666 (թիվ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

666

Վեց հարյուր վաթսունվեց
664 · 665 · 666 · 667 · 668
Տեսակը՝ Ամբողջ թիվ
Հայկական՝ 2 • 32 • 37
Հռոմեական՝ DCLXVI
Երկուական՝ 10100110102
Ութական՝ 12328
Տասնվեցական՝ 29A16
Բնական թվեր


666 (վեց հարյուր վաթսունվեց), բնական թիվ, որը հաջորդում է 665 և նախորդում է 667 թվերին։

666 թիվը «գազանի թիվ» է անվանվում Նոր Կտակարանի Հայտնություն Հովհաննեսի գրքի Հայտնություն 13 գլխում[1], ինչպես նաև հանրամատչելի մշակույթում, օրինակ՝ բրիտանական Iron Maiden հևի մետալ խմբի երրորդ՝ «The Number of the Beast» ստուդիական ալբոմում և դրա նույնանուն երգում։

Մաթեմատիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

666-ն առաջին 36 բնական թվերի գումարն է (, այսինքն՝ 1 + 2 + 3 + ... + 34 + 35 + 36 = 666), և այդպիսով այն 36-րդ եռանկյուն թիվն է։ Քանի որ խաղային ռուլետկայում կան իրար հաջորդող թվերով 37 սեկտորներ, որոնցից մեկը 0 է, ռուլետկայի անիվի բոլոր համարների գումարը 666 է[2]։ Բացի այդ՝ 36 = 15 + 21, որտեղ 15-ը, 21-ը և 36-ը նույնպես եռանկյուն թվեր են, և 152 + 212 = 225 + 441 = 666։

10-ի հիմքով՝ 666-ը ռեփդիջիթ է (և այսպիսով՝ պալինդրոմ թիվ) և Սմիթի թիվ։ 666 թվի հասարակ ֆակտորիզացիան է 2 • 32 • 37։

Բացի այդ՝ 666-ն առաջին յոթ պարզ թվերի քառակուսիների գումարն է․ ։

666-ը Հարշիդի թիվ է (առանց մնացորդի բաժանվում է իր թվանշանների գումարի վրա)․ 666 / (6 + 6 + 6) = 666 / 18 = 37։

666-ն առաջին վեց բնական թվերի խորանարդների գումարի և առաջին հինգ բնական թվերի խորանարդների գումարի գումարն է․ 13 + 23 + 33 + 43 + 53 + 63 + 53 + 43 + 33 + 23 + 13 = 666։

666-ը հավասար է իր թվանշանների և իր թվանշանների խորանարդների գումարին․ 6 + 6 + 6 + 63 + 63 + 63 = 666։

666-ը կարող է ներկայացվել որպես 1-ից 9 թվանշաններից կազմված թվերի գումար երկու եղանակով` թվերի աճման կարգով և մեկ եղանակով` նվազման կարգով․

1 + 2 + 3 + 4 + 567 + 89 = 666,
123 + 456 + 78 + 9 = 666,
9 + 87 + 6 + 543 + 21 = 666։

666° անկյան սինուսը բազմապատկած −2-ով հավասար է ոսկե հատմանը. −2sin666° = 2sin54° = 2cos36° = φ = (1 + 5)/2 = 1,618…։

Կրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազանի թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

666-ը հաճախ ասոցացվում է հրեշի հետ։

Նոր Կտակարանի Textus Receptus ձեռագրերում Հայտնություն Հովհաննեսի գիրքը (Հայտնություն 13:17–18) գաղտնագրորեն պնդում է, որ 666-ը «մարդու թիվ» կամ «տղամարդու թիվ» է (կախված տեքստի թարգմանությունից), որն ասոցացվում է Գազանի՝ ապոկալիպտիկ տեսլականում կարճ ժամանակով հայտնված անտագոնիստական արարածի հետ։ Բուն հունարեն որոշ ձեռագրեր օգտագործում են χξϛ խի քսի ստիգմա (կամ χξϝ դիգամմայի հետ) սիմվոլները, մինչդեռ մյուս ձեռագրերում այդ թիվը գրվում է բառերով[3]։

