Jump to content

Ֆաթեն Համամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաթեն Համամա
մասրի՝ فاتن حمامه
Ծնվել էմայիսի 27, 1931(1931-05-27)[1][2]
ԾննդավայրEl-Senbellawein
Մահացել էհունվարի 17, 2015(2015-01-17)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
ԿրթությունCairo Higher Institute of Cinema?
Քաղաքացիություն Եգիպտոս
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և սցենարիստ
Ամուսին(ներ)Էզել Դին Զուլֆիքար[3], Օմար Շարիֆ[4] և Abdelwahab?
Երեխա(ներ)Թարեք Շարիֆ
Պարգևներ և մրցանակներ

Ֆաթեն Համամա (արաբ.` فاتن حمامة‎, ամբողջական անունը` Ֆաթեն Ահմեդ Համամա, մայիսի 27, 1931(1931-05-27)[1][2], El-Senbellawein - հունվարի 17, 2015(2015-01-17)[1][2], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի դերասանուհի և պրոդյուսեր։ Համարվում է 20-րդ դարի եգիպտական կինեմատոգրաֆի մեծագույն աստղերից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթեն Համաման ծնվել է աղքատ մուսուլմանական ընտանիքում։ Նրա հայրը Եգիպտոսի կրթության նախարարությունում գրագիր էր, իսկ մայրը` տնային տնտեսուհի։ Ընտանիքում կար չորս երեխա, նա ուներ երկու եղբայր և մեկ քույր։ Յոթամյա Ֆաթեն Համամայի լուսանկարը ծնողներն ուղարկել էին ռեժիսոր Մոհամմեդ Կարիմին, ով որոնում էր փոքրիկ աղջնակի` իր «Երջանիկ օրը» (1940թ.) կինոնկարում նկարահանելու համար։ 13 տարեկանում Ֆաթեն Համաման ընդունվել է Կահիրեի թատերական արվեստի դպրոց և այդ ժամանակներից սկսել է նկարահանվել տարեկան մի քանի ֆիլմում։

Երիտասարդ դերասանուհու ստեղծագործական կյանքում նոր փուլ է սկսվել, երբ նկարահանվել է ռեժիսոր Յուսեֆ Վահբիի «Գթասրտության հրեշտակը» (1946թ.) և «Կարմիր դիմակը» (1946թ.) մելոդրամաներում։ Մինչ 1952 թվականին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունը, կինոֆիլմերի մեծամասնությունը երաժշտական կատակերգություններ էին, իսկ որոշ մասը դետեկտիվ ժանրի ֆիլմեր և մելոդրամաներ, որոնք համեմված էին երգերով և պորտապարով։ Հուլիսյան հեղափոխությունից հետո, 1950-ական թվականներին, եգիպտական կինոարդյունաբերությունում հայտնվեցին նոր ռեժիսորներ և այդ ժամանակաշրջանը համարվում է «եգիպտական կինոյի ոսկե դար»։ Ֆաթեն Համաման հաջողությամբ ընդգրկվեց այդ նորացված կինեմատոգրաֆում, խաղալով ռեժիսուրայի այնպիսի վարպետների ֆիլմերում, ինչպիսիք էին Սալահ Աբու Սեիֆի «Քո օրը, բռնակալ» (1952թ.) և Յուսեֆ Շահինի «Ամինի որդին» («Հայր Ամին» 1950թ.), իսկ հետո նաև «Դժոխքի երկինքը» («Պայքար հովտում» 1954թ.) կինոնկարներում, որոնք ցուցադրվել են Կաննի կինոփառատոնում։

ԽՍՀՄ-ի կինոէկրաններին Ֆաթեն Համամայի մասնակցությամբ ֆիլմերից ցուցադրվել են «Պայքար հովտում» (1954թ.), «Հանդիպում երջանկության հետ» (1954թ.), «Սեր և արցունքներ» (1955թ.), «Բաց դուռ» (1963թ.) և «Պահանջում եմ լուծում» (1975թ.) կինոնկարները, որոնք եգիպտական կինոյի միջին մակարդակի ֆիլմերից բարձր էին դասվում։

Ֆաթեն Համամայի վրա քաղաքական ճնշումների պատճառով, դերասանուհին 1966-1971 թվականներին լքեց Եգիպտոսը։ Այդ տարիներին նա ապրում էր Լիբանանում և Լոնդոնում։ Այն ժամանակների Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը խնդրում էր Եգիպտոսի հայտնի մարդկանց (քննադատների և գրողների), որպեսզի նրանք համոզեին դերասանուհուն` վերադառնալ հայրենիք։ Նախագահի կարծիքով Ֆաթեն Համաման «ազգային գանձ» էր։ 1971 թվականին դերասանուհու վերադարձը նոր շունչ տվեց եգիպտական կինոյին։

