Jump to content

Մասնակից:Անժի92/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Թարգմանիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավ թարգմանիչը պետք է ունենա հետևյալ որակները.

  • ելակետային լեզվի գրավոր և բանավոր գերազանց գիտելիքներ,
  • թարգմանվող լեզվի գերազանց իմացություն,
  • պատկերացում թարգմանվող տեքստի թեմայի մասին,
  • հիմնավոր պատկերացում երկու լեզուների ստուգաբանական և իդիոմատիկ հարաբերակիցների վերաբերյալ՝ ներառյալ հանրալեզվաբանության ռեգիստրը
  • զարգացած լեզվազգացողություն՝ ըստ անհրաժեշտության բառացի կամ իմաստային թարգմանություններ անելու համար, որպեսզի ապահովվի ելակետային լեզվից թարգմանվող լեզվի տեքստում ճիշտ համարժեքների առկայությունը[1]

Լավ թարգմանիչը ոչ միայն երկլեզվակիր պետք է լինի, այլ նաև երկու մշակույթների կրող: Լեզուն միայն բառերի խումբ և քերականության և շարադասության կանոնների ամբողջություն չէ, որոնցով կազմվում են նախադասություններ, այլ կոնոտացիների փոխկապակցված համակարգ և մշակույթի դրսևորում: Ինչպես նշում է լեզվաբան Մարիո Պեյը՝ թարգմանչի աշխատանքն ամբողջ կյանքի համար է[2]: Թարգմանչի աշխատանքի բարդություններն աներկբա են: Ինչպես նշում է հեղինակներից մեկը, երկու լեզուների և մշակույթների հրաշալի տիրապետող թարգմանչից կարող է պահանջվել տասը տարի լավ թարգմանիչ դառնալու համար: Այս տեսանկյունից դիտելով սխալ է այն կարծիքը, որ մարդը, որը լավ տիրապետում է երկու լեզուների, կարող է լավ թարգմանիչ լինել[3]:

Թարգմանչի աշխատանքը համեմատվում է արվեստագետի՝ երաժիշտի կամ դերասանի դերի հետ, որոնք ներկայացնում են որևէ արվեստի գործ: Թարգմանությունը, ինչպես մյուս բոլոր զբաղվածության տեսակները, ենթադրում է ընտրություն կատարելու անհրաժեշտություն, իսկ ընտրությունը ինտերպրիտացիա է[4][Ն 1]: Մարկ Պոլիզոտին գրում է, «Լավ թարգմանությունը ներկայացնում է ոչ թե որևէ գործի վերարտադրություն, այլ ինտերպրիտացիա, ինչպես որևէ պիես կամ սոնատ է ներկայացվում ըստ սցենարի կամ նոտաների, որը լինում է բոլոր հնարավոր ներկայացումներից ընդամենը մեկը[5]»:

Անգլալեզու վիպագիր Ջոզեֆ Քոնրադը իր թարգմանչուհի զարմուհի Անիելա Զագորսկային խորհուրդ էր տալիս, «Մի՛ եղիր շատ մանրախնդիր: Կարող եմ քեզ ասել, որ ավելի լավ է ինտերպրիտացիա անել, քան թարգմանել: Ահա այս դեպքում խնդիրն անհարժեշտ համարժեքներ գտնելն է և ահա այստեղ, սիրելիս, ես քեզ խորհուրդ եմ տալիս ավելի շատ առաջնորդվել լեզվազգացողությամբ, քան խղճով [6]»: Մեկ այլ թարգմանչի հետ զրույցում Քոնրադը նշում է, որ լավ թարգմանությունը պետք է լինի իդիոմատիկ: «Իդիոմների մեջ է երևում լեզվի պարզությունը, ուժը և գեղեցկությունը: Գեղեցկություն ասելով նկատի ունեմ տեքստի պատկերավորությունը[7]»: Քոնրադը նաև նշում է, որ Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակների որոնումներում» [./n_Search_of_Lost_Time In Search of Lost Time] ) վեպի՝ Սքոթ Մոնկրիֆի թարգմանությունը, այն է «Անցյալի հիշողություններ», ավելի գերադասելի է ֆրանսերեն բնագրային վերնագրից[8][Ն 2]:

