Ֆրենսիս Ալեքսանդր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենսիս Ալեքսանդր
անգլ.՝ Francis Alexander
Ծնվել էփետրվարի 3, 1800(1800-02-03)[1][2]
ԾննդավայրՔիլինգլի
Վախճանվել էմարտի 27, 1880(1880-03-27)[1] (80 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ և արվեստի կոլեկցիոներ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ԱմուսինLucia Gray Swett?
ԶավակներՖրանչեսկա Ալեքսանդեր[3]
 Francis Alexander Վիքիպահեստում

Ֆրենսիս Ալեքսանդր (անգլ.՝ Francis Alexander, փետրվարի 3, 1800(1800-02-03)[1][2], Քիլինգլի - մարտի 27, 1880(1880-03-27)[1], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն), ամերիկացի նկարիչ-դիմանկարիչ[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1800 թվականի փետրվարի 3-ին։ Դաստիարակել են տանը, որտեղ ինքնուրույն սկսել է ուսումնասիրել գույների օգտագործումը։

1820 թվականին մեկնել է Նյու Յորք, որտեղ սովորել է նկարչություն Ալեքսանդր Ռոբերտսոնի մոտ, 1831 և 1832 թվականների ձմռան ամիսներն անցկացրել է Հռոմում։

Վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մոտ տաս տարի ապրել Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում, որտեղ հասել է հաջողությունների։ 1839 թվականին ընտրվել է Դիզայնի ազգային ակադեմիայի պատվավոր անդամ։

Նրա դուստրը՝ Ֆրանչեսկա Ալեքսանդրը եղել է ճանաչված պատկերազարդող, հեղինակ և թարգմանիչ[6]։

Մահացել է 1880 թվականի մարտի 27-ին Ֆլորենցիայում, հուղարկավորվել է Ֆլորենցիայի «Cimitero degli Allori» գերեզմանատանը։ Այդ գերեզմանատանն են ամփոփված նաև իր կնոջ ու դստեր աճյունները։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի լավագույն գործերից մեկը տիկին Ֆլեթչեր Ուեբսերի դիմանկարն է[7], որը նախկինում գտնվում էր Բոստոնի Գեղարվեստի թանգարանում, իսկ հետագայում այն վերադարձվել է իր ընտանիքի հետնորդներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lipton L. Alexander, Francis // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T001706
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. Union List of Artist Names — 2020.
  4. FRANCIS ALEXANDER — FAMOUS PORTRAIT ARTIST Արխիվացված 2005-09-01 Wayback Machine(անգլ.)
  5. «Величайшие художники мира XVIII—XXI вв». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  6. Notable American women, 1607-1950; a biographical dictionary.. — Cambridge, Mass.,: Belknap Press of Harvard University Press, 1971. — 3 volumes с. — ISBN 0674627318, 9780674627314, 0674627342, 9780674627345
  7. Encyclopædia Britannica/Alexander, Francis(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]