Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտեզը

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով (ֆր.՝ Sommet de la francophonie), Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների և կառավարության ղեկավարների հանդիպումը, որը տեղի է ունենում 1986 թվականից ի վեր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագաթնաժողովներում պետությունների կամ կառավարության ղեկավարները քննարկում են միջազգային քաղաքականությանը, համաշխարհային տնտեսությանը, ֆրանկոֆոնիայի համագործակցությանը, մարդու իրավունքներին ու կրթությանը, մշակույթին ու ժողովրդավարությանը առնչվող հարցեր։ Գագաթնաժողովի ընթացքում

  • սահմանում են Ֆրանկոֆոնիայի կազմակերպման կողմնորոշումները
  • ընդունում են բանաձևեր, որոնք անհրաժեշտ են Ֆրանկոֆոնիայի պատշաճ գործունեության և դրա նպատակների իրականացման համար
  • ընտրվում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը
  • որոշում են կայացնում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նոր լիիրավ անդամների, ասոցիացված անդամների կամ դիտորդի անդամների ընդունելության մասին

Գագաթնաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվեբեկ, Կանադայի ֆրանկոֆոնիայի գրասենյակ, 1987 թ., երկրորդ գագաթնաժողով
Մոնտրյո (Շվեյցարիա) 2010 թ., ֆրանկոֆոնիայի XIII գագաթնաժողով
Գագաթնաժողով Վայր Ժամկետ
I Ֆրանսիա Վերսալ փետրվարի 17-փետրվարի 19, 1986
II Կանադա Քվեբեկ սեպտեմբերի 2-սեպտեմբերի 4, 1987
III Սենեգալ Դակար մայիսի 24-մայիսի 26, 1989
IV Ֆրանսիա Փարիզ նոյեմբերի 19-նոյեմբերի 21, 1991
V Մավրիկիոս Գրանդ Բե հոկտեմբերի 16-հոկտեմբերի 18, 1993
VI Բենին Կոտոնու դեկտեմբերի 2-դեկտեմբերի 4, 1995
VII Վիետնամ Հանոյ նոյեմբերի 14-նոյեմբերի 16, 1997
VIII Կանադա Մոնկտոն սեպտեմբերի 3-սեպտեմբերի 5, 1999
IX Լիբանան Բեյրութ հոկտեմբերի 18-հոկտեմբերի 20, 2002
X Բուրկինա Ֆասո Ուագադուգու նոյեմբերի 26-նոյեմբերի 27, 2004
XI Ռումինիա Բուխարեստ սեպտեմբերի 28-սեպտեմբերի 29, 2006
XII Կանադա Քվեբեկ հոկտեմբերի 17-հոկտեմբերի 19, 2008
XIII Շվեյցարիա Մոնտրյո[1][2] հոկտեմբերի 22-հոկտեմբերի 24, 2010
XIV Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կինշասա հոկտեմբերի 12-հոկտեմբերի 14, 2012
XV Սենեգալ Դակար նոյեմբերի 29-նոյեմբերի 30, 2014[3]
XVI Մադագասկար Անտանանարիվու նոյեմբերի 26-նոյեմբերի 27, 2016[4][5]
XVII Հայաստան Երևան հոկտեմբերի 11-հոկտեմբերի 12, 2018[6]
XVIII Թունիս Թունիս նոյեմբերի 20-նոյեմբերի 21, 2022[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. À l'origine, Madagascar devait accueillir le sommet, mais à cause de la crise politique que traverse le pays, l'OIF décide en décembre 2009 de le déplacer en Suisse.
  2. XIIIe sommet de la francophonie, Montreux.
  3. «15e sommet de la francophonie - Dakar 2014». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  4. « Madagascar, hôte du prochain sommet de la Francophonie », afrik.com, 30 novembre 2014
  5. Sommet de la Francophonie 2016 à Madagascar
  6. ««Le programme du Sommet»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  7. «La Tunisie accueillera le 18ème sommet de la Francophonie en 2020». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]