Ֆրեդ Սերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդ Սերսեն
Ի ծնեչեխ․՝ Ferdinand Sršeň[1]
Ծնվել էփետրվարի 25, 1890(1890-02-25)[2][1]
ԾննդավայրVeselí nad Moravou[2][1]
Վախճանվել էդեկտեմբերի 11, 1962(1962-12-11)[2] (72 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ցիսլեյտանիա
Մասնագիտությունմոնտաժող, վիզուալ արտիստ, լուսանկարիչ և նկարիչ
Թեմաներկինոնկար[2], լուսանկարչություն[2], film effect?[2] և գեղանկարչություն[2]
Պարգևներ

Ֆրեդ Սերսեն (անգլ.՝ Fred Sersen. փետրվարի 25, 1890(1890-02-25)[2][1], Veselí nad Moravou[2][1] - դեկտեմբերի 11, 1962(1962-12-11)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), չեխական ծագումով ամերիկացի նկարիչ և կինոյում հատուկ էֆեկտներ ստեղծող մասնագետ, ով հիմնականում աշխատել է 20th Century Fox ստուդիայում (1930-ականներից 1950-ական թվականներին)՝ մասնակցելով 200-ից ավելի ֆիլմերի ստեղծմանը։ Երկու անգամ արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակի լուսանկարչական էֆեկտների ու հատուկ էֆեկտների համար (1940 թվականին՝ The Rains Came, 1944 թվականին՝ Crash Dive ֆիլմերում)։ Ֆիլմերից մեկի նկարահանման նպատակով Ֆրեդ Սերսենի ստեղծած արհեստական լիճը կոչվել է նրա անունով[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1890 թվականի փետրվարի 24-ին չեխական Վեսելի նադ Մորավոու քաղաքում[4], որն այն ժամանակ գտնվել է Ավստրո-Հունգարիայի կազմում։ Ծննդյան անուն-ազգանունն էր Ֆերդինանդ Մեթոդեյ Սրշեն[5]։ 17 տարեկան հասակում տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ուսանել է Լոս Անջելեսի արվեստի ու դիզայնի դպրոցում, Պորտլենդի արվեստի ակադեմիայում, Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում։ Կինոյում նրա առաջին աշխատանքը եղել է «Կոնեկտիկուտցի յանկին» ֆիլմի նկարահանումներում (1931)։ 1937 թվականին Սերսենը «վերստեղծել» է Չիկագոյի 1871 թվականի Մեծ հրդեհը՝ «Հին Չիկագոյում» ֆիլմի նկարահանումների համար։ Նրա հիշարժան աշխատանքներից են նաև թռչող ափսեն՝ The Day the Earth Stood Still կինոնկարի, խորտակվող նավը՝ 1953 թվականին նկարահանված «Տիտանիկ» ֆիլմի նկարահանումների համար[3]։

Մահացել է 1962 թվականի դեկտեմբերի 11-ին Կալիֆոռնիայում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ «Անձրևներն եկան» (The Rains Came, 1939) ֆիլմի համար[6]
  • Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի առաջադրում «Կապույտ թռչունը» (The Blue Bird, 1940) ֆիլմի համար[7]
  • Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի առաջադրում A Yank in the R.A.F. ֆիլմի համար (1941)[8]
  • Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի առաջադրում «Սև կարապը» (The Black Swan, 1942) ֆիլմի համար[9]
  • Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ Crash Dive (1943) ֆիլմի համար[10]
  • Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի առաջադրում «Վիլսոն» (Wilson, 1944) ֆիլմի համար[11]
  • Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի առաջադրում «Նավապետ Էդդի» ([[Captain Eddie, 1945) ֆիլմի համար
  • Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի առաջադրում «Խոր ջրեր» (Deep Waters, (1948) ֆիլմի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ծնունդների գրանցամատյան
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Allmovie
  4. «Z veselských Chaloupek do Hollywoodu». biblio.hiu.cas.cz. Biografie dejin Ceskych zemi. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. Fred Sersen papers, 1924-1956. Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին. {{cite book}}: |website= ignored (օգնություն)
  6. «The 12th Academy Awards (1940) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
  7. «The 13th Academy Awards (1941) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  8. «The 14th Academy Awards (1942) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  9. «The 15th Academy Awards (1943) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  10. «The 16th Academy Awards (1944) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  11. «The 17th Academy Awards (1945) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • McClelland Gordon - The California Style: California Watercolor Artists 1925-1955 | url = https://archive.org/details/californiastylec0000mccl
  • Groš Vladimír - Z veselských Chaloupek do Hollywoodu aneb Jak chudobný synek ve světě ke štěstí přišel. Vlastivědný věstník moravský, vydavatel = Muzejní a vlastivědná společnost v Brně, místo = Brno, 2017, strany = 261–264, issn = 0323-2581

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]