Ֆրանցիսկ II
Ֆրանցիսկ II | |
---|---|
Ծնվել է՝ | հունվարի 19, 1544[1] |
Ծննդավայր | Ֆոնտենբլո |
Մահացել է՝ | դեկտեմբերի 5, 1560[2] (16 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Օռլեան[1] |
Սեն Դենի աբբայություն | |
Երկիր | Ֆրանսիա |
Տոհմ | Վալուաներ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Հենրի II[2][3] |
Մայր | Եկատերինա Մեդիչի[2][3] |
Հավատք | կաթոլիկություն |
Պարգևներ |
Ֆրանցիսկ II (Ֆրանսուա II )(ֆր.՝ François II,հունվարի 19, 1544[1], Ֆոնտենբլո - դեկտեմբերի 5, 1560[2], Օռլեան[1]), միապետ Վալուա դինաստիայից։ 1558 թ.-ի ապրիլի 24-ից Շոտլանդիայի արքա կոնսորտ և 1559 թ.-ի հուլիսի 10-ից Ֆրանսիայի թագավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանցիսկ 2-ը Հենրի II-ի (Ֆրանսիայի թագավոր) ավագ որդին, անվանվել է պապի՝ Ֆրանցիսկ I-ի պատվին։Ծնվել է 1544 թվականի հունվարի 19-ին, Հենրի II թագավորի և նրա կնոջ՝թագուհի Եկատերինա Մեդիչիի որդին երկար սպասված առաջնեկը և ժառանգորդը:Ֆրանցիսկը սկզբում մեծացել է Սեն Ժերմեն-ան-Լայե դղյակում։ Նա մկրտվել է 1544 թվականի փետրվարի 10-ին:1558 թ.-ի ապրիլի 24-ին ամուսնացել է Շոտլանդիայի երիտասարդ թագուհու՝ Մարի Ստյուարտի հետ(նրա երեք ամուսիններից առաջինն էր) և ամուսնությունից հետո դարձել Շոտլանդիայի արքա կոնսորտ։ Այդ ամուսնության մասին համաձայնության էին եկել դեռ 1548 թ.-ի հունվարի 27-ին, երբ փեսացուն և հարսնացուն համապատասխանաբար 4 և 6 տարեկան էին։ Հետագա տաս տարիների ընթացքում Մարին դաստիարակվել է ֆրանսիական պալատում։
Անցումը գահին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանցիսկը շուրջ 15 տարի բավականին հիվանդ դեռահաս է եղել։ 1559 թ.-ի հուլիսի 10-ին Հենրի II-ի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը բարձրացրեց նրան Ֆրանսիայի գահին։ Ֆրանցիսկը թագադրվեց սեպտեմբերի 21-ին Ռեյմսում։ Ըստ ֆրանսիական օրենքի նա արդեն չափահաս էր, սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ նա չէր կարող և չէր ուզում թագավորել առանց կողմնակի օգնության։ Ֆրանցիսկը չէր զբաղվում քաղաքական գործերով՝ հանձնելով դրանք Մարիի մորեղբայրներ՝ Ֆրանսուա և Կարլ դե Գիզներին։ Որդու վրա մեծ ազդեցություն ուներ նաև նրա մայրը՝ Եկատերինա Մեդիչին։ Թագավորը ոչ մի գործի չէր մասնակցում և ամբողջ ժամանակը ծախսում էր քաղաքից դուրս պալատներում խրախճանքների և որսորդության վրա։
Կրոնական քաղաքականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիզերը խիստ կաթոլիկներ էին այդ իսկ պատճառով նրանց ազդեցությունն ավելի շատ երևում էր կրոնական քաղաքականության ոլորտում։ Նրանք Ֆրանցիսկին դրդեցին շարունակել հոր՝ Հենրի Երկրորդի քաղաքականությունը, ով 1559 թ.-ին հրամայել մահապատիժ կիրառել բոլոր հերետիկոսների նկատմամբ:Այժմ ավելացել էին այլ պայմաններ բողոքականների տները պիտի ավերվեին և գաղտնի հավաքների բոլոր մասնակիցները պետք է մահապատժի ենթարկվեին։ Այս ամենը հանգեցրեց բողոքականների կողմից պատասխան գործողությունների։
Բողոքական կուսակցությունը ղեկավարում էին երկու արքայազններ Բուրբոնների տոհմից՝ Նավառայի թագավոր Անտուան դե Բուրբոնը և նրա եղբայրը Լյուդովիկոս Կոնդեն։ Մեծ դեր է կատարել նաև ծովակալ Գասպար դե Կոլինին։ Նրանք անուղղակի մասնակցություն ունեին Նանտում տեղի ունենալիք այսպես կոչված Ամբուազսյան դավադրությունը՝ կազմակերպված գավառակն ազնվական Լա Ռենոդիի կողմից։ Դավադիրները ենթադրում էին բռնել թագավորին և բոլոր պալատականներին Բլոիս ամրոցում և ստիպել, որ նա հրաժարվի կրոնական հալածանքներից և հեռացնի Գիզերին։ Ծրագիրը բացահայտվեց մինչ ի կատար ածվելը, պալատականները թաքնվեցին Ամբուազում։ Լա Ռենոդիի ծրագիրը ձախողվեց՝ նրա մարդիկ ջախջախվեցին իսկ ինքն ընկավ մարտում։ Բազմաթիվ բողոքականներ մեղադրվեցին հայրենիքի դավաճանության մեջ և ենթարկվեցին մահապատժի առանց որևէ դատի։ 1560 թ.-ի դեկտեմբերին կալանավորեցին Անտուան դե Բուրբոնին և արքայազն Կոնդեին, ովքեր եկել էին Օռլեան Գլխավոր շտատների հավաքին։ Երկուսն էլ դատապարտվեցին մահապատժի, սակայն Եկատերինա Մեդիչիի և Ֆրանսիայի կանցլեր Միշել դե լ’Օպիտալի միջնորդությամբ խուսափեցին շտապ մահապատժից։
Ֆրանցիսկի մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս իրադարձությունների ընթացքում Ֆրանցիսկը հանկարծակի հիվանդացավ և ստացավ ձախ ականջի բորբոքում։ Երկու շաբաթից ավելի քիչ հիվանդ լինելուց հետո Ֆրանցիսկ II-ը մահացավ Օռլեանում։ Քանի որ նա երեխաներ չուներ գահն անցավ իր 10-ամյա եղբորը՝ Կարլ IX-ին։
Կերպարը Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանցիսկ II-ը Ալեքսանդր Դյումայի «Երկու Դիանաներ» վեպի գործող հերոսներից է։
Կինեմատոգրաֆիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971- «Մարի` Շոտլանդիայի թագուհի» (դերը կատարում է Ռիչարդ Դենինգը),
- 2013- «Մարի` Շոտլանդիայի թագուհի» (դերը կատարում է Սիլվեն Լեվիտը),
- 2013-2016- «Թագավորությունը» հեռուստասերիալ (դերը կատարում է Տոբի Ռեգբոն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #119077647 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 П. К—ий Франциск II (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXVIа. — С. 532—533.
- ↑ 3,0 3,1 Kindred Britain