Ֆինլանդիայի անկախության 100-ամյակի տոնակատարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆինլանդիայի անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումների պաշտոնական լոգոն

Ֆինլանդիայի անկախության 100-ամյակի տոնակատարություն (ֆին.՝ Suomi 100), Ֆինլանդիայի անկախության հռչակման 100-ամյակի պետական մակարդակով անցկացված տոնակատարություն։ Հոբելյանական տարին 2017 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 6 ընկած ժամանակաշրջանում նշվել է ողջ երկրով (և դրա սահմաններից դուրս)։

Հոբելյանական տարվա ամբողջ ծրագրի համալիր կազմակերպումը իրականացնում էր Պետխորհրդի աշխատակազմին կից «Ֆինլանդիա-100» նախագծի կողմից, իսկ երկրում միջոցառումների իրականացումը կազմակերպում էին «Ֆինլանդիա-100» տարածաշրջանային միավորումները, որոնք կազմված էին տարածաշրջանային միավորումներից և 6 խոշոր քաղաքներից[1]։

Միջազգային հարաբերությունների ինստիտուտի զեկույցը, որում, մասնավորապես, ասվում է, որ Ռուսաստանը կարող է վիճարկել Ֆինլանդիայի անկախությունը, ֆիննական հասարակության մեջ առիթ է դարձել այս հարցի շուրջ լայն բանավեճերի[2]։

Միջոցառումներ` մինչև անկախության հոբելյանական օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքականություն և հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին կապված հարևան երկրի անխակության 100–ամյակի տոնակատարության հետ` Նորվեգիայի Կոֆյորդ քաղաքի քաղաքապետարանում հասարակական շարժում է սկսվել` Հալտիայի փոքրիկ բլուրի ամենաբարձր կետը Ֆինլանդիայի իրավասությանը փոխանցելու համար[3]։ 2016 թվականին Նորվեգիայի կառավարությունն սկսել է քննել այս խնդրի ընթացակարգը[4], սակայն Նորվեգիայի թագավոր Հարալդ Vի` Ֆինլանդիա այցելության ժամանակ միապետը խուսափել է պատասխանել այս հարցին[5]: 2017 թվականի հունիսի 1–ին Դանիայի թագուհի Մարգարետ II-ի, Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի, Նորվեգիայի թագավոր Հարալդ V–ի և Իսլանդիայի նախագահ Գյուդնի Յոհաննեսոնի` Ֆինլանդիա կատարած պաշտոնական այցելության ժամանակ Նորվեգիան և Շվեդիան պաշտոնապես Ֆինլանդիային են ընծայել երկու քանդակ[6]։

mini

Ի պատիվ երկրի անկախության հոբելյանի` մեկնարկել է «Դարի քանդակագործները» (Vuosisadan rakentajat) խորագրով մրցույթ, որի շրջանակներում քննարկվել են 326 տարբերակներ և նոր մտահաղացումներ` կյանքի որակը բարելավելու և Ֆինլանդիայում երիտասարդների ակտիվությունն ընդլայնելու վերաբերյալ[7]։

Մայիսի 15–ին Նիդեռլանդները Ֆինլանդիայի նախագահի տիկնոջ` Իենի Խաուկիոյի ներկայությամբ ներկայացրել է վարդակակաչի նոր` «Suomi 100» տեսակը, որը բերվել էր հատուկ երկրի անկախության տարեդարձի համար[8]։

Հունիսի 27-ին տարեդարձի տոնակատարության շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն այցելել են Սավոնլինայի օպերային փառատոն, որոնք ներկա են եղել Մեծ թատրոնի դերասանների կողմից ներկայացված «Իոլանտա» օպերային[9]։

Մշակույթ և սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարին Ռուսաստանի երեք քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Վիբորգում կայացել են Ֆիննական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերը[10]։

Մոսկվա-Հելսինկի երթուղով ուղևորվող «Լև Տոլստոյ» գնացքում հոբլյանական տարում Ֆինլանդիայի և Ռուսաստանի նախաձեռնությամբ սկսել է գործել ճանապարհային գրադարան, որն ուղևորներին ծանոթացրել է Ֆինլանդիայի դասական և ժամանակակից գրականության հետ[11]։

Տուրկուում տարեդարձի շրջանակներում անկացվել է միջազգային առագաստային «Tall Ships Races» ռեգատա[12]։

2017 թվականի փետրվարի 28–ին Տուրկուի մշակութային Logomo կենտրոնում տեղի է ունեցել «Die Kalewainen in Pochjola» օպերայի պրեմիերան, որի բեմադրությանը մասնակցել են ֆին դիրիժոր Լեյֆ Սեգերստամը և Տուրկուի Ֆիլհարմոնիկ նվագախումբը, սոպրանո Իոհաննա Ռուսանեն-Կարտանոն և բարիտոն Թոմմի Հակալան[13]։ 2017 թվականի ապրիլի 29–ին կազմակերպվել է Յան Սիբելիուսի «Kullervo» և Մարյո Կուուսելիի «Յոթ եղբայրները» բալետների պրեմիերան, իսկ սեպտեմբերի 8–ին` կոմպոզիտոր Սեբաստիան Ֆագերլունդի «Աշնանային սոնատ» օպերայի պրեմիերան։ 2017 թվականի նոյեմբերի 3–ին Ֆիննական ազգային բալետը ցուցադրել է «Կալեվալա հող» բալետի պրեմիերան, որը բեմադրել է Կեննետ Գրիվը։

Հելսինկիի գրքի տոնավաճառը, որն անց է կացվել հոկտեմբերին, նվիրված է եղել այս հոբելյանին[14]։

