Ֆիլիպ Վինչեստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլիպ Վինչեստեր
PhilipWinchesterApr10.jpg
Ծնվել էմարտի 24, 1981(1981-03-24)[1] (39 տարեկան)
ԾննդավայրBelgrade, Գալատին շրջան, Մոնտանա, ԱՄՆ
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, դերասան և կինոդերասան

Ֆիլիպ Կ. Վինչեստեր (անգլ.՝ Philip C. Winchester, մարտի 24, 1981(1981-03-24)[1], Belgrade, Գալատին շրջան, Մոնտանա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է «Հայրենասերը», «Փոթորկի կանխագուշակները» և ««Լաֆայետ» էսկադրիլիա» ֆիլմերում, ինչպես նաև «Կրուզո», «Կամելոտ», «Պատասխան հարված» և «Խաղացողը» հեռուստասերիալներում խաղացած դերերով:

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինչեստերը ծնվել է Մոնտանա նահանգի Բելգրեյդ քաղաքում, որտեղ էլ 1999 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը: Ապա ապրել և աշխատել է Լոնդոնում (իր մոր հայրենի երկրում)[2] և ավարտել է Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիան[3]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինչեստերը դերասանական կարիերան սկսել է 1998 թվականին «Հայրենասերը» ֆիլմում ոչ մեծ դերով, որը նկարահանվել է Մոնտանա նահանգի Բոզմեն և Էննիս քաղաքներում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սկսել է դերեր խաղալ պիեսներում, այդ թվում՝ կատարելով Էդմունդի դերը (Իեն Մակկելլենի հետ) 2007 թվականին Շեքսպիրի թագավորական ընկերության բեմադրված «Արքա Լիր» բեմադրությունում:

2003 թվականին մասնակցել է Բրիստոլում նկարահանված «Հեռախոս» անկախ ֆիլմին, որի պրոդյուսերը Ռոբերտ Ֆինլեյն էր[4]: 2008 թվականին Վինչեստերը NBC-ի «Կրուզո» հեռուստասերիալում ստացել է Ռոբինզոն Կրուզոյի գլխավոր դերը[5][6], ինչպես նաև Lifetime ալիքի մինի սերիալի երկու մասերում Սառա Չոկի հետ խաղացել է գլխավոր՝ Ահարոն Մենսոնի դերում:

Վինչեստերը նկարահանվել է «Վտանգավոր երազներ» (գլխավոր դեր)[7] և «Սողոմոն Քեյն» (գլխավոր հերոսի ջոկատի նախկին անդամ) ֆիլմերում, ինչպես նաև Syfy ալիքի «Ալիսան հրաշքների աշխարհում» մինի սերիալում:

2010-2011 թվականներին խաղացել է զուգահեռ տիեզերքից Օլիվիյա Դանեմի փեսացուի՝ Ֆրենկ Սթենթոնի դերը Fox ալիքի «Եզր» հեռուստասերիալում: 2011 թվականին Starz-ի «Կամելոտ» հեռուստասերիալում խաղացել է Լանսելոտի դերը: Նրա անունը հայտնվել է «Պատասխան հարված» հեռուստասերիալի, որը հեռարձակվել է Մեծ Բրիտանիայում Sky1 և ԱՄՆում Cinemax հեռուստաալիքներով առաջին հինգ եթերաշրջաններում: Շոուի սյուժեի կենտրոնում գտնվում են 20-րդ բաժնի երկու լրտես՝ սերժանտ Մայքլ Սթոունբրիջը (Վինչեստեր) և ամերիկյան հատուկ ստորաբաժանման դելտայի նախկին սպա Դեմիեն Սկոթը (Սալիվան Սթեփլոն): 2015 թվականին խաղացել է գլխավոր դեր NBC-ի «Խաղացողը» հեռուստասերիալում, որում ներգրավված են եղել նաև Ուեսլի Սնայփսը և Չարիտի Ուեքֆիլդը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից Վինչեստերը ամուսնացած է Մեգան Մերի Կոֆլինի հետ:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 Հայրենասերը The Patriot երիտասարդ ահաբեկիչ
2003 LD50: Մահացու դոզա LD 50 Lethal Dose Վոն
2004 Փոթորկի նախանշանները Thunderbirds Սկոթ Թրեյսի
2006 «Լաֆայետ» էսկադրիլիա Flyboys Ուիլյամ Ջենսեն
2007 Երկրի սիրտը The Heart of the Earth Ռոբերտ Քոյլ
2009 Սողոմոն Քեյն Solomon Kane Հենրի Թելֆորդ
2010 Վտանգավոր երազներ In My Sleep Մարկուս
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2005 C.S.I.: Հանցագործության վայրը Մայամի CSI: Miami Քրիս Ալեն "Urban Hellraisers" էպիզոդ
2008-2009 Կրուզո Crusoe Ռոբինզոն Կրուզո գլխավոր դեր 12 էպիզոդում
2008 Արքա Լիր King Lear Էդմունդ ТВ ֆիլմ
2009 Ալիսան հրաշքների աշխարհում Alice Ջեք Չեյզ / Սև վալետ մինի սերիալ, 2 էպիզոդ
2010-2011 Եզր Fringe Ֆրենկ Սթենթոն երկրորդական դեր 4 էպիզոդում
2010 Պահեստ 13 Warehouse 13 նավաստի / կովբոյ / գլադիատոր / խելագար գիտնական "Beyond Our Control" էպիզոդ
2011 Կամելոտ Camelot Լեոնտես Главная роль; 10 эпизодов
2011-2015 Պատասխան հարված Strike Back սերժանտ Մայքլ Սթոունբրիջ գլխավոր դեր 40 էպիզոդում
2015 Խաղացողը The Player Ալեքս Քեյն գլխավոր դեր 9 էպիզոդում
2017 Չիկագոյի արդարադատություն Chicago Justice Փիթեր Սթոուն պետական դատախազի օգնական գլխավոր դեր 14 էպիզոդում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #142494712 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «Crusoe's Philip Winchester Previews NBC's New Island Adventure - Today's News: Our Take»։ TVGuide.com։ 2008-10-17։ Վերցված է 2011-12-10 
  3. «Philip Winchester Biography»։ Tvguide.com։ Վերցված է 2011-12-10 
  4. «About»։ Rob Finlay։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-20-ին։ Վերցված է 2015-11-19 
  5. «NBC's Crusoe: Behind the Scenes in the Makeup Trailer»։ fring.com։ Վերցված է 2008-08-12 
  6. Crusoe: Bios Philip Winchester (und). — NBC. Архивировано из первоисточника 28 Հոկտեմբերի 2009.
  7. «In My Sleep (2010): Movie Info and Reviews»։ Cinemamontreal.com։ Վերցված է 2011-12-10