Ֆրիդա Ապելտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆրիդա Ապելտ գերմ.՝ Friedel Apelt | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1902[1] |
Ծննդավայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
Մահացել է | դեկտեմբերի 12, 2001[1] (99 տարեկան) |
Մահվան վայր | Friedrichshagen, Տրեպտով Քյոպենիկ, Բեռլին, Գերմանիա[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա և Արևելյան Գերմանիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, weaver, արհմիութենական գործիչ և Դիմադրության մարտիկ |
Ամուսին | Fritz Apelt? |
Զբաղեցրած պաշտոններ | ԳԴՀ Ժողովրդային պալատի անդամ և Պրուսիայի լանդտագի անդամ |
Կուսակցություն | Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն և Գերմանիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Friedel Malter Վիքիպահեստում |
Ֆրիդա Ապելտ (գերմ.՝ Frieda Apelt), ծննդյամբ՝ Ֆրիդա Աննա Շարլոտա Ռադյուց (Frieda Anna Charlotte Raddünz, նոյեմբերի 1, 1902[1], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ - դեկտեմբերի 12, 2001[1], Friedrichshagen, Տրեպտով Քյոպենիկ, Բեռլին, Գերմանիա[1]), գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության, Գերմանիայի առաջին կոմունիստական կուսակցության անդամ, արհմիութենական գործիչ։ Նացիստական Գերմանիայի օրոք մասնակցել է Դիմադրության շարժմանը, պահվել համակենտրոնացման ճամբարներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիդան ծնվել է տպագրատան բանվորի ընտանիքում, ժողովրդական դպրոցն ավարտելուց հետո սովորել է ջուլհակություն և աշխատել է տանը հայրենի քաղաքում[2]։ 1925 թվականին ամուսնացել է հանքափոր և կոմունիստ Ադոլֆ Ֆրանցի հետ։ Այդ տարի Ֆրիդան միացել է տեքստիլ արդյունաբերության գերմանացի աշխատողների արհմիությանը, 1926 թվականից մտել է Գերմանիայի առաջին կոմունիստական կուսակցություն և 1929 թվականին դարձել է Արհմիության հեղափոխական ընդդիմադրության անդամ։1926-1929-ական թվականներին եղել է Ստորին Սաքսոնիայի լանդթագի պատգամավոր։ Որոշ ժամանակ եղել է Վալդենբուրգի Գերմանիայի առաջին կոմունիստական կուսակցության նահանգային կառավարման խմբի անդամ։ 1930-1933-ական թվականներին գլխավորել է ԽՄԿ Սիլեզյան վարչության կանանց բաժինը։ 1932 թվականին Գերմանիայի առաջին կոմունիստական կուսակցությունից ընտրվել է Պրուսիայի լանդթագ՝ դառնալով պատգամավորներ-կոմունիստների մեջ ամենաերիտասարդը։
Նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալուց հետո Ֆրիդա Ֆրանցն անցել է ընդհատակյա աշխատանքի։ 1933 թվականի հունիսին ձերբակալվել և դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ «պետական դավաճանության նախապատրաստության» համար։ Ֆրիդա Ֆրանցը սկզբում պահվել է Յաուերի բանտում, Այնուհետև տեղափոխվել Մորինգենի համակենտրոնացման ճամբար, իսկ այնտեղից էլ՝ Լիխտենբուրգի համակենտրոնացման ճամբար։ Համակենտրոնացման ճամբարից ազատվելուց հետո Ֆրիդա Ֆրանցը 1938 թվականից աշխատել է «Edeka» ընկերությունում, իսկ հետո՝ ստանալով լրացուցիչ կրթություն, և որպես գրասենյակային ծառայող աշխատել է Բրեսլաուում։ Ֆրիդայի ազատման պայմանների համաձայն՝ նա պետք է բաժանվեր ամուսնուց, ով փախել էր ԽՍՀՄ, որտեղ ըստ որոշ տվյալների՝ 1942 թվականին մահացել էր տիֆից։ 1944 թվականի օգոստոսի 22-ին ձերբակալվել է ընդհատակյա քաղաքական գործունեության համար և տեղափոխվել Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար։
