«Anybody Seen My Baby?», անգլիական The Rolling Stonesռոք խմբի երգը նրանց 1997 թվականի «Bridges to Babylon» ալբոմից։ Այն զբաղեցրել է UK Singles Chart-ի 22-րդ հորիզոնականը և դարձել է խմբի 38-րդ երգը, որն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայիչարթերի լավագույն 40 երգերում։ Այն ավելի հաջող է եղել արտասահմանում՝ գլխավորելով RPM Top Singles չարթը Կանադայում և ընդգրկվելով որոշ եվրոպական երկրների չարթերի լավագույն 20 երգերում, ներառյալ Հունգարիան և Իսպանիան։ Միացյալ Նահանգներում երգը զբաղեցրել է Billboard Mainstream Rock չարթի 3-րդ հորիզանականը։
Երգի հեղինակներն են Միք Ջագերը և Քիտ Ռիչարդսը, սակայն Քեթրին Դոն Լանգը և Բեն Մինքը նշվում են որպես երգի համահեղինակներ[1]։ Երգն առավել հայտնի է իր կրկներգով, որը շատ նման է 1992 թվականի Լանգի «Constant Craving» հիթ երգին։ Ջագերը և Ռիչարդսը պնդում էին, որ երբեք չեն լսել այս երգը և հայտնաբերել են նմանությունը միայն մինչև «Anybody Seen My Baby?»-ի թողարկումը։ Ինչպես Ռիչարդսը գրել է իր «Կյանք» (անգլ.՝ «Life») ինքնակենսագրության մեջ, «Դուստրս՝ Անջելան, և նրա ընկերուհին եղել են Ռեդլենդսում և ես երգում էի այս ձայնագրությունը, սակայն նրանք սկսել են լիովին այլ երգ երգել։ Նրանք լսում էին Քեթրին Դոն Լանգի 'Constant Craving'-ը։ Հենց Անժելան և նրա ընկերուհին ճանաչել այդ երգը»[2]։ Ջագերը և Ռիչարդսը նշել են Դոն Լանգի և «Constant Craving» երգի համահեղինակ Մինքի մասնակցությունը։ Ավելի ուշ Լանգն ասել է, որ «լիովին շոյված էր», երբ ստացել է երգի հեղինակության իրավունքները[3][4]։
Զուգադիպությամբ, The Rolling Stones-ից հեռանալուց հետո Բրայան Ջոնսի կողմից գրված և ձայնագրված երգերից մեկի վերնագիրը «Has Anybody Seen My Baby» էր[5]։
«Anybody Seen My Baby?»-ն ունի ոգեշնչման լայն շրջանակ, ներառյալ հիփ հոփ կատարող Բիզ Մարկիի սեմփլինգը, որը դարձնում է այն The Rolling Stones-ի միակ երգը, որը սեմփլինգ է ներառում։ Երգում բասը և ստեղնաշարայինները նվագում է Ջեյմի Մուհոբերակը։ Ուադի Ուաքթելը ակուստիկ կիթառ և էլեկտրակիթառ է նվագում, իսկ Ջագերը և Ռիչարդսը՝ միայն էլեկտրակիթառ։
Երգը միջազգային հիթ է դարձել 1997 թվականին՝ ընդգրկվելով որոշ եվրոպական երկրների չարթերի լավագույն 20 երգերում, զբաղեցնելով Կանադայի Top Singles և Alternative 30 չարթերի առաջին հորիզոնականը և Billboard Mainstream Rock-ի երրորդ հորիզոնականը ԱՄՆ-ում։
Երաժշտական տեսահոլովակը, թերևս, շատ լավ հիշվել է Անջելինա Ջոլիի մասնակցության շնորհիվ[6]։ Նա մարմնավորել է մերկապարուհու կերպարը, որը թողնում է բեմը ելույթի կեսին, Նյու Յորքով թափառելու համար։