Ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկ
Ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Procerus scabrosus fallettianus
|
Ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկ (լատին․՝ Procerus scabrosus fallettianus), գնայուկ բզեզների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձգված ուռուցիկ մարմնով, 47-60 մմ երկարությամբ խոշոր բզեզ է։ Մարմնի վերին մասը սովորաբար լինում է մետաղական փայլով՝ կապույտ, կապտականաչ, կապտամանուշակագույն, հազվադեպ գրեթե սև՝ կապույտ փայլով, իսկ մարմնի ստորին մասը սև է։ Վերնաթևերը կոպիտ խիտ թմբիկներում են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ադրբեջանի հարակից տարածքներում և Հայաստանում՝ Սյունիքի մարզում (Գորիս, Խնձորեսկ, Կապան, Տանձավեր, Շիշկերտ, Քաջարան, Լիճք)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է ծովի մակարդակից 1100-2200 մ բարձրություններում՝ անտառներում և հետանտառային էկոհամակարգերում և այգիներում, հանդիպում են տարվա ողջ ընթացքում՝ գարնանից մինչև աշուն (տաք եղանակին)։ Օրվա ընթացքում ակտիվությունը կախված է տարվա ժամանակից․ հով եղանակին ակտիվ են ցերեկը, շոգ եղանակին՝ մթնշաղին և գիշերը։ Բզեզները և թրթուրները սնվում են խխունջներով և կողինջներով[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր արեալով հազվագյուտ ենթատեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակը կայուն ոչ բարձր է և պայմանավորված կլիմայական պայմաններով՝ տարբեր տարիներին դիտվում են աննշան տատանումներ։
Վտանգ է հանդիսանում մասնավորապես ապօրինի անտառահատումներով պայմանավորված անտառային էկոհամակարգերի դեգրադացումը։
Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» պետական արգելավայրում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.