Ֆրենսիս Դանբի
Ֆրենսիս Դանբի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 16, 1793[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուեքսֆորդ, Լենստեր |
Վախճանվել է | 1862[3][4][5] |
Մահվան վայր | Exmouth, Իսթ Դևոն, Դևոն, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և բնանկարիչ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | բնանկար |
Պաշտոն | associate member? |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Զավակներ | James Francis Danby?[7] և Thomas Danby?[7] |
![]() |
Ֆրենսիս Դանբի (նոյեմբերի 16, 1793[1][2][3][…], Ուեքսֆորդ, Լենստեր - 1862[3][4][5], Exmouth, Իսթ Դևոն, Դևոն, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ռոմանտիզմի ժամանակաշրջանի իռլանդացի նկարիչ[8][9]:Նրա երևակայական, դրամատիկ բնանկարները համեմատելի էին Ջոն Մարտինի հետ։ նրա ամենամեծ հաջողության շրջանըը 1820-ական թվականներին էր, Լոնդոնում[10]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Իռլանդիայի հարավ-արևելքում։ Նրա հայրը`Ջեյմս Դանբին, Ուքսֆորդի մերձակայքում ունեցել է փոքրիկ տարածք, բայց 1807 թվականին նրա մահից հետո ընտանիքը տեղափոխվել էր Դուբլին։ Նա նկարչություն է ուսումնասիրել Դուբլինի թագավորական դպրոցում և Ջեյմս Արթուր Օ՛Քոնոր անունով նկարչի ազդեցությամբ սկսել է նկարել բնապատկերներ։ Դանբին ծանոթացել է Ջորջ Պետրիի հետ։

1813 թվականին Օքոնորի և Պետրիի հետ Դանբին մեկնել է Լոնդոն[11]։ Չունենալով հիմնական ֆինանսավորման միջոցներ՝ նրանք ստիպված դադարեցրել են այս ճանապարհորդությունը և ոտքով վերադարձել տուն։ Բրիստոլում նրանք դադար են առել, և Դանբին, գտնելով, որ կարող է ջրանկարներով փոքր գումարներ աշխատել, մնացել է այնտեղ՝ ջանասիրաբար աշխատելով և Լոնդոնի ցուցահանդեսներին կարևոր նշանակության նկարներ ուղարկելով։ Այնտեղ նրա յուղանկարները մեծ ուշադրություն են գրավել[12]։
Բրիստոլ դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]
1818/19 թվականներից սկսած՝ Դանբին եղել է նկարիչների ոչ պաշտոնական խմբի`Բրիստոլի դպրոցի անդամ և մասնակցել երեկոյան հավաքների և էքսկուրսիաների, որոնց ժամանակ այցելում էին տեսարժան վայրեր[13]։ Նրա՝«Էվոն գետի կիրճի տեսարանը» կտավը (1822) պատկերում է նկարիչների խմբի սիրած վայրերը[14]։ Նույնիսկ 1824 թվականին Բրիստոլից հեռանալուց հետո նա շուրջ մեկ տասնամյակ կապ է պահպանել Բրիստոլի դպրոցի անդամների հետ[15]։
Սկզբում խումբը ձևավորված է եղել Էդուարդ Բիրդի շուրջ[13], որին ի վերջո Դանբին գերազանցել է[15]։ Բիրդի կենցաղային ժանրի նկարներ ունեին նատուրալիստական ոճ և թարմ գույներ[16], որոնց ազդեցությունը երևում է Դանբիի նկարների մեջ։ Օրինակներից են Դանբիի «Տղաները նավարկում են փոքր նավակով» (1821) և «Եգիպտոսից Իսրայելի արտաքսումը» (1825) նկարները[13][17][18][19]։ Դանբին լավ հարաբերություններ է ունեցել Էդվարդ Վիլյեր Ռիփպիլի հետ, որի ոճը զարգացել է Դանբիի ոճին զուգահեռ ՝Բիրդի ազդեցության տակ[16][18]։
Բրիստոլի նկարիչները, մասնավորապես ոչ պրոֆեսիոնալ Ֆրենսիս Գոլդը, նույնպես կարևոր ազդեցություն են ունեցել Դանբիի վրա՝ ավելի ազդեցիկ և բանաստեղծական ոճով նկարելու համար[13][18]։ Ոչ պրոֆեսիոնալ նկարիչ Ջորջ Քումբերլենդը ազդեցիկ կապեր ուներ Լոնդոնում[20]։ 1820 թվականին, երբ Ֆրենսիս Դանբին ցուցադրում էր իր Java Upas Tree կտավները բրիտանական մի հաստատության մեջ , Քամբերլանդը օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դրանք արժանանան բարենպաստ ընդունելության[21]։ Նրանց նամակագրությունից կան նաև ապացույցներ այն մասին, որ Քամբերլանդը Դանբիին թեմաներ է առաջարկել նկարելու[22]։ Քամբերլանդը Ուիլյամ Բլեյքի մտերիմ ընկերն էր[20], այդ պատճառով տեսակետ կա այն մասին, որ վերջինս նույնպես ազդեցություն է գործել Դանբիի վրա, հատկապես նրա՝ 1821 թվականին Գեղարվեստի թագավորական ակադեմիայում ցուցադրված «Սիրուց հիասթափվածը» կտավի վրա[23]։
