Օքսնարդ
Բնակավայր | |||
---|---|---|---|
անգլ.՝ Oxnard | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | հունիսի 30, 1903 թ. | ||
Մակերես | 101,547739 կմ², 101,548201 կմ² | ||
ԲԾՄ | 52 ֆուտ | ||
Բնակչություն | ▲202 063 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | PDT?, UTC-8 և UTC-7 | ||
Հեռախոսային կոդ | 805 | ||
Փոստային ինդեքսներ | 93030, 93030, 93031, 93032, 93033, 93034, 93035 և 93036 | ||
Պաշտոնական կայք | oxnard.org(անգլ.) | ||
| |||
Օքսնարդ (անգլ.՝ Oxnard), քաղաք ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Վենտուրա շրջանում: Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ ունի 192.997 բնակիչ[2][3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև սպիտակամորթ բնակիչների հայտնվելը ժամանակակից Օքսնարդի տարածքում բնակվում էր հնդկացիական չումաշի ցեղը: Առաջին եվրոպացին, որ ոտք է դրել այս կողմերում, իսպանացի կոնկիստադոր Խուան Ռոդրիգես Կաբրիլյոն է (1542)[4]: Կաբրիլյոյի և տեղի բնակիչների միջև զինված ընդհարում է եղել, որի ժամանակ Կաբրիլյոն մահացու վիրավորվել է[5]: Հետագայում` իսպանական գաղութատիրական շրջանում, ներկայիս Օքսնարդի տարածքը տրվել է սուրբ Բուենավետուրայի միսիոներական կազմակերպությանը[6]:
1897 թվականին տեղի ռանչոյի սեփականատերերը` Ալբերտ Մոլհարդտը և Յոհանես Բորչարդը, որոշում են շաքարի արտադրություն կազմակերպել[7][8]: Նրանց համաձայնությամբ Հենրի Օքսնարդը և նրա երեք եղբայրները կառուցում են շաքարի ճակնդեղի մշակման գործարան, որտեղ աշխատում էին միայն ամերիկացիներ, ինչպես նաև Չինաստանից, Ճապոնիայից և Մեքսիկայից արտագաղթածներ:
Արտադրությունն աստիճանաբար ընդարձակվում էր, բնակիչներն էլ սկսում են աճեցնել գարի և լոբազգիներ[7]: Քաղաքի հիմնումից ոչ շատ ժամանակ անց` 1903 թվականին, քաղաքում բացվում են ռեստորաններ, սալոններ[4][8]: Նույն թվականին քաղաքում ստեղծվում է տեղի ոստիկանությունը[8]: 1907 թվականին բացվում է քաղաքային առաջին հանրային գրադարանը: Գրադարանի շենքը ներկայում պատմության հուշարձան է համարվում:
Քաղաքն արագ սկսել է զարգանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. Օքսնարդի տարածքում կառուցվում են ռազմածովային բազաներ: Պատերազմի ավարտից հետո քաղաքում սկսում են զարգանալ էլեկտրոնային, աերոտիեզերական և արդյունաբերական այլ ճյուղեր[7]:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին: Քաղաքի շրջակա հողերը բարեբեր են: Առվակների, ճահիճների, ափերի հետ տարածքը ներառում է անտառային ֆիտոցենոզ: Այստեղ աճում են հազվագյուտ, անհետացող բուսատեսակներ[9]:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օքսնարդի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 94 (34) |
90 (32) |
94 (34) |
98 (37) |
98 (37) |
93 (34) |
94 (34) |
96 (36) |
101 (38) |
101 (38) |
98 (37) |
93 (34) |
101 (38) |
Միջին բարձր °F (°C) | 65.5 (18.6) |
65.3 (18.5) |
65.8 (18.8) |
68.8 (20.4) |
71.1 (21.7) |
72.5 (22.5) |
75.9 (24.4) |
76.8 (24.9) |
76.6 (24.8) |
73.5 (23.1) |
70.3 (21.3) |
65.5 (18.6) |
70.63 (21.47) |
Միջին ցածր °F (°C) | 43.2 (6.2) |
42.2 (5.7) |
46.6 (8.1) |
47.9 (8.8) |
51.7 (10.9) |
56.2 (13.4) |
58.0 (14.4) |
58.5 (14.7) |
57.0 (13.9) |
52.7 (11.5) |
46.7 (8.2) |
42.1 (5.6) |
50.23 (10.12) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 25 (−4) |
