Հայկական ֆիտոդրիմադուզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկական ֆիտոդրիմադուզա
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ուղղաթևներ (Orthoptera)
Ընտանիք Իսկական մորեխներ (Tettigoniidae)
Ցեղ Ֆիտոդրիմադուզա (Phytodrymadusa)
Տեսակ Հայկական ֆիտոդրիմադուզա (P. miramae)
Միջազգային անվանում
Phytodrymadusa miramae

Հայկական ֆիտոդրիմադուզա[1][2] (լատ.՝ Phytodrymadusa miramae, Phytodrymadusa armeniaca), ծղրիդների տեսակ, որը պատկանում է Tettigoniinae ենթաընտանիքի՝ Phytodrymadusa ցեղին: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածված է Հայաստանում, Իրանում[3][4]: Մարմնի երկարությունը 25-30 մմ է: Հիմնական գունավորումը միագույն կանաչադեղնավուն է: Վերնաթևերը կարճ են (6-7 մմ), ձվադիրը հասնում է մինչև 28 մմ-ի[2]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միատարր դեղնականաչավուն գունավորմամբ խոշոր չափի ծղրիդ է (արուի մարմնի երկարությունը 25-30 մմ է)։ Երկու սեռերի վերնաթևերն էլ թեր զարգացած են. արուինը հասնում է փորիկի 3-րդ, իսկ էգինը` 2-րդ տերգիտին[5]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, Հայաստանում նկարագրված է Շենավան գյուղի շրջակայքից (Արմավիրի մարզ): Հայտնի է նաև Արարատի (Ասնի լքված գյուղում) և Սյունիքի (Մեղրի, Ագարակ քաղաքներում, Քարահունջ գյուղում) մարզերից[5]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիտոդրիմադուզա հայկականն ապրում է ծովի մակարդակից 1100 մ բարձրությունների վրա, տարբեր տեսակի կիսաանապատներում, բարձր բուսականությամբ և թփուտներով տեղամասերում։ Հասուն միջատները հանդիպում են հուլիս-օգոստոս ամիսներին: Բուսակեր են, բազմակեր[5]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Հանդիպում են եզակի առանձնյակներ, իսկ թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն:

Վտանգման հիմնական գործոնները պայմանավորված են խոպան հողերի յուրացմամբ, վտանգված չոր Էկոհամակարգերում անասունների գերարածեցմամբ:

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստան հանրագիտարան», խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2012, էջ 419։
  2. 2,0 2,1 Фауна Армянской ССР. Насекомые прямокрылые. Г. Д. Авакян. Кузнечиковые. (Tettigonioidea). — Издательство АН АрмССР, Ереван. — 1981, 118 с. (Тираж 800 экз.). Стр.8, 23, 27, 67, 69.
  3. Uvarov (1929). Annuaire du Musée Zoologique de l'Acad. des Sciences de l'URSS (Ann. Mus. Zool. Acad. Sci. USSR) 31
  4. Uvarov (1929). Studies in the Iranian Orthoptera. I. Some new or less known Tettigoniidae. — Труды Зоологического института АН СССР, Ленинград 31:623-639
  5. 5,0 5,1 5,2 5,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Korsunovskaya, Zhantiev & Savitsky (2002). The songs of the Palaearctic bush crickets of the tribe Drymadusini (Orthoptera: Tettigoniidae). — Russian Entomological Journal (Russian Entomol. J.) 11:335-350.
  • Фауна Армянской ССР. Насекомые прямокрылые. Г. Д. Авакян. Кузнечиковые. (Tettigonioidea). — Издательство АН АрмССР, Ереван. — 1981, 118 с. (Тираж 800 экз.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]