)
- Թոփ ռադիոյի երգերի արտիստ
- Ռադիոյի թոփ երգ
- Թոփ սթրիմինգ արտիստ
- Թոփ սթրիմինգ (աուդիո)
- Թոփ սթրիմինգ (հոլովակ)
- Թոփ համագործակցություն (2017-ից)
- Թոփ R&B արտիստ
- Թոփ R&B տղամարդ արտիստ (2018-ից)
- Թոփ R&B կին արտիստ (2018-ից)
- Թոփ R&B ալբոմ
- Թոփ R&B երգ
- Թոփ R&B շրջագայություն (2017-ներկա)
- Թոփ ռեփ արտիստ
- Թոփ ռեփ տղամարդ արտիստ (2018-ից)
- Թոփ ռեփ կին արտիստ (2018-ից)
- Թոփ ռեփ ալբոմ
- Թոփ ռեփ երգ
- Թոփ ռեփ շրջագայություն (2017-ից)
- Թոփ քանթրի արտիստ
- Թոփ քանթրի տղամարդ արտիստ (2018-ից)
- Թոփ քանթրի կին արտիստ (2018-ից)
- Թոփ քանթրի դուո/խումբ (2018-ից)
- Թոփ քանթրի ալբոմ
- Թոփ քանթրի երգ
- Թոփ քանթրի շրջագայություն (2017-ից)
- Թոփ ռոք արտիստ
- Թոփ ռոք ալբոմ
- Թոփ ռոք երգ
- Թոփ ռոք արտիստ (2017-ից)
- Թոփ լատինացի արտիստ
- Թոփ լատիներեն ալբոմ
- Թոփ լատիներեն երգ
- Թոփ դենս/էլեկտրոնային արտիստ (2014-ից)
- Թոփ դենս/էլեկտրոնային ալբոմ (2014-ից)
- Թոփ դենս/էլեկտրոնային երգ (2014-ից)
- Թոփ քրիստոնեական արտիստ
- Թոփ քրիստոնեական ալբոմ
- Թոփ քրիստոնեական երգ
- Թոփ գոսպել արտիստ (2016-ից)
- Թոփ գոսպել ալբոմ (2016-ից)
- Թոփ գոսպել երգ (2016-ից)
- Թոփ սաունդթրեք (1993, 1998, 2000, 2006, 2015 - ներկա)
- Թոփ սոցիալական արտիստ (երկրպագուների քվեարկություն)
- Բիլբորդ չարթի նվաճում (2015-ից, երկրպագուների քվեարկություն)
Հաղթանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Billboard Music Awards-ում հաղթած անվանակարգերի քանակով ռեկորդներն պատկանում են երգիչ Դրեյքին (27) և երգչուհի Թեյլոր Սվիֆթին (23)[2][3]։
Արտիստ | Հաղթանակների քանակ |
---|---|
Դրեյք | 27 |
Թեյլոր Սվիֆթ | 23 |
Բիյոնսե | |
Ջասթին Բիբեր | 20 |
Գարտ Բրուքս | 19 |
Ադել | 18 |
Աշեր | |
Մայքլ Ջեքսոն | 17 |
Ուիթնի Հյուսթոն | 16 |
Մրայա Քերի | 15 |
Ռիհաննա | 12 |
Քերի Մարի Անդերվուդ | 11 |
Ջանեթ Ջեքսոն | |
Լիլ Ջոն | |
Մերի Ջեյ Բլայջ | 10
|
Էմինեմ | |
Destiny's Child | |
Ֆիֆթի Սենթ |
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ստեղծման պահից, մրցանակաբաշխությունը հեռարձակվում էր Fox Broadcasting Network-ով, սակայն համաձայնության ժամկետի ավարտի և այլ անկանխատեսելի հանգամանքների պատճառով 2007 թվականին մրցանակաբաշխությունը չեղարկվել էր։ Մրցանակաբաշխության նոր տարբերակի ստեղծման ծրագրերը հաջորդ տարվա համար (AEG Live-ի հետ համատեղ) ձախողվում են, և մրցանակաբաշխության մասին ոչինչ չի խոսվում մինչև 2011 թվականը։
2011 թվականին Billboard ամսագիրը հայտարարել է մրցանակաբաշխության վերադարձի մասին ABC-ում։ Մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը մայիսի 22-ն էր[4]։ Նոր արձանիկը ստեղծվել է նյույորքյան Society Awards ընկերության կողմից։ 2014 թվականին մրցանակաբախության համասեփականատեր Dick Clark Productions ընկերությունը սկսել է պրոդյուսերավորմամբ զբաղվել[5]։ 2017 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարվել է, որ մրցանակաբաշխության հեռարձակումը, բազմամյա պայմանագրով, «տեղափոխվել է» NBC հեռուստատեսային ցանց[6]։
Վարկանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Օր | Ամսաթիվ | Հեռուստաընկերություն | Վարկանիշ (միլիոն) |
Ծան. |
---|---|---|---|---|---|
2011 | Կիրակի | Մայիսի 22 | ABC | 7.88 | [7] |
2012 | Մայիսի 20 | 7.40 | [8] | ||
2013 | Մայիսի 19 | 9.48 | [9] | ||
2014 | Մայիսի 18 | 10.50 | [10] | ||
2015 | Մայիսի 17 | 11.18 | [11] | ||
2016 | Մայիսի 22 | 9.76 | [12] | ||
2017 | Մայիսի 21 | 8.70 | [13] | ||
2018 | Մայիսի 20 | NBC | 7.87 | [14] | |
2019 | Շաբաթ | Մայիսի 1 | 8.01 | [15] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Caulfield, Keith (2016 թ․ մարտի 31). «Top Billboard Music Award Winners of All Time (1990–2016)». Billboard. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Top 10 Winners». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Caulfield, Keith (2016 թ․ մայիսի 31). «Top Billboard Music Award Winners of All Time (1990–2016)». Billboard. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Billboard Music Awards To Air Live From Las Vegas On ABC May 22». Billboard (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «The Billboard Music Awards Keep Bubbling». Billboard (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Otterson, Joe (2017 թ․ նոյեմբերի 28). «Billboard Music Awards Move From ABC to NBC in Multi-Year Deal». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Billboard Music Awards Win the Night in Ratings». billboard.com.
- ↑ «TV Ratings: Billboard Music Awards Slip From 2011 Rebound, 'Apprentice,' 'Simpsons' Finales Rise». hollywoodreporter.com.
- ↑ 2013 Billboard Music Awards Score Highest Ratings in 12 Years | Billboard
- ↑ «Billboard Music Awards Ratings Hit 13-Year High». billboard.com.
- ↑ «Billboard Music Awards Ratings Reach 14-Year High». billboard.com.
- ↑ Kissell, Rick (2016 թ․ մայիսի 23). «Ratings: ABC's 'Billboard Music Awards' Dominates Sunday Despite Declines». variety.com.
- ↑ «TV Ratings Sunday: Billboard Awards stumble, 'Simpsons' and 'Family Guy' finales also down». TV By The Numbers by zap2it.com (անգլերեն). 2017 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Porter, Rick (2017 թ․ մայիսի 22). «TV Ratings Sunday: Billboard Awards stumble, 'Simpsons' and 'Family Guy' finales also down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «UPDATED: SHOWBUZZDAILY's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 5.1.2019 | Showbuzz Daily». www.showbuzzdaily.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.