Օսկար Ռիդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օսկար Ռիդինգ
Oskar Rieding.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունOskar Rieding
Ծնվել է1840(1840)
Հյուսիսային Գերմանիա, Գերմանիա
ԵրկիրԳերմանիա Գերմանիա, Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա
Մահացել է1918(1918)
Ցելե, Savinjska Statistical Region, Սլովենիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներջութակ, դաշնամուր
ՇրջանավարտԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց

Օսկար Ռիդինգ (գերմ.՝ Oskar Rieding, 1840[1][2][3][4][5], Հյուսիսային Գերմանիա, Գերմանիա - 1918[1][2][3][4][5], Ցելե, Savinjska Statistical Region, Սլովենիա), գերմանացի ջութակահար և կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Նոր երաժշտական Ակադեմիայում, որը գտնվում է Բեռլինում, և Լայպցիգի կոնսերվատորիայում, որից հետո վերջնականապես տեղափոխվել է Վիեննա: 1871 թվականին հրավիրվում է Հանս Ռիխտերի կողմից, որպես Բուդապեշտի օպերաի նվագախմբի կոնցերտմայստեր, որը ղեկավարել է մինչև 1904 թվականը, այնուհետև անցել է թոշակի Ցելում, որտեղ էլ մահացել է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիդինգի ստեղծագործությունները գրված են ջութակի համար, դաշնամուրի կամ նվագախմբի նվագակցությամբ։ Նրան ավելի շատ համբավ բերել են իր պարզ և հասարակ կոնցերտները: Ռիդինգի կոնցերտները դարձել են դասական օրինակ ջութակի մասնագիտական ուսուցման համար, որոնք կիրառվել են բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #103827668 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 International Music Score Library Project — 2006.
  4. 4,0 4,1 4,2 muziekweb.nl
  5. 5,0 5,1 5,2 Musicalics

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]