Այնտեղ Ֆրանցը ճամբարի պարետի մոտ դպիր է աշխատել, ինչպես նաև համակենտրոնացման սահմաններից դուրս գործուղման է ուղարկվել՝ մասնավորապես Օրանիենբուրգում գտնվող Auer գործարան և Լյուդվիգսֆելդեում գտնվող Daimler-Benz գործարան։ Համակենտրոնացման ճամբարի տարհանման ժամանակ 1945 թվականի մայիսի 4-ի մահվան երթից Ֆրանցին հաջողվել է փախչել։
1946 թվականին ամուսնացել է Անդրեաս Մալտերի հետ, ամուսնությունը չեղարկվել է երեք տարի հետո։ Պատերազմից հետո Ֆրիդա Մալտերը աշխատել է Գերմանիայի առաջին կոմունիստական կուսակցության Կենտկոմին կից կանանց գործերի քարտուղար և ընդգրկվել կանանց Կենտրոնական կոմիտեի կազմում։ Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության և Գերմանիայի առաջին կոմունիստական կուսակցության միաձուլումից հետո դարձել է Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության անդամ։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նա եղել է Գերմանիայի կանանց դեմոկրատական խորհրդի հիմնադիրներից մեկը և 1948-1955-ական թվականներին մտել է կառավարման կազմի մեջ։
- 1957 թվականից մինչև 1960 թվականը եղել է Գերմանիայի կանանց դեմոկրատական խորհրդի նախագահության անդամ։
- 1946 թվականից մինչև1989 թվականը եղել է Ազատ գերմանական արհմիությունների միավորման կառավարման անդամ։
- 1948 թվականից մինչև 1954 թվականը եղել է ԳԴՀ ժողովրդական պալատի պատգամավոր։
- 1950 թվականից մինչև 1951 թվականը նա զբաղեցրել է համագերմանական աշխատանքի քարտուղարի պաշտոնը։
- Աշխատանքի նախարարությունում ԳԴՀ-ում 1949-1958 թվականներին աշխատել է պետական քարտուղարի և փոխնախարարի պաշտոններում։
- 1959 թվականի մայիսից մինչև 1989 թվականը մտնել է ԳԴՀ մարդու իրավունքների կոմիտեի կազմի մեջ։
- 1947 թվականից եղել է նացիստական ռեժիմի կողմից հետապնդվող հակաֆաշիստների միության, իսկ 1953 թվականից՝ հակաֆաշիստական դիմադրության մարտիկների կոմիտեում։
1952 թվականին ամուսնացել է կոմունիստ Ֆրից Ապելտի հետ։ Կյանքի վերջին տարիներն Ֆրիդա Ապելտն անց է կացրել Կլարա Ցետկինի անվան Ֆրիդրիխսհագենի ծերանոցում, մասնակցել է Ռավենսբրյուկի հուշահամալիրի 50-ամյակի կապակցությամբ հիշատակի միջոցառումներին և 1999 թվականին հանդես է եկել Daimler-Benz-ում աշխատող համակենտրոնացման ճամբարների նախկին բանտարկյալներին փոխհատուցելու օգտին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Siegfried Mielke (Hg.)։ Gewerkschafterinnen im NS-Staat: Verfolgung, Widerstand, Emigration. Klartext Verlag։ Essen 2008 ISBN 978-3-89861-914-1.
- Dieter Dowe, Karlheinz Kuba, Manfred Wilke (Hrsg.)։ FDGB-Lexikon — Funktion, Struktur, Kader und Entwicklung einer Massenorganisation der SED (1945—1990), Breslau 2009, ISBN 978-3-86872-240-6. Eintrag [2]
- Bärbel Maul։ Akademikerinnen in der Nachkriegszeit — Ein vergleich zwischen der Bundesrepublik Deutschland und der DDR, Campus Verlag, Frankfurt am Main 2002, ISBN 3-593-37131-6.
- Helmuth Bauer։ Innere Bilder wird man nicht los. Die Frauen im KZ-Außenlager Daimler-Benz Genshagen. Metropol Verlag, Berlin 2011, ISBN 978-3-940938-88-6. (Ausführliche Autobiografie von Friedel Malter; aufgezeichnet aus Interviews in den Jahren 1994—1998)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենասգրություն(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդա Ապելտ» հոդվածին։ |