Jump to content

2001 թվականի տիեզերական ոդիսականը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2001 թվականի տիեզերական ոդիսականը
անգլ.՝ 2001: A Space Odyssey[1]
ԵրկիրԱՄՆ[2][3]
 Միացյալ Թագավորություն[2][3]
Ժանրարկածային ֆիլմ տիեզերքի մասին[4][5], գրական ստեղծագործության էկրանավորում, միստիկ ֆիլմ, էպիկական ֆիլմ և գիտաֆանտաստիկ արտհաուս ֆիլմ
Թեմաարհեստական բանականություն, տիեզերքի զարգացում, կիբերնետիկ ապստամբություն և անթրոպոգենեզ
ՀիմքԺամապահը[6] և Հանդիպում լուսաբացին[7]
Թվականապրիլի 2, 1968[8][9][10][…]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթենլի Կուբրիկ[11]
ՊրոդյուսերՍթենլի Կուբրիկ
Սցենարի հեղինակԱրթուր Կլարկ և Սթենլի Կուբրիկ
ԴերակատարներՔիր Դուլլի, Գարի Լոքվուդ, Ուիլյամ Սիլվեսթեր և Դուգլաս Ռեյն
ՕպերատորՋեֆրի Անսուորթ[12][13]
ԵրաժշտությունՌիխարդ Շտրաուս, Արամ Խաչատրյան, Դյորդ Լիգետի և Յոհան Շտրաուս
ՄոնտաժՌեյ Լավջոյ
Պատմվածքի վայրClavius Base, Discovery 1, Յուպիտեր, Տիխո, Աֆրիկա[14] և Լուսին
Նկարահանման վայրAmalgamated Studios[15], Հարրիս[16], Նամիբիա[14], Հուշարձանների հովիտ[14], Արիզոնա, Յուտա և Shepperton Studios[16][14]
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն143 րոպե
Բյուջե10 500 000 $
Շահույթ146 000 000 $ և 60 481 243 $[17]
Հաջորդ2010։ Տարին, երբ մենք կապ հաստատեցինք
 2001: A Space Odyssey Վիքիպահեստում

«2001 թվականի տիեզերական ոդիսականը» (անգլ.՝ 2001: A Space Odyssey), 1968 թվականի Սթենլի Կուբրիկի գիտաֆանտաստիկ ֆիլմը, որը դարձել է առանցքային կինոֆանտաստիկայում և համաշխարհային կինեմատոգրաֆիայի զարգացման գործում։ Ֆիլմի հիմքում ընկած է Արթուր Քլարկի «Ժամային» պատմվածքը, որը հրապարակվել է 1951 թվականին։ Քլարկը Կուբրիկի հետ մշակել է ֆիլմի սցենարը մինչև «2001 թվականի տիեզերական ոդիսականը» վեպը գրելը։ Այն լույս է տեսել ֆիլմից անմիջապես հետո։

Ֆիլմը պատմում է մարդկային էվոլյուցիայի ընթացքի վրա ազդող գաղտնի սև մոնոլիտների ու իրենց հետ հանդիպումների մասին։ Առաջինը տեղի ունեցավ պատմության արշալույսին, երկրորդը՝ Լուսնի վրա՝ մերձերկրյա տարածությունների յուրացման դարաշրջանում իսկ երրորդը՝ Յուպիտերի վրա, որտեղ ուղղարկվում են գլխավոր հերոսները՝ Դեյվ Բոումենը (Քիր Դուլին) և Ֆրենկ Պուլը (Գարի Լոքվուդը), ինչպես նաև գերժամանակակից համակարգիչ՝ HAL 9000-ը, որն ունի գրեթե ամբողջական վերահսկողություն նավի վրա։

1991 թվականին ֆիլմը ներառվել Է ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանում։ Ամերիկյան կինոյի ինստիտուտի վարկածով՝ այն Հոլիվուդյան պատմության լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմն Է։