Թարգմանության գործընթացում ընտրություն կատարելու անհրաժեշտությունը գալիս է այն անորոշությունից, որը նման է տիեզերական օրենքի: Թարգմանչի համար այդ անորոշությունը տարածվում է նաև մարդկային լեզվի կառուցվածքի վրա: Հոգեբան և նյարդաբան Գարի Մարկուսը նշում է, «Յուրաքանչյուր նախադասություն, որն արտաբերվում է մարդու կողմից, կարող է արտահայտել անորոշություն: Մեր ուղեղն այնքան լավ է ընկալում լեզուները, որ շատ հաճախ մենք դա պարզապես չենք նկատում[9]»: Լեզվական անորոշության օրինակ կարող է լինել դերանունների հետ կապված անհստակությունը. մեքենան երբեք չի կարող տարբերել ինչին կամ ում են ուղղված դերանունները[10]: Մարդն այս դեպքում նույնպես անսխալական չէ:

Անհստակությունը խնդիր է ոչ միայն թարգմանիչների համար, այլ, ինչպես նշում է գրաքննադատ Ուիլիամ Էմփսոնը, նաև գրաքննադատների համար: Անհստակությունը կարող է ցանկալի լինել, անգամ անհրաժեշտ բանաստեղծների և դիվանագետների դեպքում և կարող է խնդիրներ առաջացնել արձակում[11]:

Թարգմանիչն առերեսվում է երկու իրարամերժ խնդիրների. թարգմանական գործընթացում վերջինս պետք է դրսևորի իր լավագույն որակները, բայց հաշվի առնի (լեզվակրի) անտեղյակությունը:

Թարգմանիչը կարող է վերարտադրել բնագրային տեքստի միայն որոշակի հատվածներ՝ պայմանով, որ ընթերցողը տեղյակ է դրա մասին: Սակայն նա չի կարող գրաքննիչի դեր ստանձնել՝ թաքուն կերպով հեռացնելով հատվածներ քաղաքական կամ բարոյական նկատառումներից ելնելով[12]:

Շատ գրողների համար թարգմանությունը կարող է լինել այն դպրոցը, որը սկսնակ նկարիչների համար հայտնի գործերի վերարտադրությունն է[13]: Թարգմանիչը, որը կարողանում է իր լեզվով թարգմանել որևէ հեղինակի մտքերը, շատ հեշտությամբ կարող է իր մայրենի լեզվով արտահայտել իր սեփական մտքերը: Մի անգամ բանաստեղծ Էզրա Փաունդը 18-ամյա նորաթուխ բանաստեղծ Ուիլիամ Սթենլի Մերվինին ասաց, «Թարգմանությունը լավագույն ուսուցիչն է, որ երբևէ կունենաս[14][Ն 3]»: Ինքը Մերվինը հետագայում նշում է, որ թարգմանությունն անհնարին ու անվերջ արվեստ է[16]:

Թարգմանիչները, դրանց թվում այն վանականները, որոնք բուդդիստական տեքստերը տարածում էին Արևելյան Ասիայում, ինչպես նաև Աստվածաշնչի առաջին եվրոպացի թարգմանիչները, թարգմանական գործընթացի ընթացքում ձևավորել են այն լեզուները, որով կատարում էին թարգանությունները: Նրանք մշակույթների միջև գիտելիք տեղափոխող կամուրջ էին, որոնք ելակետային լեզուներից թարգմանվող լեզուներ էին ներմուծում ոչ միայն գաղափարներ, այլ նաև փոխառություններ և քերականական կառույցների, իդիոմների և բառերի կալկաներ:

Հետադարձ թարգմանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետադարձ թարգմանությունը թարգմանված տեքստի թարգմանությունն է բնագրային տեքստի լեզու՝ առանց հղում անելու բնագիր տեքստին: Հետադարձ թարգմանության համեմատությունը բնագիր տեքստի հետ երբեմն օգտագործվում է բնագրային թարգմանության ճշգրտությունը ստուգելու համար, ինչպես հանրահաշվական գործողությունների ճշտությունն է ստուգվում գործողության շրջմամբ: Բայց հետադարձ թարգմանության արդյունքները միշտ չէ որ ճշգրիտ են: Հետադարձ թարգմանությունը հիմնականում պակաս արժանահավատ պետք է լինի, քան հետադարձ հանրահաշվական գործողությունները, քանի որ լեզվաբանական միավորները՝ բառերը, շատ հաճախ երկիմաստ են, մինչդեռ հանրահաշվական միավորները շատ հստակ են: Մեքենայական թարգմանությունների դեպքում հետադարձ թարգմանությունը կոչվում է «երկկողմանի թարգմանություն»: Երբ թարգմանություններն արվում են բժշկական, կլինիկական հետազոտությունների նյութերից, էթիկայի հանձնաժողովը պահանջում է հետադարձ թարգմանություն:

