Օյա
Քաղաք | ||
---|---|---|
Օյա | ||
հուն․՝ Οία | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Պերիֆերիա | Հարավային Եգեյան կղզիներ | |
Նոմոս | Սանտորինի | |
Մակերես | 19.4 կմ² | |
Խոսվող լեզուներ | Հունարեն | |
Բնակչություն | 1,545 մարդ (2011) | |
Խտություն | 80 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
| ||
Օյա կամ Իյա (հուն․՝ Οία), փոքր քաղաք և նախկին համայնք Հունաստանի Հարավային Եգեյան կղզիներ պերիֆերիայում՝ Կիլադների մաս կազմող Սանտորինի կղզու վրա[1][2][3]:
2011 թվականի վարչական բաժանման վերաբերյալ բարեփոխումներից հետո Օյան մտնում է Սանտորինիի նոմոսի կամ տարածաշրջանային միավորի կազմի մեջ: Գտնվում է Սանտորինի կղզու հյուսիսարևմտյան հատվածում: Օյա քաղաքի գլխավոր փողոցը անվանվել է ի պատիվ Նիկոլաու Նոմիկուի:
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Օյայի բնակչությունը կազմում է 1,545 մարդ: Զբաղեցնում է մոտ 20 կմ քառակուսի տարածք[4]:
Օյան նախկինում հայտնի է եղել Ապանո Մերիա անվանմամբ (հուն․՝ Απάνω Μεριά)[5]: Հին հունական ժամանակահատվածում Օյան եղել է Հին Թիրայի գլխավոր նավահանգիստներից մեկը և ունեցել է առևտրական կարևոր նշանակություն:
Օյան հասել է իր բարգավաճման գագաթնակետին 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Նրա տնտեսական բարգավաճումը պայմանավորված էր վաճառական նավատորմի զարգացմամբ, որը առևտրական նկատառումներով Արևելյան Միջերկրականից (հիմնականում՝ Ալեքսանդրիայից) հասնում էր մինչև Ռուսաստան: Ներկայումս Օյան Հունաստանի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից է և ամենաայցելվող կղզային բնակավայրն է:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օյա քաղաքի անվանումը հիշատակված է Վենետիկի հանրապետության տիրապետության շրջանում, որպես զբոսաշրջային կարևոր ուղղություն:
1207 թվականին Մարկո Սանուդոն Եգեյան կղզիներում հիմնադրում է Նաքսոսի դքսությունը և տարածում ավատատիրական կարգերը Սանտորինիում: Տարբեր ժամանակներում քաղաքը հիշատակվում է նաև Ապանո Մերիա անվանումով:
1537 թվականին քաղաքը գրավվում է Հեյրեդին Բարբարոսայի և Սելիմ Ահեղի զորքերի կողմից[6]: Սակայն քաղաքում շարունակվել է վենետիկյան տիրապետությունը մինչև 1566 թվականը: 16-ից 19-րդ դարերում Օյան հիշատակվում է Ապանոմերիա անվանմամբ: 17-րդ դարի կեսին Ժան դը Տևենոն այն հիշատակում է Կաստելի Սան Նիկոլա անվանմամբ:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարում Օյան եղել է նավաստիների քաղաք և սկսել է բարգավաճել, որպես միջերկրածովյան կարևոր առևտրային քաղաք: Նրա տնտեսական բարգավաճումը պայմանավորված էր վաճառական նավատորմի զարգացմամբ, որը առևտրական նկատառումներով Արևելյան Միջերկրականից (հիմնականում՝ Ալեքսանդրիայից) հասնում էր մինչև Ռուսաստան:
