Ֆայիք Ալի Օզանսոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆայիք Ալի Օզանսոյ
 
Կրթություն՝ Գաուչեր քոլեջ
Մասնագիտություն՝ գրող, քաղաքական գործիչ և բանաստեղծ
Ծննդյան օր մարտի 26, 1876(1876-03-26)
Ծննդավայր Դիարբեքիր, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր հոկտեմբերի 1, 1950(1950-10-01) (74 տարեկան)
Վախճանի վայր Անկարա, Թուրքիա
Թաղված Զինջիրլիքույու գերեզմանատուն
Քաղաքացիություն  Թուրքիա և  Օսմանյան կայսրություն
Զավակներ Munis Faik Ozansoy?

Ֆայիք Ալի Օզանսոյ (թուրքերեն՝ Faik Ali Ozansoy, ի ծնե անուն Մեհմեթ Ֆայիք, մարտի 26, 1876(1876-03-26), Դիարբեքիր, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 1, 1950(1950-10-01), Անկարա, Թուրքիա), թուրք գրող, բանաստեղծ, արձակագիր, քաղաքական և պետական գործիչ։ Հայտնի է նրանով, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ փրկել է հազարավոր հայերի[1]։ Հավաքված սեփական միջոցները ծախսել է հայ փախստականներին օգնելու համար։ Հայ քրիստոնյաներին կյանքը պաշտպանելու համար՝ Օզանսոյն իր ժամանակակիցների համար հայտնի է եղել «անհավատների կառավարիչ» անունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բանաստեղծ և պատմաբան Սայիդ փաշայի ընտանիքում։ Նրա մայրը եղել է Աք-Քոյունլուների ներկայացուցիչ։ Ավագ եղբայրը թուրք հայտնի գրող Սուլեյման Նազիֆն է։ Հոր ղեկավարությամբ ստացել է կրթություն, լավ տիրապետել արաբերեն, պարսկերեն և ֆրանսերեն լեզուներին։

Ավարտել է Ստամբուլի քաղաքացիական պաշտոնյաների պատրաստման բարձրագույն դպրոցը (Մյուլքիեյեն Շահավե)։ Ծառայել է որպես գավառապետ, եղել Բեյօղլուի, Սկյուտարի, Քյութահյայի, Դիարբեքիրի նահանգապետ։ 1930-1932 թվականներին աշխատել է որպես Թուրքիայի ներքին գործերի նախարարի տեղակալ։

Դասավանդել է ֆրանսիական հատուկ դպրոցներում։

Իր հասարակական-քաղաքական հայայցքներով Ֆայիքը դիրքավորվել էր որպես աջ քաղաքական գործիչ։ Նա եղել է երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ։ 1908 թվականի հեղաշրջման միջոցով կուսակցության իշխանության գալուց հետո, երբ «Սերվեթի Ֆյունուն» գրականության հիմնադիր, բանաստեղծ Թևֆիք Ֆիքրեթը կտրուկ քննադատեց դրա ռեակցիոն միտումները, Ֆայիքը հանդես եկավ Ֆիքրեթի դեմ։ Ֆայիք Ալի Օզանսոյին, մարդասիրական հայացքներից զատ («պոեզիան պետք է ասի ողջ մարդկաթյանը»), բնորոշ է եղել նաև հայրենասիրությունը։ Առաջին համաշխարհային և հույն-թուրքական երկրորդ պատերազմների ժամանակ Օզանսոյը մասնակցել է կայսրության պաշտպանությանը։

Մահացել է 1950 թվականի հոկտեմբերի 1-ին՝ սրտի կաթվածից։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ է սկսել գրել դեռ դպրոցական տարիքից։ Նրա գրական գործունեության սկիզբը համընկնում է «Servet-i Fünun» գրականության գերակայության ժամանակաշրջանի հետ, որի նպատակն էր օսմաներենի պարզեցումը[2]։ Ուստի, Ֆայիքի ստեղծագործական գործունեության վրա այդ ուղղությունը մեծ ազդեցություն է ունեցել։

Իր ստեղծագործական գործունեության սկզբնական շրջանում նրան համեմատել են թուրք հայտնի գրող Աբդուլհաք Համիդ Թարհանի հետ և անվանել «փոքրիկ Համիդ» (Քյուչյուք Համիդ)։ «Servet-i Fünun» գրականության մեջ Ֆայիքն ունեցել է որոշակի առանձնացված դիրք, սակայն եղել ռոմանտիզմի միակ ներկայացուցիչը։

«Գրական հանրագիտարանի» հեղինակների կարծիքով՝ Ֆայիքի ստեղծագործությունների լեզուն ծանր է և խիստ հագեցած արաբական ու պարսկական բառերով։ Շատերի պնդմամբ՝ նա հեռու էր այդ ժամանակվա թուրքական գրական լեզվից։ Չնայած 1932 թվականին կայացած առաջին լեզվաբանական համագումարի ժամանակ նա հանդես էր եկել թուրքերենին ոչ անհրաժեշտ արաբախոսություններից ու պարսկախոսություններից հրաժարվելու օգտին, սակայն փաստացի այդ ուղղությամբ պահպանողական է եղել և պաշտպանել աջ դիրքորոշումը։

Բանաստեղծություններից զատ գրել է նաև արձակ ստեղծագործություններ, մասնավորապես «Մորս փիլիսոփայությունը»-ը և «Մայրաքաղաքի դարպասների մոտ» պիեսը։

Ընտիր երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դատարկ մխիթարություններ (1908),
  • Միդհաթ փաշա
  • Հայրենիքի մեղեդիները (1915),
  • Պատկերներ (1912),
  • Նամակ մեծագույն բանաստեղծին և այլն։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հայ և թուրք մտավորականներ այցելել են Ստամբուլի Զինջիրլիքույու գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու Ֆայիք Ալի Օզանսոյի հիշատակին[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yarın bir ilk yaşanacak!
  2. Muhammad Rashid Feroze, Islam and Secularism in Post-Kemalist Turkey, Islamic Research Institute, 1976, p. 116.
  3. [1]
  4. Names of Lost Armenian Villages Read in Istanbul’s Sultanahmet Square

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆայիք Ալի Օզանսոյ» հոդվածին։