Նկարիչ–ոսկերիչ Հելի Կաուխանենը և ոսկերիչ Պորի Յուխա Լոյկալան Լուումյակիի Կյաննյատսալո քաղաքից գտնված բերիլներից և նվիրված ոսկուց պատրաստել են պաշտոնական զարդարանքներ` Ֆինլանդիայի առաջին դեմքերի համար[15]։ Ֆինլանդիայի անկախության 100–ամյակը նշելու շրջանակներում անց է կացվել հանրային քվեարկություն` երկրի ազգային թիթեռը որոշելու համար։ Քվեարկության կազմակերպմանը մասնակցել են Ֆինլանդիայի շրջակա միջավայրի պահպանության միությունը, Բնության պահպանության «Վուոկկո» ֆոնդը և Միջատաբանների ասոցիացիան։ Արդյունքներն ամփոփվել են 2017 թվականի հունիսի 15–ին։ Ֆինլանդիայի Ազգային թիթեռը ընտրվել է գարնանային կապտաթիթեռը, որի թևերը ներկված են Ֆինլանդիայի ազգային դրոշի գույնով[16]։

Ֆինլանդիայի անկախության 100-ամյակի օր[խմբագրել | խմբագրել կոդը]

mini

Միջոցառումների մեծ մասը անց են կացվել Ֆինլանդիայի անկախության հռչակման հարյուրամյակի ճիշտ նույն օրը, 2017 թվականի դեկտեմբերի 6–ին։ Միջոցառումների սկիզբը նշանավորվել է Հելսինկիում Աստղադիտարանի բլուրի վրա պետական դրոշի բարձրացմամբ, որն ուղեկցվել է Ֆինլանդիայի հնագույն արական Viipurin Lauluveikot երգչախմբի կատարումով։ Կեսօրին Հելսինկիի մայր տաճարում անց է կացվել էկումենիկ տոնական պատարագ, Կուոպիոյում անց է կացվել Ֆինլանդիայի զինված ուժերի շքերթ[17]։

Հելսինկիում օրվա ընթացքում անց է կացվել տարբեր քաղաքական ուղղությունների մի քանի նախօրոք համաձայնված ցույց և երթ, ինչի հետ կապված է մայրաքաղաքի կարգ ու կանոնն ապահովելու համար նախօրոք ներգրավվել են ոստիկանության հավելյալ ուժեր։ Այդ երթերի ժամանակ հասարակական կարգի լուրջ խախտումներ չեն նկատվել[18]։

Դեկտեմբեր 6–ի երեկոյան Հելսինկիի նախագահական պալատում անց է կացվել ավանդական նախագահական ընդունելություն, հեռուստատեսությամբ ընդունելության հեռարձակմանը հետևել է ընդհանուր առմամբ 3,6 միլիոն մարդ[19]։ Տոնի բարձրագետը դարձել է տոնական հրավառությունը Հելսինկիում[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Suomi 100 -juhlavuoden ohjelmahaku käynnissä» (ֆիններեն)։ Վերցված է 2016-09-27 
  2. Антти Ринне։ «Россия хочет вернуть статус великой державы»։ YLE։ Վերցված է 2016-10-04 
  3. «В Норвегии возникло движение за передачу Финляндии вершины сопки Халтиа»։ YLE։ Վերցված է 2017-03-15 
  4. «NRK: правительство Норвегии рассматривает инициативу о передаче Финляндии сопки Халти»։ YLE։ Վերցված է 2017-03-15 
  5. «Королю Норвегии задали вопрос о передаче Финляндии сопки Халти»։ YLE։ Վերցված է 2017-03-15 
  6. «Норвегия вместо сопки подарит Финляндии скульптуру»։ YLE։ Վերցված է 2017-05-23 
  7. ««Крестный Tinder» и 14 других изобретений для улучшения благосостояния молодежи – лучшая идея будет награждена суммой, превышающей сумму Нобелевской премии»։ YLE։ Վերցված է 2017-03-15 
  8. «Голландцы вывели новый сорт тюльпанов в честь столетия независимости Финляндии»։ YLE։ Վերցված է 2017-05-16 
  9. «Путин посетит город Савонлинна в конце июля»։ YLE։ Վերցված է 2017-07-03 
  10. «Симфонический оркестр Финского радио отправится на гастроли в Россию.»։ YLE։ Վերցված է 2016-09-27 
  11. «Посольство Финляндии в Москве организует много мероприятий в честь 100-летия независимости»։ YLE։ Վերցված է 2017-02-17 
  12. «Турку отметит 100 лет независимости Финляндии приёмом парусной регаты.»։ Фонтанка.ру։ Վերցված է 2016-09-27 
  13. «Первая в мире опера по мотивам эпоса Калевала ждала своего часа в архивах 127 лет»։ YLE։ Վերցված է 2017-02-28 
  14. «Тематической страной Хельсинкской книжной ярмарки в следующем году станет Финляндия»։ YLE։ Վերցված է 2016-10-26 
  15. «Первая леди Финляндии Йенни Хаукио будет носить созданное специально для глав государства бесценное ожерелье»։ YLE։ Վերցված է 2017-05-23 
  16. Шалыгина Л. (2017-06-15)։ «У финнов появилась национальная бабочка»։ Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-17-ին։ Վերցված է 2017-06-17 
  17. 17,0 17,1 «В День Независимости пройдут самые различные мероприятия: от демонстраций до салюта»։ Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle։ 2017-12-07։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-12-ին։ Վերցված է 2017-12-12 
  18. «В Хельсинки прошло несколько демонстраций»։ Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle։ 2017-12-06։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-12-ին։ Վերցված է 2017-12-12 
  19. «Приём в Президентском дворце снова возглавляет телевизионные рейтинги»։ Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle։ 2017-12-06։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-08-ին։ Վերցված է 2017-12-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]