1825 թվականին հաջողությամբ ցուցադրված Դանբիի An Enchanted Island կտավը նույնպես ազդեցություն է կրել Բրիստոլի դպրոցի այլ նկարիչներից[13]։
Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
The Upas Tree (1820) և The Delivery of Israel (1825) գործերի շնորհիվ դարձել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։ Բրիստոլից մեկնել է Լոնդոն և 1828 թվականին ցուցադրել է իր Opening of the Sixth Seal կտավը բրիտանական ինստիտուտում և դրա համար ստացել 200 գինեայի մրցանակ։ Այս նկարին հաջորդել են ևս երկուսը՝ «ապոկալիպսիսի» թեմայով[12]։
Դանբին նկարել է «հսկայական իլյուզիոնիստական կտավներ», որոնք համեմատելի էին Ջոն Մարտինի`«1820-ականների բայրոնական ոճին համահունչ մեծ, մռայլ և ֆանտաստիկ թեմաների հետ»[24]։
Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1828 թվականին Քրիստոֆեր Մուրը քանդակել է Դանբիի արձանը[25]։
1829 թվականին Դանբիի կինը լքել է նրան՝ փախչելով նկարիչ Փոլ Ֆալկոն Պոուլի հետ[26]։ Դանբին հեռացել է Լոնդոնից՝ հայտարարելով, որ այլևս չի ապրելու այնտեղ։ Մեկ տասնամյակ ապրել է Շվեյցարիայի Ժնևի լճի մոտ՝ դառնալով ժամանակ առ ժամանակ նավակներ նկարող բոհեմական նկարիչներից մեկը[12]։ Հետագայում նա կարճ ժամանակով տեղափոխվել է Փարիզ։
1840 թվականին վերադարձել է Անգլիա, երբ իր որդիներ Ջեյմսը և Թոմասը, երկուսն էլ նկարիչներ, հասակ էին առնում[12]:Այդ տարի Դանբին ցուցադրել է իր մեծ և հզոր «Ջրհեղեղ» նկարը[27], որը վերականգնել է իր հեղինակությունն ու կարիերան։ Նրա նկարներից են The Golden Age (1827, ցուցադրված 1831), Rich and Rare Were the Gems She Wore (1837) և The Evening Gun (1848) և այլ կտավներ։
Դանբիի վերջին շրջանի աշխատանքներից The Woodnymph's Hymn to the Rising Sun (1845) կտավը ստեղծված է ավելի հանդարտ, զուսպ և ուրախ ոճով, քան իր նախկին աշխատանքները, բայց նա վերադարձել է իր հին ոճին «Նավի խորտակում» կտավը նկարելիս (1859)։ Իր կյանքի վերջին տարիները ապրել է Դեվոնի Էքսմութ քաղաքում, որտեղ մահացել է 1861 թվականին։ Ջոն Մարտինի և Ուիլյամ Թըրների հետ միասին Դանբին համարվում է ռոմանտիկ ոճի բրիտանացի առաջատար նկարիչ[28]։
Դանբիի երկու որդիներն էլ բնանկարիչներ էին։ Ավագ nրդին՝ Ջեյմս Ֆրենսիս Դանբին (1816–75), ցուցադրվել է Թագավորական ակադեմիայում։ Նա կատարելապես էր պատկերում արևածագը և մայրամուտը[29]։ Կրտսերը՝ Թոմաս Դանբին (1817–86), մասնագիտացել էր ջրաներկով Ուելսի տեսարաններ պատկերելու մեջ։ 1866 թվականին վերջինս առաջադրվել է որպես Թագավորական ակադեմիայի դոցենտ, բայց պարտվել է ընտրություններում մեկ ձայնով։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արևմտյան Անգլիայի թագավորական ակադեմիա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Francis Danby — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Morgan H. Danby, Francis // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T021295
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 SIKART — 2006.
