Ֆերդինանդ III (Տոսկանայի մեծ դուքս)
Ֆերդինանդ III իտալ.՝ Ferdinando III | ||
![]() | ||
Ֆերդինանդ III | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | |
Ծննդյան օր | մայիսի 6, 1769[1][2][3][…] | |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիա[4] | |
Վախճանի օր | հունիսի 18, 1824[1][2][5][…] (55 տարեկան) | |
Վախճանի վայր | Ֆլորենցիա, Իտալիա[4] | |
Գերեզման | Սան Լորենցո տաճար | |
Թաղված | Սան Լորենցո տաճար | |
Դինաստիա | Հաբսբուրգ-Լոթարինգյան տուն | |
Քաղաքացիություն | ![]() | |
Հայր | Լեոպոլդ II, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր | |
Մայր | Maria Luisa of Spain? | |
Ամուսին | Princess Luisa of Naples and Sicily? և Princess Maria Ferdinanda of Saxony? | |
Զավակներ | Leopold II, Grand Duke of Tuscany?, Մարիա Թերեզա Տոսկանացի, Francesco Leopoldo d'Asburgo-Lorena?[2], Archduchess Maria Luisa of Austria, Princess of Tuscany (1798-1857)?, Caroline Erzherzogin von Österreich?[2] և Maria Luisa Erzherzogin von Österreich?[2] | |
Պարգևներ |
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ և Սուրբ Ֆերդինանդի և Ծառայությունների շքանշանի Մեծ Խաչի ասպետ | |
Ֆերդինանդ III (իտալ.՝ Ferdinando III d'Asburgo-Lorena, մայիսի 6, 1769[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[4] - հունիսի 18, 1824[1][2][5][…], Ֆլորենցիա, Իտալիա[4]), Տոսկանայի մեծ դուքս 1790-1801 և 1814-1824 թվականներին[6], Զալցբուրգի կյուրֆուստ 1803-1806 թվականներին, Վյուրցբուրգի մեծ դուքս 1806-1814 թվականներին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆերդինանդը ծնվել է 1769 թվականի մայիսի 6-ին Ֆլորենցիայում՝ ազնվականական ընտանիքում։ Նա եղել է Սրբազան Հռոմեական կայսրության Լեոպոլդ II կայսեր և արքայադուստր Մարիա Լուիզա Իսպանացու երկրորդ որդին։ 1790 թվականին Ֆերդինանդոն հորից ժառանգում է Տոսկանայի մեծ դքսության գահը[7][8]։ Լինելով արվեստի սիրահար, նա մի քանի նոր ձեռքբերումներ է ավելացրել իր նախնիների հավաքածուին, այդ թվում Ռաֆայել Սանտիի «Մադոննա դել Գրանդուկա» կտավը։
Կառավարման երկրորդ կեսում Մեծ Բրիտանիայի դրդմամբ սրվում է Տոսկանայի հարաբերությունները զորեղացող Ֆրանսիայի հետ։ Պատճառն այն էր, որ 1796 թվականին Նապոլեոնի բանակը ներխուժել էր Տոսկանա, իսկ 1799 թվականին՝ գրավել այն։ Նա ղեկավարում է Տոսկանան մինչև 1801 թվականը, որից հետո Նապոլեոնն այն միացնում է իր ստեղծած հսկայածավալ կայսրությանը։ Որպես փոխհատուցում՝ Ֆերդինանդը ստանում է Զալցբուրգի մեծ դքսության տարածքը։
1805 թվականին կնքվում է Պրեսբուրգի հաշտության պայմանագիրը, որի համաձայն Ֆերդինանդը ստիպված է լինում զիջել Զալցբուրգը՝ դրա դիմաց ստանալով Վյուրցբուրգի մեծ դքսության տիրույթները։ 1814 թվականի Նապոլեոնի վարչակարգի անկումից հետո Ֆերդինանդը կարողանում է վերադարձնել Տոսկանան։
Ֆերդինանդ դուքսը մահանում է 1824 թվականին Ֆլորենցիայում։ Նրան հաջորդում է որդին՝ Լեոպոլդը։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1790 թվականին Ֆերդինանդն ամուսնանում է Լուիզա Մարիա Ամալիա Բուրբոն-Սիցիլիացու հետ։ Նրանք ունենում են երկու դուստր և հինգ որդի։ Դստրերն են՝ Ֆերդինանդա I և Մարիա Կարոլինա, իսկ որդիները հինգն են՝
- Կարոլինա Ֆերդինանդ Թերեզա (1793-1802)
- Ֆրանցիսկ Լեոպոլդ (1794-1800)
- Լեոպոլդ II (1797-1870), Տոսկանայի մեծ դուքս
- Մարիա Լուիզա Յոզեֆա (1799-1857)
- Մարիա Թերեզա (1801-1855), Սարդինիայի արքա Կառլ Ալբերտի կինը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Wurzbach D. C. v. Toscana, Ferdinand III. Joseph Johann Baptist Großherzog (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 46. — S. 172.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118686763 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Wurzbach D. C. v. Habsburg, Ferdinand III. (Großherzog von Toscana) (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 6. — S. 195.
- ↑ Baines Edward (1817)։ History of the Wars of the French Revolution։ London: Longman, Hurst, et al։ էջ 136։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011
- ↑ Gilman Daniel Coit, ed. (1905)։ «Ferdinand III (1769–1824)»։ The New International Encyclopædia 7։ New York: Dodd, Mead։ էջ 539։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011
- ↑ Chisholm Hugh, ed. (1910)։ «Ferdinand III (1769–1824)»։ Encyclopædia Britannica 10։ New York: Encyclopædia Britannica Co.։ էջ 268։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Constantin von Wurzbach: Habsburg, Ferdinand III. (Großherzog von Toscana). In: Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. 6. Theil. Kaiserlich-königliche Hof- und Staatsdruckerei, Wien 1860, S. 195–197 (Digitalisat).
- Johannes Emmer: Erzherzog Ferdinand III., Großherzog von Toscana, als Kurfürst von Salzburg, Berchtesgaden, Passau und Eichstädt, 1803–1806. Eine geschichtliche Studie. Dieter, Salzburg 1878.
- Anton Chroust: Geschichte des Großherzogtums Würzburg (1806–1814). Die äußere Politik des Großherzogtums. Becker, Würzburg 1932 (Veröffentlichungen der Gesellschaft für fränkische Geschichte. 9. Reihe: Darstellungen aus der Fränkischen Geschichte 1, ISSN 0930-8342).
Ֆերդինանդ III (Տոսկանայի մեծ դուքս)-ի նախնիները | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|