12 աթոռ (ֆիլմ, 1971)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
12 աթոռ ռուս.՝ 12 стульев | |
---|---|
«12 աթոռ» ֆիլմի պաստառը | |
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | վեպի էկրանավորում և կինոկատակերգություն |
Հիմք | Տասներկու աթոռ |
Թվական | 1971 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեոնիդ Գայդայ |
Սցենարի հեղինակ | Վլադլեն Բախնով և Լեոնիդ Գայդայ |
Դերակատարներ | Արչիլ Գոմիաշվիլի, Սերգեյ Ֆիլիպով և Միխայիլ Պուգովկին |
Օպերատոր | Վալերի Շուվալով և Սերգեյ Պոուլյանով |
Երաժշտություն | Ալեքսանդր Զացեպին |
Պատմվածքի վայր | Ռուսաստան |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 152 րոպե |
«12 աթոռ» (ռուս.՝ 12 стульев), Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի համանուն վեպի էկրանավորումը՝ երկու մասով («Սառույցը շարժվեց» և «Նիստը շարունակվում է»), նկարահանված 1971 թվականին, ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից։ Կինոթատրոններում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1971 թվականի հունիսի 21-ին։ Օստապ Բենդերի կերպարը ֆիլմում մարմնավորել է Արչիլ Գոմիաշվիլին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղափոխության ժամանակ և դրան հետևած կարճատև ռազմական կոմունիզմի ընթացքում, շատերը թաքցնում էին իրենց գանձերը` որքան հնարավոր է ապահով տեղում։ Եվ ահա Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովը` Ստարգորոդի նախկին ազնավականության առաջնորդը և աշխարհիկ առյուծը, այժմ (1927) ԶԱԳՍի պարկեշտ գործակալը, տեղեկանում է մահացող զոքանչից, որ նա, 150 հազար ոսկյա ռուբլի արժողությամբ իր ադամանդներն ու մարգարիտները թաքցրել է հայտնի վարպետ Գամբսի աշխատանքներից համարվող հյուրասենյակի տասներկու աթոռներից մեկի պաստառի տակ։
Թողնելով ամեն ինչ, Վորոբյանինովը սկսում է աթոռների փնտրտուքը Ստարգորոդում, որտեղ գտնում է իր նախկին դռնապան Տիխոնին։ Այնտեղ նա հանդիպում է երիտասարդ արկածախնդիր, «Մեծ կոմբինատոր» Օստապ Բենդերին։ Վերջինս խաբեությամբ Վորոբյանինովից տեղեկանում է նրա` Ստարգորոդ գալու պատճառի մասին և հանձն է առնում օգնել նրան` 40% պարգևավճարի դիմաց։ Դրությունը չի մեղմացնում նաև այն հանգամանքը, որ Վորոբյանինովի զոքանչի գաղտնիքը լսել էր նաև հայր Ֆեոդոր Վոստրիկովը։
Վորոբյանինովի հիմարության պատճառով, ով ռեստորանում քամուն էր տվել իր փողերը, աճուրդով վաճառվող աթոռների խմբաքանակը վաճառվում է մաս-մաս և «սահում» նրանց ձեռքից։ Այժմ արդեն աթոռները գտնելը հեշտ գործ չէ...
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արչիլ Գոմիաշվիլի - Օստապ Բենդեր
- Սերգեյ Ֆիլիպով - Կիսա Վորոբյանինով
- Միխայիլ Պուգովկին - հայր Ֆեոդոր Վոստրիկով
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլիկերիա Բոգդանովա-Չեսնոկովա - Ելենա Ստանիսլավովնա Բոուր
- Նատալյա Վառլեյ - Ելիզավետա Պետրովնա (նույն ինքը՝ Լիզա) Կալաչովա
- Նատալյա Վորոբյովա - Էլլոչկա Շչուկինա (նույն ինքը՝ «Մարդակեր Էլլոչկա»)
- Նինա Գրեբեշկովա - Մուսիկ, ինժեներ Բրունսի կինը/թագուհի Թամարա
- Նատալյա Կրաչկովսկայա - տիկին Գրիցացուևա
- Կլարա Ռումյանովա - հայր Ֆեոդորի կինը, Կատերինա Ալեքսանդրովնա Վոստրիկովա
- Գեորգի Վիցին - մոնտյոր Մեչնիկով
- Նիկոլայ Գոռլով - Վիկտոր Միխայլովիչ Պոլեսով, փականագործ-մտավորական
- Սավելի Կրամարով - շախմատային սեկցիայի միաչքանի նախագահ Վասյուկիից
- Յուրի Նիկուլին - դռնապան Տիխոն
- Վիկտոր Պավլով - Կոլյա Կալաչով, Լիզա Կալաչովայի ամուսինը
- Գոտլիբ Ռոնինսոն - Կիսլյարսկի, «Մոսկովյան օղաբլիթներ» օղաբլիթի արտելի նախագահ
- Ռոման Ֆիլիպով - Նիկիֆոր Լյապիս-Տրուբեցկոյ, բանաստեղծ
- Գրիգորի Շպիգել - Ալեքսանդր Յակովլևիչ (նույն ինքը՝ «Ալխեն»), Ստարսոցապի 2-րդ տան տնտեսվար
- Վլադիմիր Էտուշ - Անդրեյ Բրունս, ինժեներ
- Իգոր Յասուլովիչ - Էռնեստ Պավլովիչ Շչուկին, նույնպես ինժեներ և «Մարդակեր Էլլոչկայի» ամուսինը
«Ակորդ» վոկալ քառյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իննա Մյասնիկովա
- Զոյա Խարաբաձե
- Յուրի Ալեքսանդրով
- Շոթա Խարաբաձե
Հերոսների հայտնվելը այլ ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թ. թողարկվել է «Անցած-գնացած օրերի կատակերգություն» ֆիլմը, որի սցենարի հեղինակներն են Գայդայի նախորդ երեք ֆիլմերի սցենարիստներ Յակով Կոստյուկովսկին և Մորիս Սլաբոդսկոյը։ Ֆիլմում Արչիլ Գոմիաշվիլին և Սերգեյ Ֆիլիպովը վերադարձել են իրենց` Օստապ Բենդերի և Կիսա Վորոբյանինովի համապատասխան կերպարներին։ Յուրի Սարանցևը կրկին հնչյունավորել է Գոմիաշվիլիին։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել նաև երկու հերոսներ` փորձառու (Եվգենի Մորգունով) և վախկոտ (Գեորգի Վիցին)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմ «12 աթոռ» «Մոսֆիլմա» կայքում Արխիվացված 2013-12-09 Wayback Machine
- Որտեղ է նկարահանվել «12 աթոռ»-ը
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «12 աթոռ (ֆիլմ, 1971)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1971 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Լեոնիդ Գայդայի ֆիլմեր
- Խորհրդային կինոկատակերգություններ
- Մոսկվայում նկարահանված ֆիլմեր
- Ռուսական կինոկատակերգություններ
- Ռուսական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԽՍՀՄ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1927 թվականին