Խոսե դե Մադրասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խոսե դե Մադրասո
իսպ.՝ José de Madrazo
Autorretrato (José de Madrazo).jpg
Ծնվել էապրիլի 22, 1781(1781-04-22)[1][2][3][4][5]
ԾննդավայրՍանտանդեր, Իսպանիա[1]
Վախճանվել էմայիսի 8, 1859(1859-05-08)[1][4][5] (78 տարեկանում)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա[1]
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրթությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
փորագրիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչGregorio Ferro և Ժակ Լուի Դավիդ
ԱշակերտներԼեոն Ժոզեֆ Ֆլորանտեն Բոննա և José María Avrial y Flores
Պաշտոնպալատական նկարիչ
ԶավակներՖեդերիկո դե Մադրասո
Լուի դե Մադրասո
Պեդրո դե Մադրասո
José Madrazo Վիքիպահեստում

Խոսե դե Մադրասո (իսպ.՝ José de Madrazo y Agudo, ապրիլի 22, 1781(1781-04-22)[1][2][3][4][5], Սանտանդեր, Իսպանիա[1] - մայիսի 8, 1859(1859-05-08)[1][4][5], Մադրիդ, Իսպանիա[1]), նեոդասական ժամանակաշրջանի իսպանացի նկարիչ։ Ֆեդերիկո և Լուի դե Մադրասոների հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե դե Մադրասոն ծնվել է Սանտանդերում: Մադրիդում Կոսմե դե Ակունյայի և Գրեգորիո Ֆեռոյի հետ ուսանել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, ովքեր 19-րդ դարի սկզբում եղել են նույն ակադեմիայի ռեկտորներ։ Այնուհետև Մադրասոն մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է Ժակ Լուի Դավիդի ստուդիայում։ Կառլոս IV թագավորի հովանավորությամբ ստեղծել է «Լուկրեցիայի մահը» և հունա-հռոմեական պատմությունից այլ կտավներ։ Նապոլեոնյան ժամանակաշրջանում տեղափոխվել է Հռոմ, կարճ ժամանակատված անցկացրել բանտում, քանի որ հավատարմության երդում չի տվել Ֆրանսիայի Նապոլեոն II-ին որպես Հռոմի թագավոր։ Հռոմում ընդունվել է Սուրբ Լուկայի ակադեմիա։

Կառլոս IV թագավորը Խոսե դե Մադրասոյին նշանակել է Ֆեռնան VII թագավորի կողմից ստեղծված պալատական նկարչի պաշտոնում։ 1818 թվականին վերադարձել է Իսպանիա, ղեկավարել Սան Ֆեռնանդոյի ակադեմիան։ Մարկես դե Սանտա Կրուսի հետ միասին հիմնել են Մադրիդի Պրադոյի թանգարանը, որը Մադրասոն ղեակվարել է 1838-1857 թվականներին[6]:

Մահացել է Մադրիդում։ Նրա կտավները գտնվում են Մադրիդի պատկերասրահներում, մեկ գործ գտնվում է Քուիրինալյան պալատում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Madrazo, Pedro de (1872). Catálogo Descriptivo e Histórico del Museo del Prado de Madrid (Parte Primera: Escuelas Italianas y Españolas). Calle del Duque de Osuna #3; Original from Oxford University, Digitized May 1, 2007: M. Rivadeneyra. pp. 435–436.