Ֆեդերիկո դե Մադրասո
Ֆեդերիկո դե Մադրասո իսպ.՝ Federico de Madrazo | |
---|---|
![]() | |
Ի ծնե | իսպ.՝ Federico de Madrazo Kuntz |
Ծնվել է | փետրվարի 9, 1815[1][2][3][…] |
Ծննդավայր | Իսպանիա[1] և Հռոմ, Պապական մարզ[4] |
Վախճանվել է | հունիսի 10, 1894[5][2][3][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, դիմանկարիչ |
Ոճ | ռոմանտիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Alberto Lista? և Ֆրանց Քսավեր Վինտերհալտեր |
Աշակերտներ | Eduardo Soler Llopis?, León Abadías y Santolaria? և Ricardo Villodas y de la Torre? |
Պարգևներ | |
Պաշտոն | տնօրեն, director of Museo del Prado?, Իսպանիայի սենատի անդամ և թանգարանի տնօրեն |
Անդամակցություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Հայր | Խոսե դե Մադրասո |
Մայր | Isabel Kuntz y Valentini? |
Եղբայր | Լուիս դե Մեդրասո |
Ամուսին | Luisa Garreta y Huerta? |
Զավակներ | Ռայմունդո Մադրասո[6], Ricardo de Madrazo?[6], Cecilia de Madrazo? և Luisa de Madrazo y Garreta? |
ստորագրություն![]() | |
![]() |
Ֆեդերիկո դե Մադրասո (իսպ.՝ Federico de Madrazo, փետրվարի 9, 1815[1][2][3][…], Իսպանիա[1] և Հռոմ, Պապական մարզ[4] - հունիսի 10, 1894[5][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), 19-րդ դարի իսպանացի նկարիչ, դիմանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեդերիկո դե Մադրասոն ծնվել է Հռոմում, նկարիչ Խոսե դե Մադրասոյի (1781–1859) ընտանիքում։ Նրա առաջին ուսուցիչը եղել է հայրը։ Դեռևս Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում ուսանելու տարիներին ստեղծել է իր առաջին կտավը՝ «Քրիստոսի հայտնությունը» (1829), որը գնել է Իսպանիայի Քրիստինա թագուհին, այնուհետև ստեղծել է «Աքիլեսը վրանում» կտավը։
Vista Alegre ընկերության պալատը նկարազարդելիս՝ ստեղծել է մի շարք դիմանկարներ։ 1852 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ ուսանել է Ֆրանց Կսավեր Ունտերհալտերի մոտ և ստեղծել է Բարոն Թեյլորի և Դոմինիկ Էնգրի դիմանկարները։ 1837 թվականին նրան հանձնարարվել է ստեղծել կտավ Վերսալյան պալատի համար, և նա նկարել է «Գոդֆրուա Բուլյոնցին հռչակվում է Երուսաղեմի արքա»։ Այնուհետև Ֆեդերիկո դե Մադրասոն մեկնել է Հռոմ, որտեղ ստեղծագործել է տարբեր ժանրերում, ստեղծել է «Maria Christina in the Dress of a Nun by the Bedside of Ferdinand III» (1843), «Իզաբելա թագուհին», «ՄեդինաԿոելի դքսուհին», «Վիլչեսի կոմսուհին» (1845–1847), իսպանացի արիստոկրատների մի շարք դիմանկարներ, որոնց մի մասը 1855 թվականին մասնակցել են ցուցահանդեսի։
1846 թվականին պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով։ 1853 թվականի դեկտեմբերի 10-ին դարձել է Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, 1873 թվականին Յուլիուս Շնոր ֆոն Կառոլսֆելդի մահից հետո դարձել է ակադեմիայի օտարերկրյա անդամ։ Երեք տարի հետո, երբ հայրը թողել է պաշտոնը, դարձել է Մադրիդի Պրադո թանգարանի տնօրեն, միաժամանակ Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի նախագահ։ Իսպանիայում նա ձեռնարկել է «El Artiste», «El Renacimiento» և «El Semanario pintoresco» գրախոսականների ու ամսագրերի հրատարակչությունը։
Մահացել է Մադրիդում 1894 թվականին։
Եղբայրը՝ Լուիս դե Մեդրասոն, նույնպես նկարիչ է եղել, ով առավել հայտնի է «Սուրբ Սեսիլիայի թաղումը» (1855) կտավով։ Ֆեդերիկոյի ամենահայտնի աշակերտներն եբ եղել իր իսկ որդիները՝ Ռայմունդո դե Մադրասո ի Գառետան (1841-1920) և Ռիկարդոն։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bernard M. O. y. Galería biográfica de artistas españoles del siglo XI (իսպ.) — Madrid: 1868. — Vol. 2. — P. 3.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Federico de Madrazo y Kuntz (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.museodelprado.es/coleccion/artista/wd/9bdb1678-fdd4-47bb-92e3-6833fadc8a50
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 Union List of Artist Names — 2017.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ricardo Navas Ruiz, El Romanticismo español. Madrid: Cátedra, 1982 (3.ª ed.). José Luis Díez (ed.) Federico de Madrazo y Kuntz (1815-1894) (cat. exp.) Madrid, Museo del Prado, 1994. Редакция журнала. Ф. д-Мадрасо (некролог) // Всемирная иллюстрация: журнал. - 1894. - Т. 52, № 1327. - С. 14.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Chisholm, Hugh, ed. (1911). Encyclopædia Britannica (11th ed.). Cambridge University Press.
|