Ֆելիքս ֆոն Բոթմերը ծնվել է 1852 թվականի դեկտեմբերի 10-ին Մյունխենում` գերմանացի գեներալ կոմս Մաքս ֆոն Բոտմերի և նրա կնոջ Լաուրա ֆոն Ռեյխերտի ընտանիքում: 1871 թվականին մտել է բավարական բանակ և հետագա քառասուն տարվա ընթացքում ծառայել բավարական ռազմական նախարարությունում ու բավարական գլխավոր շտաբում, 3 տարի ծառայել է Բեռլինում, Գլխավոր շտաբում, 1910 թվականից եղել հետևակի գեներալ: 1914 թվականի նոյեմբերի 30-ին նշանակվել է 6-րդ բավարական պահուստային դիվիզիայի հրամանատար, 1915 թվականի մարտի 22-ին` 2-րդ բավարական պահուստային կորպուսի հրամանատար (1915 թվականի մայիսից վերանվանվում է Բոտմերի կորպուս), որը պաշտպանում էր Կարպատյան լեռների ոլորանները, ռուսական բանակի հարձակումներից: Շուտով նշանակվել է Հարավային բանակի հրամանատար և մարտերի ընթացքում 1915 թվականի փետրվարի 5-ից մինչև ապրիլի 9-ը գրավում է Ջվինուվ լեռնաշղթան: 1915 թվականի հուլիսի 7-ից մինչև 1917 թվականը եղել է Հարավային բանակի հրամանատար: 1917 թվականի հուլիսին ետ է մղում ռուսական բանակի հարձակումը, գեներալ Բրուսիլովի գլխավորությամբ: 1917 թվականին նշանակվում է 19-րդ բանակի հրամանատար Լոթարինգիայում: 1918 թվականի ապրիլին կոչումը բարձրացնում են մինչև գեներալ-գնդապետ: Ավելի ուշ 1918 թվականի նոյեմբերից մինչև դեկտեմբեր աշխատում է որպես խորհրդական բավարական ռազմական նախարարությունում: Պաշտոնաթող է եղել 1918 թվականին, մահացել է Մյունխենում 1937 թվականի մարտի 18-ին: .
Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. — М.: АСТ; Астрель, 2003. — 896 с. — 5000 экз. — ISBN 5-17-019670-9 (ACT); ISBN 5-271-06895-1 (Астрель).