1980-1990 թվականներին Ֆաթեն Համաման շատ քիչ էր նկարահանվում, հազվադեպ հայտնվելով հեռուստաէկրաններին` խաղալով հիմնականում սերիալներում։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Ֆաթեն Համաման ամուսնացել է ռեժիսոր Էզզել Դինա Զուլֆիկարի հետ։ Նրանք ունեցել են մեկ դուստր։ 1954 թվականին ամուսնալուծվել են, քանի որ Ֆաթեն Համաման կինոնկարահանման հրապարակում ծանոթացել էր երիտասարդ դերասան Օմար Շարիֆի հետ և սիրահարվել։ Նրա հետ ամուսնանալու համար Օմար Շարիֆն ընդունել էր իսլամ։ Զույգը միասին նկարահանվել է 1950-ական թվականների բազմաթիվ ֆիլմերում և նրանց ռոմանտիկ հարաբերությունները պարզ երևում էին նաև ֆիլմերում։ Նրանք ունեցել են մեկ որդի։ Սակայն Հոլիվուդ և Եվրոպա Օմար Շարիֆի մշտական նկարահանումների մեկնելու պատճառով, նրանց ամուսնությունը փլուզվեց և 1974 թվականին նրանք ամուսնալուծվեցին։ Հետագայում Ֆաթեն Համաման ամուսնացավ բժիշկ Մոհամեդ Աբդել Վահաբի հետ և ապրում էր Կահիրեում։

Ֆաթեն Համաման մահացել է 2015 թվականի հունվարի 17-ին` առողջական խնդիրների պատճառով։ Եգիպտոսի մշակույթի նախարարությունը հայտարարել էր երկօրյա սուգ, իսկ հուղարկավորության արարողությունը, որին ներկա էին հազարավոր երկրպագուներ, հեռարձակվում էր ուղիղ եթերով։ Կահիրեի կինոթատրոններից մեկը ի պատիվ դերասանուհու, անվանվել է «Ֆաթեն Համամա»։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1940Երջանիկ օրըYom saidԱնիսա
1944Գնդակը սրտումRussassa fil kalbՆագվա
1945Ամսվա սկիզբըAwal el shahir-
1946Կարմիր դիմակըAl-kena al ahmar-
1946Գթասրտության հրեշտակըMalak al rahmaԹհորայա
1946Աշխարհիկ կյանքDunia-
1950Հայր ԱմինBaba AminՀոդա
1951Նեղոսի որդինIbn el NilԶեբայդա
1952Մեծ ծաղրածունAl-muharrij al-Kabir-
1952Քո օրը, բռնակալLaka yom ya zalemՆեմաթ
1953Պայքար հովտումSiraa Fil-WadiԱմալ
1955Հանդիպում երջանկության հետMawad ma al saadaԱմալ
1955Մեր լավագույն օրերըAyyamine el helwaՀոդա
1956Սեր և արցունքներHub wa demoueՖաթմա
1956Մութ ջրերSiraa Fil-MinaՀամեդա
1957Աշխարհի հողըArd el salamՍալմա
1958ՓակուղիEl tarik el masdudՖայզա
1958Կույս կինըEl zoja el azraaՄոնա
1958Վաղը` ոչLa anamՆադիա Լութֆի
1959Մորակտցարի ճիչըDoa al karawanԱմնա
1959Տիկինը դղյակիցSayedat el kasrՍավսան
1961Սիրո գետըNahr el hubՆավալ
1962Արևը չես հանգցնիLa tutfi el shamsԼեյլա
1963ԿահիրեCairoԱմինա
1963Սիրո ժամանակը չէLa wakta lil hubՖավզիա
1964Երեկ երեկոյանEl laila el akhiraՆադիա, Ֆավզիա
1964Բաց դուռEl bab el maftuhԼեյլա
1965ՄեղքEl haramԱզիզա
1971Ոսկե ավազներRimal min dhahab-
1972Կայսրություն «Մ»Emberatoriet meemՄոնա
1975Պահանջում եմ լուծումOrid hallanՖավզիա
1994Ուսուցիչ Հեքմեթի գիտակցությունըDameer abla HekmatՀեքմեթ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Record #16099434 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  3. فى ذكرى ميلاده.. شاهد قصة الحب المظلومة بين عز الدين ذو الفقار وفاتن حمامة (արաբ.) // اليوم السابع — 2018.
  4. فاتن حمامة وعمر الشريف: الحبّ من أوّل قبلة! — 2014.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաթեն Համամա» հոդվածին։