BBC Big Band

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
BBC Big Band
ԵրկիրՄիացյալ Թագավորություն
Ժանրերջազ
Գործունեություն1928
Կայքbigbandspecial.co.uk

BBC Big Band-ը, ի սկզբանե հայտնի «BBC Radio Big Band», բրիտանական մեծ խումբ, որը նախկինում աշխատում էր Բրիտանական հեռարձակման կորպորացիայի (BBC) հովանու ներքո։ Խումբը հեռարձակվում է բացառապես «BBC Radio»-ով, մասնավորապես «BBC Radio 2»-ի բազմասերիանոց «Big Band Special» նախագծով։ Խումբը բաղկացած է պրոֆեսիոնալ երաժիշտներից, որոնց ղեկավարում են մի շարք դիրիժորներ։ Նրանց թվում են գործիքավորող և կոմպոզիտոր Բարրի Ֆորջին, ով խմբի երաժշտական տնօրենն է՝ 1977 թվականից, ամերիկացի ջազ տրոմբոնահար Ջիգս Ուիգամը և հրավիրյալ երաժիշտ ղեկավարները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«BBC Big Band»-ը կազմավորվեց BBC-ի ստեղծմանը գրեթե միաժամանակ։

1928 թվականին ստեղծվեց BBC պարային խումբը Ջեք Փեյնի ղեկավարությամբ, այնուհետև 1932 թվականին ղեկավար դարձավ Հենրի Հոլը։

1935-1938 թվականներին Բեննի Քարթերը աշխատել է որպես գործիքավորող[1]։ 1950-ական թվականներին պարային խմբի ձևաչափն ու նպատակը փոխվեց, արդիականացվեց, դարձավ Բիլլի Մեյ ոճի մեծ երաժշտական խումբ, որը հայտնի էր որպես «BBC Showband»՝ Սիրիլ Սթեփլթոնի ղեկավարությամբ։

Խմբում կային բազմաթիվ բրիտանացի ջազ երաժիշտներ։ Նրանք ակտիվ մասնակցություն ունեցան «BBC Light» ծրագրում, ինչպես նաև սկսեցին ներկայանալ հեռուստատեսությունում՝ այն ժամանակ ոչ այդքան հայտնի, տաղանդավոր Մեթթ Մոնրոնի և միջազգային աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան և Նաթ Քինգ Քոլը։

«BBC Big Band»-ը ստեղծվել է 1964 թվականին, երբ գոյություն ունեցող «BBC Variety Orchestra»-ն և «BBC Revue Orchestra»-ն միավորվեցին՝ ստեղծելով «BBC Radio Orchestra»-ն։

«BBC Radio Orchestra»-ն մեծ նվագախումբ էր Նելսոն Ռիդլի/Հենրի Մանչինի նվագախմբի մոդելով, կազմված ջազային Big Band-ով և սիմֆոնիկ երաժշտական լարային գործիքներով։ «BBC Big Band»-ը կազմում էր նվագախմբի փողային գործիքներով ռիթմային բաժինը, որը նվագախմբի ջազային թևն էր։ Նվագախումբը սկզբում ղեկավարում էր Մալքոլմ Լոքերը, ով նախկինում ղեկավարել էր «BBC Showband»-ը և BBC-ն, որին միացել էին տարբեր կազմակերպիչներ և հրավիրյալ դիրիժորներ, այդ թվում՝ Բարրի Ֆորջին 1977 թվականին, որը շարունակում է մնալ մեծ խմբի երաժշտական տնօրենը։ Սկզբում «BBC Big Band»-ը BBC-ում, հայտնի էր «Radio Dance Orchestra» կամ «Radio Showband» անուններով, բայց 1964 թվականից այն պաշտոնապես արդեն կոչվում էր «Radio Big Band»։

«BBC Big Band»-ը բաղկացած էր չորս շեփորներից, չորս տրոմբոններից, հինգ սաքսոֆոններից, դաշնամուրից, կիթառից, բաս կիթառից և հարվածային գործիքներից (ներառյալ լատինական գործիքները)։ Տարբեր նախագծերի համար խումբը նաև ուներ լրացուցիչ գործիքներ, ներառյալ ֆրանսիական շչակներ, տուբաներ և այլն։

