Ջեֆրի Անսուորտ
Ջեֆրի Անսուորտ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 26, 1914 |
Ծննդավայր՝ | Atherton, Wigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Վախճանի թիվ՝ | հոկտեմբերի 28, 1978[1] (64 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բրետան, Western defense and security zone, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ և կինոօպերատոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0005910 |
Ջեֆրի Անսուորտ (անգլ.՝ Geoffrey Unsworth, մայիսի 26, 1914, Atherton, Wigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 28, 1978[1], Բրետան, Western defense and security zone, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), անգլիացի կինոօպերատոր։ «Օսկար» մրցանակի երկակի դափնեկիր «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում «Կաբարե» և «Տեսս» ֆիլմերի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեֆրի Անսուորտը ծնվել է 1914 թվականի մայիսի 26-ին Լանկաշիրում (Անգլիա)։ 1932 թվականին սկսել է աշխատել որպես օպերատորի օգնական[2]։ Որպես կինոօպերատոր իր նորամուտը կատարել է 1942 թվականի «World Garden» վավերագրական կարճամետրաժ ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Իր կարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան 80 ֆիլմ, որոնց թվում են ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «2001 թվականի տիեզերական ոդիսականը», Բոբ Ֆոսի «Կաբարե», Սիդնի Լյումետի «Սպանություն «Արևելյան ճեպընթացում», Ռիչարդ Դոնների «Սուպերմեն» և Ռիչարդ Լեստերի «Սուպերմեն 2» կինոնկարները։ 1976 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով[2]։ Անդամակցել է Բրիտանիայի կինոօպերատորների միությանը։
Ջեֆրի Անսուորտը մահացել է ինֆարկտից 1978 թվականի հոկտեմբերի 28-ին՝ «Տեսս» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրա աշխատանքը շարունակել է կինոօպերատոր Գիսլեն Կլոկեն[3]։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1947 – Մարդը ներսում / The Man Within (ռեժ.՝ Բեռնարդ Նոուլս)
- 1947 – Ջեսի / Jassy (ռեժ.՝ Բեռնարդ Նոուլս)
- 1948 – Բլանշ Ֆյուրի / Blanche Fury (ռեժ.՝ Մարկ Ալեգրե)
- 1954 – Միլիոն ֆունտ ստեռլինգի բանկային տոմս / The Million Pound Note (ռեժ.՝ Ռոնալդ Նիմ)
- 1956 – Քաղաք, որ նման է Էլիսի / A Town Like Alice (ռեժ.՝ Ջեք Լի)
- 1956 – Ժակլին / Jacqueline (ռեժ.՝ Ռոյ Ուորդ Բեյքեր)
- 1958 – Գիշեր, որ պետք է հիշել / A Night to Remember (ռեժ.՝ Ռոյ Ուորդ Բեյքեր)
- 1960 – Սյուզի Վոնգի աշխարհը / The World of Suzie Wong (ռեժ.՝ Ռիչարդ Քուայն)
- 1962 – 300 սպարտացիները / The 300 Spartans (ռեժ.՝ Ռուդոլֆ Մատե)
- 1963 – Թամահին / Tamahine (ռեժ.՝ Ֆիլիպ Լիքոք)
- 1964 – Բեքեթ / Becket (ռեժ.՝ Պիտեր Գլենվիլ)
- 1965 – Չինգիզ Խան / Genghis Khan (ռեժ.՝ Հենրի Լևին)
- 1968 – 2001 թվականի տիեզերական ոդիսականը / 2001: A Space Odyssey (ռեժ.՝ Սթենլի Կուբրիկ)
- 1969 – Հրաշագործը / The Magic Christian (ռեժ.՝ Ժոզեֆ Մաքգրետ)
- 1970 – Երեք քույր / Three Sisters (ռեժ.՝ Լորենս Օլիվիե)
- 1970 – Կրոմվել / Cromwell (ռեժ.՝ Քեն Հյուզ)
- 1972 – Կաբարե / Cabaret (ռեժ.՝ Բոբ Ֆոս)
- 1972 – Ալիսը Հրաշքների աշխարհում / Alice’s Adventures In Wonderland (ռեժ.՝ Ուիլյամ Ստերլինգ)
- 1973 – Սեր ու ցավ և այլ հիմարություններ / Love and Pain and the Whole Damn Thing (ռեժ.՝ Ալան Պակուլա)
- 1974 – Զարդոզ / Zardoz (ռեժ.՝ Ջոն Բուրմեն)
- 1974 – Սպանություն «Արևելյան ճեպընթացում» / Murder on the Orient Express (ռեժ.՝ Սիդնի Լյումետ)
- 1975 – Թագավորական փայլ / Royal Flash (ռեժ.՝ Ռիչարդ Լեստեր)
- 1975 – Վարդագույն պանտերայի վերադարձը / The Return of the Pink Panther (ռեժ.՝ Բլեյք Էդվարդս)
- 1977 – Կամուրջը շատ հեռու է / A Bridge Too Far (ռեժ.՝ Ռիչարդ Աթենբորո)
- 1978 – Սուպերմեն / Superman (ռեժ.՝ Ռիչարդ Դոններ)
- 1979 – Գնացքի առաջին խոշոր կողոպուտը / The First Great Train Robbery (ռեժ.՝ Մայքլ Քրայթոն)
- 1979 – Տեսս / Tess (ռեժ.՝ Ռոման Պոլանսկի)
- 1980 – Սուպերմեն 2 / Superman II (ռեժ.՝ Ռիչարդ Լեստեր)
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օսկար» մրցանակ օպերատորական լավագույն աշխատանքի համար
- BAFTA մրցանակ օպերատորական լավագույն աշխատանքի համար.
- Ներկայացվել է 1964 թվականին «Թամահին» ֆիլմի համար[8],
- 1965 թվականի դափնեկիր «Բեքեթ» ֆիլմի համար[9],
- 1969 թվականի դափնեկիր «2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմի համար[10],
- 1973 թվականի դափնեկիր «Կաբարե» և «Ալիսը հրաշքների աշխարհում» ֆիլմերի համար[11],
- Ներկայացվել է 1975 թվականին «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» և «Զարդոզ» ֆիլմերի համար[12],
- 1978 թվականի դափնեկիր «Կամուրջը շատ հեռու է» ֆիլմի համար[13],
- Ներկայացվել է 1979 թվականին «Սուպերմեն» ֆիլմի համար[14]
- 1981 թվականի դափնեկիր (հետմահու) Գիսլեն Կլոկեի հետ «Տեսս» ֆիլմի համար[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 «GEOFFREY UNSWORTH». www.cinematographers.nl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «BSC Members | British Society of Cinematographers». bscine.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «The 37th Academy Awards | 1965». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «The 45th Academy Awards | 1973». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «The 47th Academy Awards | 1975». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «The 53rd Academy Awards | 1981». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Film in 1964 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Film in 1965 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Film in 1969 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «1973 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «1975 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «1978 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «1979 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «1982 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինոօպերատորների օնլայն հանրագիտարան Արխիվացված 2017-09-06 Wayback Machine(անգլ.)
|