- ↑ 7,0 7,1 Union List of Artist Names — 2018.
- ↑ Adams Eric (1973)։ Francis Danby: Varieties of Poetic Landscape։ London: Yale University Press։ ISBN 0-300-01538-0
- ↑ Edward G. Malins and Morchard Bishop, James Smetham and Francis Danby: Two 19th Century Romantic Painters, London, Stevens, 1974.
- ↑ Herrmann Luke (2000)։ Nineteenth Century British Painting։ London: Giles de la Mere։ էջեր 175–183։ ISBN 1-900357-17-8
- ↑ Adams Eric (1973)։ Francis Danby: Varieties of Poetic Landscape։ London: Yale University Press։ էջ 4։ ISBN 0-300-01538-0
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 public domain: Chisholm Hugh, ed. (1911)։ «Danby, Francis»։ Encyclopædia Britannica 7 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 794 One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Greenacre Francis (1973)։ The Bristol School of Artists: Francis Danby and Painting in Bristol 1810–1840 (exhibition catalogue)։ Bristol: City Art Gallery, Bristol։ էջեր 9–24
- ↑ Greenacre Francis (2005)։ From Bristol to the Sea: Artists, the Avon Gorge and Bristol Harbour։ Bristol: Redcliffe։ էջ 68։ ISBN 1-904537-39-1
- ↑ 15,0 15,1 Adams Eric (1973)։ Francis Danby: Varieties of Poetic Landscape։ London: Yale University Press։ էջեր 4, 11–13, 44։ ISBN 0-300-01538-0
- ↑ 16,0 16,1 Greenacre Francis (1973)։ The Bristol School of Artists: Francis Danby and Painting in Bristol 1810–1840 (exhibition catalogue)։ Bristol: City Art Gallery, Bristol։ էջեր 105–107
- ↑ Richardson Sarah (1982)։ Edward Bird (exhibition catalogue)։ Wolverhampton: Wolverhampton Art Gallery։ էջեր 18–22
- ↑ 18,0 18,1 18,2 Greenacre Francis (1988)։ Francis Danby 1793–1861։ London: Tate Gallery։ էջեր 13–17։ ISBN 1-85437-000-6
- ↑ Greenacre Francis (1973)։ The Bristol School of Artists: Francis Danby and Painting in Bristol 1810–1840 (exhibition catalogue)։ Bristol: City Art Gallery, Bristol։ էջեր 51–52
- ↑ 20,0 20,1 Adams Eric (1973)։ Francis Danby: Varieties of Poetic Landscape։ London: Yale University Press։ էջ 10։ ISBN 0-300-01538-0
- ↑ Adams Eric (1973)։ Francis Danby: Varieties of Poetic Landscape։ London: Yale University Press։ էջ 14։ ISBN 0-300-01538-0
- ↑ Adams Eric (1973)։ Francis Danby: Varieties of Poetic Landscape։ London: Yale University Press։ էջ 12։ ISBN 0-300-01538-0
- ↑ Adams Eric (1973)։ Francis Danby: Varieties of Poetic Landscape։ London: Yale University Press։ էջեր 17–26։ ISBN 0-300-01538-0
- ↑ Lionel Lambourne, Victorian Painting, London, Phaidon Press, 1999; pp. 156, 161.
- ↑ Dictionary of British Sculptors 1660-1851:C Moore by Rupert Gunnis
- ↑ Christopher Wood, Victorian Painting, Boston, Little, Brown & Co., 1999; p. 20.
- ↑ Wood, p. 21.
- ↑ Lambourne, pp. 161–3; Wood, pp. 76–7.
- ↑ Michael Bryan, Dictionary of Painters and Engravers, Vol. 1, revised edition edited by Robert Edmund Graves, London, George Bell, 1886; p. 348.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ֆրենսիս Դանբի Վիքիպահեստում |
---|
- Կաղապար:Art UK bio
- Bristol City Museum and Art Gallery
- Phryne's list of pictures in accessible collections in the UK
- Garnett Richard (1888)։ «Danby, Francis»։ Dictionary of National Biography 14
- Profile on Royal Academy of Arts Collections
|