«BBC Radio Big Band»- ը լրացվեց նաև Մեծ Բրիտանիայի նման խմբերով՝ «BBC Northern Dance Orchestra» Մանչեստրում և «BBC Scottish Radio Orchestra» Գլազգոյում (որը հայտնի էր նաև, որպես, «Radio Scotland Big Band»)։

Խմբի կատարումները հեռարձակվում էին «BBC Radio»-ի հաղորդումներում՝ «Jazz Parade», «Saturday Swings» և «Saturday Night», որտեղ հնչում էին հանրաճանաչ մեղեդիները երգիչների կատարմամբ՝ գործիքային նվագակցությամբ։ Բայց 1979 թվականին խումբը հաստատեց իր սեփական ինքնությունը՝ որպես ջազին նվիրված նվագախումբ, երբ սկսվեց «Big Band Special»-ը։ Ի սկզբանե որոշված էր հանդես գալ 12 շոուների շարքով, սակայն «BBC Big Band»-ի ազդեցությունն այս նախագծի վրա այնպիսին էր, որ այն եղավ շարունակական։ Ծրագիրը մինչև 2013 թվականը մնաց «Radio 2»-ի «Monday night» հաղորդման առանցքային մասը, որտեղ վերջին անգամ ներկայացավ ջազ երգչուհի և հաղորդավար Քլեր Թեյլը[2]։ Խումբը նաև լավ տեղ էր զբաղեցրել «BBC Radio 3»-ի «Jazz Parade»-ում։

BBC-ի երաժշտական քաղաքականության փոփոխության արդյունքում 1991 թվականին կորպորացիան լուծարեց «BBC Radio Orchestra»-ն՝ պահպանելով «Big Band»-ը։ Սակայն 1994 թվականին BBC-ն ևս մեկ անգամ հայտարարեց, որ որոշել է լուծարել նաև «Big Band»-ը։ Սակայն, հանրության ճնշող հակազդեցության պատճառով համաձայնություն ձեռք բերվեց, ըստ որի խումբը կշարունակեր գոյություն ունենալ, բայց BBC-ից դուրս, և նրա երաժիշտները կլինեն ոչ թե BBC-ի աշխատակիցները, այլ անկախ երաժիշտներ։

«BBC Big Band»-ը 1992, 1994, 1997, 1999, 2001, 2007, 2013 և 2014 թվականներին ճանաչվել է լավագույն «Big Band»-ը բրիտանական ջազ մրցանակաբաշխության ժամանակ[3]։

Խումբը նվագել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Վան Մորիսոնը, Մայքլ Բուբլեն, Թոնի Բենեթը, Ջորջ Շիրինգը, Միշել Լեգրանը, Կլեո Լեյնը, Ջոն Դանկվորթը, Լալո Շիֆրինը, Դոկտոր Ջոնը, Մել Թորմը, Ռեյ Չարլզը, Կուրտ Էլինգը, Մարկ Մերֆին, Ջեք Բրյուսը, Էդ Թիգպեն, Մոնթի Ալեքսանդր, Նորմա Ուինսթոուն, Քլարկ Թերրի, Էմի Ուայնհաուս, Քուփ, Քլեր Մարտին, Յան Շոու, Լեա Դելարիա, «The Manhattan Transfer», Բուդդի Գրեկո, Փիլ Վուդս և «New York Voices»։ Խումբը կանոնավոր կերպով հանդես է գալիս բրիտանական ջազ փառատոններում և հանրահայտ արտիստների հետ համերգային շրջագայություններ կատարում աշխարհով մեկ, Միացյալ Թագավորությունում համերգային ձայնագրություններ կատարում «BBC Radio»-ի համար։ Այն նաև ժամանակ առ ժամանակ միանում է «BBC Concert Orchestra»-ին՝ համերգների և հեռարձակումների համար։

Խումբը ղեկավարել են նաև ջազ աշխարհի նշանավոր անդամներ, այդ թվում՝ Բիլի Մեյը, Ռոբերտ Ֆարնոնը, Լես Բրաունը, Թոմի Ուոթը, Անջելա Մորլին, Սթեն Թրեյսին, Բոբ Բրուքմայերը, Բիլ Ռուսսոն, Ջերալդ Ուիլսոնը, Ռոյ Հարգրովը, Թադ Ջոնսը, Մայք Աբեն, Բրայան Ֆահեյ, Սթիվ Գրեյ, Բոբ Ֆլորենս, Սեմմի Նեստիկո, Ջիգս Ուիգամ, Մարկ Նայթինգեյլ և Սթիվ Սիդվել[4]։ Խումբը երբեմն ղեկավարում է նաև իր երկարամյա բարիտոն, սաքսոֆոնահար Ջեյ Քրեյգը։