30 (−1) |
30 (−1) |
33 (1) |
36 (2) |
42 (6) |
46 (8) |
49 (9) |
43 (6) |
35 (2) |
31 (−1) |
27 (−3) |
25 (−4) |
Տեղումներ դյույմ (մմ) | 3.47 (88.1) |
3.71 (94.2) |
2.65 (67.3) |
0.79 (20.1) |
0.31 (7.9) |
0.05 (1.3) |
0.02 (0.5) |
0.04 (1) |
0.18 (4.6) |
0.63 (16) |
1.31 (33.3) |
2.06 (52.3) |
15.22 (386.6) |
աղբյուր: NOAA[10][11] |
Տնտեսություն և կյանքի մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը տնտեսապես զարգացած է` շնորհիվ մի քանի գործոնների: Այստեղ իր դերն է խաղում Օքսնարդի աշխարհագրական դիրքը. այն գտնվում է տնտեսական ու արդյունաբերական այնպիսի խոշոր կենտրոնի մոտ, ինչպիսին է Լոս Անջելեսը: Քաղաքը մոտ է Խաղաղ օվկիանոսին. քաղաքում կա խոշոր նավահանգիստ[12]: Օքսնարդում լավ զարգացած են տնտեսական, արդյունաբերական և գիտության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են բիոտեխնոլոգիան, առողջապահությունը, կրթությունը, ագրոարդյունաբերությունը[13]: Օքսնարդում կյանքի մակարդակը բարձր է: Օքսնարդում կյանքի մակարդակը 2009 թվականին միջինամերիկյան ցուցանիշի նկատմամբ 120 % է[14]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ «State Population Report» (pdf) (անգլերեն)։ Department of Finance։ 1 May, 2007։ Արխիվացված օրիգինալից 2008-02-16-ին։ Վերցված է 2010-10-20
- ↑ «Demographics» (անգլերեն)։ City of Oxnard։ 13 Jan, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2010-10-20
- ↑ 4,0 4,1 «A Brief History of Oxnard» (անգլերեն)։ Oxnard Public Library։ Արխիվացված է օրիգինալից 2004-12-20-ին։ Վերցված է 2010-10-20
- ↑ António Gonçalves (2002)։ «Cabrilho, João Rodrigues» (պորտուգալերեն)։ Navegações Portuguesas։ Արխիվացված օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2010-10-20
- ↑ «Mission History» (անգլերեն)։ San Buenaventura Mission, Ventura, California։ Արխիվացված է օրիգինալից 2003-10-08-ին։ Վերցված է 2010-10-20
- ↑ 7,0 7,1 7,2 «History of Oxnard» (անգլերեն)։ www.visitoxnard.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2010-10-20
- ↑ 8,0 8,1 8,2 «History of Oxnard & The Oxnard Police Department» (անգլերեն)։ City of Oxnard, California - Oxnard Police Department։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2010-10-20
- ↑ «National Collection of Imperiled Plants» (անգլերեն)։ Center for Plant Conservation։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2010-10-20
- ↑ «NOWData - NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է September 8, 2015
- ↑ «CA Camarillo AP»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է September 8, 2015
- ↑ «Oxnard : California» (անգլերեն)։ TopRetirements.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2010-10-20
- ↑ «Economic Development Corporation» (անգլերեն)։ City of Oxnard։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2010-10-20
- ↑ «Oxnard Economic Outlook» (անգլերեն)։ Moody's Analytics։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-13-ին։ Վերցված է 2010-10-20
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jeffrey Wayne Maulhardt. Oxnard: 1867-1940. — Arcadia Publishing, 2004. — (Images of America). — ISBN 0-7385-2930-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|