Ֆրանչեսկա Ալեքսանդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանչեսկա Ալեքսանդեր
Ի ծնեանգլ.՝ Esther Frances Alexander
Ծնվել էփետրվարի 27, 1837(1837-02-27)[1][2][3]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Վախճանվել էհունվարի 21, 1917(1917-01-21)[2] (79 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունթարգմանիչ, նկարազարդող և գրող
ԹեմաներՊատկերազարդում
ՀայրՖրենսիս Ալեքսանդր
ՄայրLucia Gray Swett?
Francesca Alexander Վիքիպահեստում
Ֆրանչեսկա Ալեքսանդերի նկարազարդումներից մեկը

Ֆրանչեսկա Ալեքսանդեր (անգլ.՝ Francesca Alexander, լրիվ անունը՝ Esther Frances Alexander, հայտնի է նաև Fanny Alexander անունով, փետրվարի 27, 1837(1837-02-27)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ - հունվարի 21, 1917(1917-01-21)[2], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն), ամերիկացի նկարչուհի, պատկերազարդող և թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1837 թվականի փետրվարի 27-ին Բոստոնում նկարիչ, դիմանկարիչ Ֆրենսիս Ալեքսանդրի և նրա կնոջ՝ Լյուսիա Գրեյ Ալեքսանդրի ընտանիքում, որոնք ծագել են Մասաչուսեթսի բարերարների հարուստ ընտանիքից[4]։ Երբ աղջիկը տասնվեց տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Ֆլորենցիա (Իտալիա)[5]։

Իտալիայում, Ֆրանչեսկայի վաղ գեղարվեստական ​​գործունեությունը կազմել է մոր բարեգործության մի մասը։ Նա նկարել է տոսկանացի աղքատ ֆերմերների դիմանկարներ՝ որպես նվեր իրենց գործի հարուստ ամերիկացի հովանավորներին։ Աշխատանքի ընթացքում նա ծանոթացել է տեղի ժողովրդական սովորույթներին և ավանդույթներին, հավաքել է երգեր և պատմություններ, թարգմանել դրանք հետագայում տպագրության համար[6]։

1882 թվականին ընտանիքի ընկեր Ալեքսանդրը Ֆրանչեսկային ծանոթացրել է անգլիացի քննադատ Ջոն Ռասկինի հետ։ Նա հետաքրքրվել է նրա ստեղծագործությամբ, հատկապես պարզ և հոգևոր նկարազարդումներով, նա նրանցից 600 ֆունտով երկու ձեռագիր է գնել։ Առաջինը հրատարակվել է 1883 թվականին՝ «Իդայի պատմությունը» (The Story of Ida) անվանումով։ Իսկ դրա հեղինակը եղել է պարզապես «Ֆրանչեսկան»։ Գիրքը լույս է տեսել Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում։ Ալեքսանդրի Roadside Songs of Tuscany հիմնական աշխատանքը խմբագրվել է Ռասկինի կողմից և տասը մասերով հրապարակվել է 1884-1885 թվականներին։

Կյանքի վերջին տարիներին Ֆրանչեսկա Ալեքսանդերը կուրացել է և վատառողջ է եղել։

Մահացել է 1917 թվականի հունվարի 21-ին Ֆլորենցիայում և թաղվել է Ֆլորենցիայի անգլիական գերեզմանատանը[7]։

Ֆրանչեսկա Ալեքսանդրի աշխատանքները գտնվում են Բոստոնի Athenæum հավաքածուում։ Նրա և Ռասկինի նամակագրությունը, ինչպես նաև հարազատներին ուղղված նամակները պահվում են Մորգանի գրադարանում և թանգարանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Francesca Alexander — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter. — doi:10.1515/AKL
  4. College Radcliffe (1971)։ Notable American Women, 1607–1950: A Biographical Dictionary (անգլերեն)։ Harvard University Press։ էջ 35։ ISBN 9780674627345։ «francesca alexander.» 
  5. «Francesca Alexander»։ Encyclopædia Britannica։ Վերցված է 1 February 2014 
  6. Rubinstein Charlotte Streifer (1982)։ American Women Artists։ Boston, MA: G.K. Hall & Co։ էջեր 72 
  7. Francesca Alexander

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cahill, Susan. Desiring Italy: Women Writers Celebrate the Passions of a Country and Culture. Random House Publishing Group. ISBN 9780307778376.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]