1984 թվականին թողարկվել է ֆիլմի շարունակությունը՝ «Տիեզերական ոդիսականը 2020»-ը։

Ի պատիվ գրքի և ֆիլմի՝ ՆԱՍԱ-ն միջմոլորակային կայանը անվանել է՝ Մարս Ոդիսական։

Ռեժիսորի վրա մեծ ազդեցություն էր թողել գիտաֆանտաստիկ ժանրի գրող Արթուր Քլարքի «Մանկության ավարտը» վեպը, որը պատմում էր այլմոլորակայինների գերռասայի մասին, որոնք օգնում են մարդկությանը իրենց նախկին ինքնությունից ազատվելու հարցում։ 1964-ի ապրիլին Նյու Յորքում Քլարքին հանդիպելուց հետո, Կուբրիկն առաջարկում է գրողին աշխատել նրա 1948 թվականին գրված «Ժամապահը» կարճ պատմվածքի վրա, որը կենտրոնում լուսնի վրա գտնված քառանիստն է, որն այլմոլորակայիններին տեղեկացնում է մարդկանց մասին[18]։ Այդ տարի Քլարքը սկսում է գրել «2001 թվականի տիեզերական ոդիսականը», իսկ դրա հիման վրա ֆիլմի սցենարը Կուբրիկի և Քլարքի համարգործակցության արդյունքն էր։ Ֆիլմի թեմատիկան, որը մտածողության ծնունդն է մեկ այլ մտածողությունից, զարգանում է երկու զուգահեռ պատմություններով, որոնք տեղի են ունենում երկու տարբեր ժամանակահատվածներում։

Ապագայի պատկերավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբրիկը շատ ժամանակ է հատկացրել ֆիլմն ուսումնասիրելուն՝ հատուկ ուշադրություն դարձնելով, թե ինչպիսին կլինի ապագան։ NASA-ն Կուբրիկին թույլատրում է ուսումնասիրել Ռենջեր-9 առաքելության ժամանակ օգտագործված տիեզերանավը, որը թույլ կտար Կուբրիկի ճշգրտության հասնել իր նկարահանումներում[19]։ Ֆիլմի նկարահանումները սկսվեցին 1965-ի դեկտեմբերի 29-ին՝ լուսնի վրա մոնոլիտի՝ մենաքարի պեղումներով[20], իսկ նկարահանումները տեղի էին ունենում 1967-ի սկզբում Նամիբ անապատում։ Կապիկի ներգրավվածությամբ տեսարաններն ավարտվել են նույն տարվա ամռանը։ Ֆիլմի բյուջեն կազմեց 10.5 միլիոն դոլար[20]։ Ֆիլմում օգտագործված էֆեկտները նորարարական էին, որոնց համար էլ Կուբրիկն արժանացավ իր միակ անձնական Օսկարին վիզուալ էֆեկտների համար[20]։

Ֆիլմի գաղափարը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբրիկն ինքն է բացատրում իր ֆիլմի գաղափարը Rolling Stone-ին տված հարցազրույցում. «Խորը հոգեբանական առումով ֆիլմի սյուժեի կենտրոնում Աստծո փնտրտուքն է, որն արդյունքում առաջ է քաշում Աստծո գիտական սահմանումը։ Ֆիլմը պտտվում է մետաֆիզիկական գաղափարի շուրջ, իսկ իրական սարքակազմը և ամեն ինչի մասին փաստարկումներն անհրաժեշտ էին ցրելու համար պոետիկ գաղափարի հանդեպ առկա կարծրացած դիմադրությունը»[21]։

Գլուխգործոց դառնալը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին թողարկվելուց հետո «2001 թվականի տիեզերական ոդիսականը» միանգամից հաջողության չհասավ։ Կինոքննադատները թերություն էին համարում ֆիլմում երկոսությունների պակասը, դեպքերի դանդաղ ընթացքը և առաջին հայացքից անթափանցելի թվացող սյուժեն[22]։ Ֆիլմը կարծես անտեսել էր գիտաֆանտաստիկ ժանրին բնորոշ պայմանականությունները և նման չէր դրանից առաջ նկարահանված որևէ գիտաֆանտաստիկ ֆիլմի[23], ինչպես նաև նման չէր Կուբրիկի նախորդ ֆիլմերից և ոչ մեկին։ Կուբրիկին հատկապես բարկացրել էր Պոլին Կաելի սուր քննադատությունը, որը ֆիլմը համարում էր սիրողական, որտեղ Կուբրիկը ներմուծուլ է բոլոր այն հիմարությունները, որ երբևէ ցանկացել է անել[24]։ Չնայած բոլոր իրարամերժ գնահատականներին ֆիլմը մեծ տարածում գտավ և մինչև 1972 թվականի ավարտը բերեց 31 միլիոն դոլարի եկամուտ[20]։ Այսօր այն համարվում է ամենահանճարեղ և ամենաազդեցիկ ֆիլմերից մեկը ողջ կինեմատոգրաֆի պատմության ընթացքում և ներառված է բոլոր ժամանակների թոփ տասը ֆիլմերի ցուցակում[25][26]։ Բաքսթերը նկարագրում է ֆիլմը որպես կինոյի պատմության ամենադիտված և քննարկված ֆիլմերից մեկը[27]։ Սթիվեն Սփիլբերգը ֆիլմն անվանել է իր սերնդի ֆիլմերի մեծ պայթյունը[28]։ ԼոԲրուտոն նշում է՝