Ընթացիկ գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում «BBC Big Band»-ը, ինչպես և BBC-ի բոլոր նվագախմբերը, ձևավորվեց BBC-ի պայմանագրային անձնակազմից։ Այնուամենայնիվ, 1994-ին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո խումբը կարողացավ պահպանել իր անունը՝ աշխատելով անկախ։

«Big Band Special»-ի վերջին էպիզոդը հեռարձակվել է «BBC Radio 2»-ով 2013 թվականին[5][6]։ Ներկայումս խումբը պայմանագրով հանդես է գալիս կենդանի միջոցառումներում (օրինակ՝ «Friday Night Is Music Night»[7] և «BBC Proms»[8]) և կարելի է լսել «BBC Radio 2»-ով, «BBC Radio 3»-ով[9],« BBC Radio Scotland»-ով[10] և «BBC World Service»։

2007 թվականից «BBC Big Band»-ը Բիրմինգհեմի քաղաքապետարանի ասոցիացված համույթն է, որը պարբերաբար ելույթ է ունենում համերգներով և մասնակցում համայնքային և կրթական նախագծերին։ «BBC Big Band»-ը նույնպես հրավիրված է ելույթ ունենալու Մեծ Բրիտանիայի տարբեր վայրերում[11]։

2017 թվականին BBC-ի «W1A» սիթքոմի մի դրվագում ցուցադրվեց հորինված «BBC Big Swing Band»-ը, և տարաձայնություններ առաջացան նրանց առաջարկած։ Հաղորդումն ավարտվում է նրանով, որ կենտրոնական կերպար Յան Ֆլետչերը, կարծես, իմպրովիզացնում է քաղաքական դիրքորոշումը «BBC News[12]»-ի ուղիղ եթերում, որն ավարտվում է նրանով, որ նա հայտարարում է նոր «ստեղծագործական և առևտրային ազատության» մասին «BBC Big Swing Band»-ի համար։ Սա, կարծես, կրկնում է 1990-ականներին «BBC Big Band»-ի սեփական իրական հարաբերությունները BBC-ի հետ։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեփորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայք Լովատ
  • Փեթ Ուայթ
  • Դենի Մարսդեն
  • Մարտին Շոու

Տրոմբոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գորդոն Քեմփբել
  • Էնդի Վուդ
  • Էշլի Հորթոն
  • Ջոն Հիգինբոթեմ

Սաքսոֆոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովարդ ՄակԳիլ
  • Սեմմի Մեյն
  • Փոլ Բութ
  • Մարտին Ուիլյամս
  • Ջեյ Քրեյգ

Դաշնամուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբին Ասպլանդ

Կիթառ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմի Էմերթոն

Բաս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջերեմի Բրաուն

Թմբուկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմ Գորդոն

Հարվածային գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էնթոնի Քեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Carter, Benny", ejazzlines
  2. «BBC Radio 2 - Big Band Special, Goodbye!». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  3. «British Jazz Awards Archives». Big Bear Music (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «BBC Radio 2 - Big Band Special - Episodes by date, 2008». Bbc.co.uk. 1970 թ․ հունվարի 1. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  5. Chilton, Martin (2013 թ․ սեպտեմբերի 10). «BBC Big Band cuts are shameful mistake» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. «BBC Radio 2 - Big Band Special, Goodbye!». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. «BBC Radio 2 - Friday Night is Music Night, BBC Big Band in Billingham». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. «BBC Radio 3 - BBC Proms, 2017, Big Band Swing with Clare Teal». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. «BBC Radio 3 - Jazz Line-Up, BBC Big Band with James Morrison». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. «BBC Radio Scotland - The Jazz House, The BBC Big Band with Maceo Parker». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. «The BBC Big Band - Events». Big Band Special (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. «BBC Two - W1A, Series 3, Episode 4». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]