Մարկ Տվեն

Մարկ Տվենը իր կարճ պատմվածքի օրինակով ցույց է տվել հետադարձ թարգմանության անվստահելիությունը՝ հրապարակելով իր «Քալավերասի հայտնի ցատկոտող գորտը» պատմվածքի ֆրանսերեն թարգմանության իր իսկ հետադարձ թարգմանությունը: Տվենը հրապարակեց իր հետադարձ թարգմանությունը, պատմվածքի բնագիրը, ֆրանսերեն թարգմանությունը և «Ցատկոտող գորտ» պատմվածքի պատմությունը» գործը 1903 թվականին հրատարակված հատորի մեջ: Վերջինս, ինչպես նշում է Տվենը, պարունակում էր իր պատմվածքի կրճատված տարբերակը, որն առանց Տվենին հզում արվելու հարտարակվել է պրոֆեսոր Սիդուիկի աշխատություններից մեկում՝ «Աթենացին և գորտը» վերնագրով: Երկար ժամանակ համարվում էր, որ այդ ադապտացիան Տվենի պատմվածքի համար հիմք հանդիսացած հին հունարեն բնագիրն է:

Երբ պահպանվում է որևէ փաստաթղթի միայն թարգմանված օրինակը, հետազոտողները դիմում են հետադարձ թարգմանության օգնությանը՝ բնագիր տեքստը վերականգնելու նպատակով: Նման օրինակ է լեհ արիստոկրատ Յան Պոտոցկու (1761–1815) «Սարագոսայոմ գտնված ձեռագիրը» վեպը: Վեպը գրվել է ֆրանսերեն և մաս-մաս անանուն տպագրվել է 1804-ին և 1813-14-ին: Ֆրանսալեզու ձեռագրի մեծ մասն անհետացել է, սակայն դրանք պահպանվել էին լեհերենով՝ Էդմունդ Խոյեցկու 1847 թվականին բնագրից արված թարգմանությամբ: Հետագայում «Սարագոսայոմ գտնված ձեռագիրը» վեպը վերականգնվեց՝ հիմնվելով ֆրանսերենով պահպանված կտորների և լեհերենից հետադարձ թարգմանության վրա[17]:

Անտիկ բժշկագիտության դասական Գալենի աշխատություններից շատերը պահպանվել էին միայն արաբերեն թարգմանություններով: Որոշները պահպանվել էին արաբերենից լատիներեն թարգմանությամբ: Գալենին ավելի լավ հասկանալու համար գիտնականները սկսեցին կատարել այդ աշխատությունների հետադարձ թարգմանություններ, որպեսզի վերականգնեն բնագրային հունարեն տարբերակը:

Երբ պատմաբանները կասկածում են, որ որևէ փաստաթուղթ մեկ այլ լեզվից թարգմանություն է, հետադարձ թարգմանությունը ենթադրվող բնագրային լեզու կարող է օգտակար լինել՝ ցուցադրելով որոշակի իդիոմներ, բառախաղեր, առանձնակի քերականական կառույցներ, որոնք գալիս են բնագրային լեզվից: Օրինակ, «Թիլ Ուլենշպիգելի» վեպի տեքստը վերին գերմաներենով է, սակայն պարունակում է այնպիսի բառախաղեր, որոնք տեղին են միայն, երբ թարգմանվում են ստորին գերմաներեն: Սա ապացույց է, որ այդ վեպն իրականում գրվել է ստորին գերմաներենով և հետագայում միայն վերին գերմաներեն է թարգմանվել:

Այն տեսակետի հետևորդները, ըստ որոնց Նոր կտակարանը կամ դրա աղբյուրներ գրվել են արամերենով, իրենց տեսակետը հիմնավորում են այն փաստով, որ Նոր կտակարանի հունարեն տեքստի խրթին հատվածներն ավելի մեծ իմաստ են արտահայտում, երբ թարգմանվում են արամերեն: Մի շարք անհասկանալի հղումներ իրականում բառախաղեր են, որոնք չեն թարգմանվում հունարեն: Նույն հիմնավորումներով կարծիք կա, որ 2-րդ դարի Հուդայի ավետարանը, որը պահպանվել է ղպտիերեն, իրականում գրվել է հունարեն:

Ջոն Դրայդենը (1631–1700)՝ իր ժամանակի անգլալեզու գրական աշխարհի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը, իր հետադարձ թարգմանությունների օգտագործման մեջ մատնանշում է թարգմանիչների ունեցած ազդեցությունը լեզուների և գրական ոճերի զարգացման վրա: Դրայդենը համարվում է առաջինը, ով առաջ քաշեց այն տեսակետը, որ անգլերեն նախադասությունները չպետք է ավարտվեն նախդիրներով, քանի որ լատիներենում նախադասությունները չեն կարող ավարտվել նախդիրներով[18][19]: Դրայդենը հաճախ իր գործերը թարգմանում էր լատիներեն, ստուգելու համար արդյոք իր գրվածքները հակիրճ և նրբագեղ են, լատիներենը համարելով նրբագեղ և հին լեզու, որի հետ կարելի է համեմատվել: Այնուհետև նա իր գործերը նորից թարգմանում էր անգլերեն՝ օգտագործելով լատիներեն քերականությունը: Քանի որ լատիներենում նախադասությունները չեն ավարտվում նախդիրներով, հնարավոր է, որ Դրայդենը այս կանոնն օգտագործել է անգլերենում, որը հիմք է հանդիսացել այդքան վիճահարույց նախդիրներով ավարտվող նախադասությունների քերականական կանոնի առաջացմանը, որը հետագայում օգտագործել են այլ գրողներ[20]:

  1. *Christopher Kasparek, "Prus' Pharaoh and Curtin's Translation," The Polish Review, vol. XXXI, nos. 2–3 (1986), p. 135.
  2. Mario Pei, The Story of Language, p. 424.
  3. Kasparek, "The Translator's Endless Toil", p. 86.
  4. Kasparek, "The Translator's Endless Toil", p. 85.
  5. Mark Polizzotti, quoted in Marina Warner, "The Politics of Translation" (a review of Kate Briggs, This Little Art, 2017; Mireille Gansel, Translation as Transhumance, translated by Ros Schwartz, 2017; Mark Polizzotti, Sympathy for the Traitor: A Translation Manifesto, 2018; Boyd Tonkin, ed., The 100 Best Novels in Translation, 2018; Clive Scott, The Work of Literary Translation, 2018), London Review of Books, vol. 40, no. 19 (11 October 2018), p. 21.
  6. Zdzisław Najder, Joseph Conrad: A Life, 2007, p. 524.
  7. Zdzisław Najder, Joseph Conrad: A Life, 2007, p. 332.
  8. Walter Kaiser, "A Hero of Translation" (a review of Jean Findlay, Chasing Lost Time: The Life of C.K. Scott Moncrieff: Soldier, Spy, and Translator), The New York Review of Books, vol. LXII, no. 10 (June 4, 2015), p. 55.
  9. Gary Marcus, "Am I Human?: Researchers need new ways to distinguish artificial intelligence from the natural kind", Scientific American, vol. 316, no. 3 (March 2017), p. 63.
  10. Gary Marcus, "Am I Human?: Researchers need new ways to distinguish artificial intelligence from the natural kind", Scientific American, vol. 316, no. 3 (March 2017), p. 61.
  11. David Bromwich, "In Praise of Ambiguity" (a review of Michael Wood, On Empson, Princeton University Press, 2017), The New York Review of Books), vol. LXIV, no. 16 (26 October 2017), pp. 50–52.
  12. Billiani, Francesca (2001)
  13. Anka Muhlstein, "Painters and Writers: When Something New Happens", The New York Review of Books, vol. LXIV, no. 1 (January 19, 2017), p. 35.
  14. W.S. Merwin: To Plant a Tree: one-hour documentary shown on PBS.
  15. Ange Mlinko, "Whole Earth Troubador" (review of The Essential W.S. Merlin, edited by Michael Wiegers, Copper Canyon, 338 pp., 2017), The New York Review of Books, vol. LXIV, no. 19 (7 December 2017), p. 45.
  16. Merwin's introduction to his 2013 Selected Translations, quoted by Ange Mlinko, "Whole Earth Troubador" (review of The Essential W.S. Merlin, edited by Michael Wiegers, Copper Canyon, 338 pp., 2017), The New York Review of Books, vol. LXIV, no. 19 (7 December 2017), p. 45.
  17. Czesław Miłosz, The History of Polish Literature, pp. 193–94.
  18. Gilman, E. Ward (ed.). 1989. "A Brief History of English Usage", Webster's Dictionary of English Usage. Springfield (Mass.): Merriam-Webster, pp. 7a-11a, Արխիվացված 2008-12-01 Wayback Machine
  19. Greene, Robert Lane. «Three Books for the Grammar Lover in Your Life : NPR». NPR. Վերցված է 18 May 2011-ին.
  20. Stamper, Kory (2017-01-01). Word by Word: The Secret Life of Dictionaries (անգլերեն). Knopf Doubleday Publishing Group. էջ 47. ISBN 9781101870945.


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found