Bhad Bhabie

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bhad Bhabie
Ի ծնե անունանգլ.՝ Danielle Peskowitz Bregoli
Նաև հայտնի է որպեսBhad Bhabie[1][2]
Ծնվել էմարտի 26, 2003(2003-03-26)[3][4][2] (21 տարեկան)
Բոյնտոն Բիչ, Ֆլորիդա, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ և Թրեպ երաժշտություն
Մասնագիտությունռեփեր, յություբեր, հեռուստատեսային պրոդյուսեր, ինտերնետային հայտնիություն և հավաքորդ
Գործիքներվոկալ
ԼեյբլAtlantic Records
Կայքbhadbhabie.com

Դանիել Բրեգոլի (անգլ.՝ Danielle Bregoli, մարտի 26, 2003(2003-03-26)[3][4][2], Բոյնտոն Բիչ, Ֆլորիդա, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[2]), առավել հայտնի է որպես Bhad Bhabie (արտասանվում է՝ «բեդ բեյբի», թարգմանվում է՝ «վատ երեխա»)[5], ամերիկուհի ռեփեր և ինտերնետ հայտնիություն։ Ճանաչում է ձեռք բերել 2016 թվականին բժիշկ Ֆիլի հաղորդման ժամանակ իր կողմից ասված՝ «Cash me outside, how 'bout dah?» (թարգ. Արի դուրս գանք, դրա մասին ի՞նչ կասես) արտահայտությունից հետո, որը շուտով համացանցային մեմ դարձավ[6]։ Մեկ տարի անց նա դարձավ Billboard Hot 100 չարթի պատմության մեջ ամենաերիտասարդ ռեփ արտիստը, դեբյուտ կատարելով «These Heaux» երգով[7]։ Արդյունքում երիտասարդ կատարողը պայմանագիր է կնքում «Atlantic Records» երաժշտական լեյբլի հետ[8]։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Hollywood Life կայքի կենսագրական տեղեկության, Դանիել Բրեգոլին ծնվել է 2003 թվականի փետրվարի 22-ին Այր Պրեսկովիցի և Բարբարա Էնի ընտանիքում[9] (այլ աղբյուրեն նշում են, որ նա իր ծննդյան օրը նշում է մարտի 26-ին կամ 17-ին)։ Հայրը, Պալմ Բիչ շրջանում, ոստիկան է աշխատել։ Աղջկա ծնվելուց հետո ծնողները բաժանվում են։ Դանիելին հիմնականում դաստիարակել են մայրը և տատիկը, իսկ հոր հետ նրանք գրեթե չեն շփվել[10]։ Երբ Դանիելն չորս տարեկան էր, նրա մոր մոտ կրծքագեղձի քաղցկեղ են ախտորոշում։ Հիվանդությունը մեկ հեռանում էր, մեկ վերադառնում։ Վերջիցերջո բժիշկները հաղորդում են, որ քաղցկեղը անհետացել է։ Բուժվելու համար մայրը ստիպված էր թողնել աշխատանքը և պարտքերի մեջ մտնել[11]։ Սիրելի մորը որպես նվեր, 2017 թվականի Սուրբ ծննդին տասնհինգամյա Դանիելն վճարել է գրավադրման 65 հազար դոլար գումար պարտքը[12]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 16-ին Բրեգոլին և նրա մայրը հայտնվել են բժիշկ Ֆիլի շոուի «Ես ցանկանում եմ հրաժարվել իմ մեքենաներ գողացող, դանակ բարձրացնող և թվերկ պարող 13-ամյա աղջկանից, ով փորձում էր ամբողջ մեղքը ինձ վրա գցել» (անգլ. «I Want To Give Up My Car-Stealing, Knife-Wielding, Twerking 13-Year-Old Daughter Who Tried To Frame Me For A Crime») վերնագրով թողարկմանը։ Թողարկմանը քննարկվում էր Դանիել սարսափելի պահվածքի պատճառները։ Նկարահանումների ժամանակ նրան նույնիսկ հաջողվել է գողանալ ստուդիայի աշխատակիցներից մեկի մեքենան և դա տեսախցիկով ֆիքսվել է։

Մինչ Բրեգոլին պատասխանում էր հաղորդավարի և իր մոր հարցերին, դահլիճից անընդհատ ծիծաղի ձայներ էին հնչում։ Դա լրջորեն զայրացրեց երիտասարդ աղջկան, նա կանգնեց և ամբոխի վրա բղավեց՝ «Cash me outside, how 'bout dah?»[13]: Նրա անպարզահունչ և զվարճալի արտահայտությունը բազմաթիվ կատակների պատճառ դարձավ, որից հետո նա համացանցի օգտատերերի մոտ հիշվեց որպես «cash me outside» աղջիկ[14][15][16]։