ֆիլմը Կուբրիկին բարձրացրեց իսկական արվեստագետի մակարդակի

դրանից հետո նա ընդգրկվեց կինոյի վարպետների շարքում[29]։

Դերասան Դեր
Քիր Դուլլի Դեյվ Բոումեն
Հարի Լոքվուդ Ֆրենկ Փուլ
Վիլյամ Սիլվեստր Հեյվուդ Ֆլոյդ
Լեոնարդ Ռոսիտեր Անդրեյ Սմըսլով
Մարգարեթ Թայզեք Ելենա
Ռոբերտ Բիտտի Ռալֆ Հալվորսեն
Դուգլաս Ռեյն HAL 9000

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2001: A Space Odyssey | Memory Beta, non-canon Star Trek Wiki | Fandom
  2. 2,0 2,1 2001: A Space Odyssey (1968)British Film Institute.
  3. 3,0 3,1 2001: A Space Odyssey
  4. Adler R. The Screen: '2001' Is Up, Up and Away / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1968. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. Ebert R. 2001: A Space Odyssey movie review (1968) | Roger Ebert
  6. År 2001 - ett rymdäventyr (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  7. https://www.coursehero.com/lit/2001-A-Space-Odyssey/forewords-summary/
  8. https://web.archive.org/web/20160304022754/http://blog.chron.com/40yearsafter/2008/07/taking-a-broad-look-at-cinerama/
  9. http://www.epdrama.org/movie/2001-A-Space-Odyssey/2001:-A-Space-Odyssey/page/3/
  10. http://www.epdrama.org/movie/2001-A-Space-Odyssey/2001:-A-Space-Odyssey/page/4/
  11. Internet Movie Database — 1990.
  12. http://flickfacts.com/movie/179/2001-a-space-odyssey
  13. https://wondersinthedark.wordpress.com/2009/05/15/2001-a-space-odyssey-no-13/
  14. 14,0 14,1 14,2 14,3 http://www.movie-locations.com/movies/0/2001-A-Space-Odyssey.html#.V6ygC5grKiM
  15. https://web.archive.org/web/20200308094834/http://www.movie-locations.com/movies/0/2001-A-Space-Odyssey.html#.V6ygC5grKiM
  16. 16,0 16,1 http://www.imdb.com/title/tt0062622/locations?ref_=tt_dt_dt
  17. Box Office Mojo — 1999.
  18. Baxter 1997, p. 205; Duncan 2003, p. 105.
  19. Duncan, 2003, էջ 113
  20. 20,0 20,1 20,2 20,3 Duncan, 2003, էջ 117
  21. LoBrutto, 1999, էջ 313
  22. Baxter 1997, p. 231; LoBrutto 1999, p. 314.
  23. Schneider, 2012, էջ 492
  24. LoBrutto, 1999, էջ 312
  25. British Film Institute. Online at: BFI Critic's Top Ten Poll.
  26. American Film Institute. Online: AFI's 10 Top 10 Արխիվացված Մարտ 12, 2012 Wayback Machine
  27. Baxter, 1997, էջ 220
  28. Carr, 2002, էջ 1
  29. LoBrutto, 1999, էջ 320

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ագել, Ջերոմի Կուբրիկի 2001-ի ստեղծումը. — New American Library, 1970. — 367 с. — ISBN 0-451-07139-5
  • Կլարկ, Արտուր Կորած աշխարհները. — London: Sidgwick and Jackson, 1972. — ISBN 0-283-97903-8
  • ԼոԲրուտո, Վինսենտ Սթենլի Կուբրիկ. — London: Faber and Faber, 1997, 1998. — ISBN 0-571-19393-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «2001 թվականի տիեզերական ոդիսականը (ֆիլմ)» հոդվածին։