Ժամանակակից հանրամատչելի մշակույթում 666-ը դարձել է Նեռի կամ, այլընտրանքորեն, Հրեշի համար առավել լայնորեն ճանաչված խորհրդանիշներից մեկը։ Ենթադրաբար 666 թիվն օգտագործվում է Սատանային կանչելու համար։ Այս թվի վերաբերյալ լուրջ հիշատակումներ են լինում ինչպես ապոկալիպտիցիստ քրիստոնեական խմբերում, այնպես էլ բացահայտ հակաքրիստոնեական ենթամշակույթներում։ Արևմտյան ժամանակակից արվեստի կամ գրականության մեջ հիշատակումները, ամենայն հավանականությամբ, դիտավորյալ հղումներ են դեպի «Գազանի» սիմվոլիկան[2]։ Նման հանրաճանաչ հղումները, հետևաբար, չափազանց շատ են թվարկելու համար։

666 ամբողջ թվի խորհրդանշական դերը փոխանցվում է 6-6-6 թվային հաջորդականությանը։ Ոմանք 666-իի սատանայական ասոցիացիաներին այնքան լուրջ են վերաբերվում, որ ակտիվորեն խուսափում են 666 թվի կամ 6-6-6 թվանշանների հետ կապված իրերից։ Սա հայտնի է որպես հեքսակոսիոիհեքսեկոնտահեքսաֆոբիա։

Որոշ աստվածաշնչյան վաղ ձեռագրերում «Գազանի թիվը» նշվում է որպես 616։ Դրա ամենավաղ հայտնի դեպքը հանդիպվել է Պապիրուս 115-ում[4][5]։

Այլ հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստվածաշնչում 666-ը Սողոմոնի տարեկան հավաքած ոսկու տաղանդների քանակն է։
  • Աստվածաշնչում 666-ն Ադոնիկամի հետնորդների թիվն է, որոնք Բաբելոնյան գերությունից վերադառնում են Երուսաղեմ և Հուդեա։

Այլ ոլորտներում[խմբագրել | խմբագրել կոդը]

666 բեռնասայլը Փարիզի շքերթում
  • 1980 թվականի Փենսիլվանիայի վիճակախաղի սկանդալում դարձել է շահող վիճակախաղ նաև այն պատճառով, որ սարքավորումները խեղաթյուրվել են այնպես, որ երեք պատահական թվերից յուրաքանչյուրը 4 կամ 6 էր[6]։
  • Եղել է Մակինտոշ SevenDust համակարգչային վիրուսի բնօրինակ անվանումը, որը հայտնաբերվել է 1998 թվականին։
  • Այս թիվը հաճախ հանդես է գալիս որպես Արիական եղբայրության դաջվածքների տեսողական տարր[7]։
  • Ալիստեր Կրոուլին ընդունել է «Մեծ գազան 666» տիտղոսը։ Որպես այդպիսին, 666-ը կապված է նաև նրա, նրա աշխատանքի և Թելեմայի կրոնական փիլիսոփայության հետ։
  • Բարձր աստիճանի գերհաղորդիչ YBa2Cu3O7-ի մոլային զանգված։
  • Չինաստանում այս թիվը հաջողակ է համարվում և հաճախ ցուցադրվում է ցուցափեղկերում և նեոնային ցուցանակներում[8][9]։ Չինաստանում 666-ը կարող է նշանակել այն, որ «ամեն ինչ սահուն է ընթանում» (վեց թիվը ունի նույն արտասանությունը, ինչ 溜-ը, որը նշանակում է «սահուն»)[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beale, Gregory K. (1999). The Book of Revelation: A Commentary on the Greek Text. Grand Rapids, Michigan: Wm. B. Eerdmans Publishing. p. 718. 080282174X. Retrieved 9 July 2012.
  2. 2,0 2,1 «666 – professors explain Roulette and Nero in detail; numberphile.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  3. «Revelation 13:18». Stephanus New Testament. Bible Gateway. Վերցված է 2006 թ․ հունիսի 22-ին.
  4. Novum Testamentum Graece, Nestle and Aland, 1991, footnote to verse 13:18 of Revelation, page 659: "-σιοι δέκα ἕξ" as found in C [C=Codex Ephraemi Rescriptus]; for English see Metzger's Textual Commentary on the Greek New Testament, note on verse 13:18 of Revelation, page 750: "the numeral 616 was also read ..."
  5. The Other Number of the Beast
  6. May, Steve. «The Devil Made Him Do It and Left Me There, Comfortable». The New Yinzer. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. Brook, John Lee (June 2011). Blood In, Blood Out: The Violent Empire of the Aryan Brotherhood. SCB Distributors. ISBN 978-1-900486-80-4. OCLC 793002272. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  8. Mah, Adeline Yen (2009). China: Land of Dragons and Emperors. ISBN 978-0375890994. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. «Know the Meaning of Numbers in Chinese Culture». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  10. «666 – Good day, bad day or just another day?». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]