Նկարահանումներից հետո Դանիելն չորս ամսից ավել շտկման կուրսեր է անցել Յուտա նահանգում գտնվող պրոբլեմային դեռահասների համար նախատեսված հաստատությունում։ Որից հետո, 2017 թվականի փետրվարի սկզբին, նորից այցելել է բժիշկ Ֆիլի շոու։ Այս անգամ նա ավելի հանգիստ էր և բացատրել է առաջին հաղորդման ժամանակ իր ագրեսիվ պահվածքի պատճառը[17]։ Բրեգոլիի հանդեպ հետաքրքրության պայթյունը Suede The Remix God դիջեյին ոգեշնչել է աղջկա արտահայտության ռեմիքսի ստեղծմանը, որը արդեն համացանցային մեմ էր դարձել։ 2017 թվականի մարտի 4-ից ռեմիքսը հայտնվել է այնպիսի չարթերում, ինչպիսիք են՝ Billboard Hot 100, Streaming Songs և Hot R&B/Hip-Hop Songs: Երգի ներքո մեծ թվով պարային հոլովակներեր են բեռնվել ՅուԹյուբ[18]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա դեբյուտային՝ «These Heaux» սինգլը թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 26-ին։ Երգի հաջողությունը Atlantic Records լեյբլին դրդեց Բրեգոլիին բազմամիլիոնանոց պայմանագիր առաջարկել, որը աղջկան հնարավորություն տվեց թողարկել իր առաջին միքստեյպը և վերջնականապես «համալրվել» երաժշտական արդյունաբերության մեջ[8]։ Մեկ ամիս անց, նույն թվականի սեպտեմբերին, Դանիելը թողարկում է «Mama Don’t Worry (Still Ain’t Dirty)» երգը, իսկ այնուհետև «Both of Em»-ը, որտեղ ռեփ է կարդում իր անցյալի մասին, ստիպելով երկրպագուներին շեղվել բժիշկ Ֆիլի շոուի պատմությունից[19]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքստեյպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «15» (2018)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2017 MTV Movie & TV Awards Թրենդեր («Cash me outside, how 'bout dah?»՝ բժիշկ Ֆիլ) Առաջադրված
2018 Billboard Music Award Լավագույն կին ռեփ կատարող Առաջադրված
2019 iHeartRadio Music Awards Լավագույն սոցիալական աստղ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բլոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://hedendaagsesieraden.nl/2024/04/05/bhad-bhabie/
  3. 3,0 3,1 Bhad Bhabie Celebrates 15th Birthday With New Song 'Gucci Flip Flops,' Feat. Lil Yachty — 1894. — ISSN 0006-2510
  4. 4,0 4,1 https://www.discogs.com/fr/artist/6138356-Danielle-Bregoli
  5. «Are You Saying These Rappers' Names Correctly?». Complex (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. Musumeci, Natalie (2017 թ․ օգոստոսի 2). «'Cash me outside' girl sentenced to 5 years probation». New York Post (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. Staff, Variety; Staff, Variety (2017 թ․ սեպտեմբերի 16). «'Cash Me Outside' Girl Signs With Atlantic Records: 'A Real Star With Undeniable Talent,' Says Label Executive». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. 8,0 8,1 «'Cash Me Outside' Girl Inks Record Deal With Atlantic Records». www.billboard.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. «Gold & Platinum - RIAA». RIAA (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  10. «EXCLUSIVE: Dad wants Cash Me Outside girl out of Hollywood, in therapy». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  11. Dazed (2018 թ․ հունիսի 25). «Bhad Bhabie and her mom tell the story of how she wound up on TV». Dazed (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. «Bhad Bhabie Pays Off Her Mom's Mortgage For Christmas: Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  13. «A Timeline of Danielle Bregoli's (a.k.a. the 'Cash Me Outside' Girl) Rise to Celebrity». Billboard. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  14. «'Cash Me Ousside' Teen to Dr. Phil: 'You Were Nothing Before' Me». EW.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  15. Zimmerman, Amy (2017 թ․ փետրվարի 10). «'Cash Me Outside' Girl Danielle Bregoli Is Dr. Phil's Latest Victim» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  16. Wilson, Samantha (2017 թ․ փետրվարի 7). «Danielle Peskowitz Bregoli: Who's The 'Cash Me Outside' Girl Everyone's Obsessed With?». HollywoodLife (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  17. Schroeder, Jessa. «'Cash me outside' girl returns to 'Dr. Phil' after months of treatment, slightly humbled». nydailynews.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  18. «'Cash Me Outside' Remix Hits Hot 100 Thanks to Viral Dr. Phil Clip». Billboard. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  19. «Bhad Bhabie Talks Making Bank on 'Mama Don't Worry (Still Ain't Dirty)': Listen». Billboard. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]