1890 թվականին Օյան ունեցել է շուրջ 2500 բնակիչ և մոտ 130 ծովագնացություն նավեր: Տեղի բնակչությունը զբաղվում էր գինեգործությամբ: Օյայում արտադրված գինիները արտահանվում էն Ֆրանսիա և այլ երկրներ: Աթենքի մոտ գտնվող Պիրեյոս նավահանգստի զարգացումից հետո գնալով մարեց Օյայի դերն ու նշանակությունը: Պիրեյոսը դարձավ երկրի գլխավոր առևտրական նավահանգիստը և տնտեսական կենտրոնը: Դա է պատճառը, որ Օյայում գյուղատնտեսությունն ու գինեգործությունը ևս անկում ապրեց:

20-րդ դարի ազգային-ազատագրական պատերազմները վերջնականապես կազմալուծեցին քաղաքի տնտեսությունը: 1956 թվականին այստեղ տեղի ունեցավ 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգալի վնաս հաղորդեց Օյային և ամբողջ Սանտորինիին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Սանտորինիի հյուսիսում:
Երկրաշարժին հաջորդեց արտագաղթը, որի արյունքում քաղաքն ամբողջովին մարդաթափվեց: Դա է պատճառը, որ 1977 թվականին Օյան ուներ ընդամենը 306 բնակիչ:
Երկրաշարժից հետո բնակավայրը վերակառուցվեց և դարձավ Կիկլադյան կղզիների ամենագրավիչ և զբոսաշրջային քաղաքը:
Ներկայումս Օյան Սանտորինի կղզու գլխավոր քաղաքն է: Այն լեփ-լեցուն է ամառային սեզոնին:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օյան գտնվում է Եգեյան ծովում գտնվող Կիկլադյան կղզիների մաս կազմող Սանտորինի զբոսաշրջային կղզու հյուսիսարևմտյան հատվածում:
Կղզին գտնվում է ծովի մակարդակից 70-100 մետր բարձրության վրա: Բարձր լեռնագագաթները բացակայում են: Բնորոշ է միջերկրածովային կլիման: Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է, իսկ ամառը` ամենատաքը: Դեկտեմբերյան միջին ջերմաստիճանը կազմում է 0 °C, իսկ հուլիսյան առավելագույն ջերմաստիճանը՝ 40 °C և ավելի[7]:
Օյայի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 14 (57) |
14 (58) |
16 (61) |
19 (66) |
22 (72) |
26 (79) |
27 (81) |
28 (82) |
26 (78) |
22 (72) |
18 (65) |
16 (60) |
20.7 (69.3) |
Միջին ցածր °C (°F) | 9 (49) |
9 (49) |
11 (51) |
13 (55) |
16 (61) |
20 (68) |
23 (73) |
23 (73) |
21 (69) |
18 (64) |
14 (57) |
11 (52) |
15.7 (60.1) |
աղբյուր: [8] |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռիք Սթևս (ապրիլի 19, 2011)։ Աթենք և Պելոպոնես։ Ավալոն Թրեվլ։ էջեր 437–440։ ISBN 978-1-61238-060-5։ Վերցված է հունիսի 7, 2013(չաշխատող հղում)
- ↑ «Կալիկրատիս օրենք» (pdf) (հունարեն)։ Հունաստանի արտաքին գործերի նախարարություն։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-27-ին։ Վերցված է հունիսի 8, 2013
- ↑ «Հունաստանի 2001 թվականի մարդահամարի տվյալներ» (հունարեն)։ Վերցված է հունիսի 8, 2013
- ↑ «Կալիկտրատիս մարդահամար» (հունարեն)։ Վերցված է հունիսի 8, 2013
- ↑ Արմսթրոնգ Կատե, Քլարկ Միխայել Սթամատիոս, Դելիսո Քրիստոֆեր (2010)։ Հունաստանի Հանրապետություն։ Lonely Planet։ էջ 434։ ISBN 978-1-74220-342-3։ Վերցված է հունիսի 5, 2013
- ↑ Քոնն Ջորջ Ս. (2006)։ Պատերազմների տեղեկատու և բառարան։ Infobase Publishing։ էջ 588։ ISBN 978-1-4381-2916-7։ Վերցված է հունիսի 9, 2013
- ↑ «World Weather Online.Com»
- ↑ «Եղանակն Օյայում, Հունաստանի կլիմայական պայմաններ»։ World Weather Online.Com։ Վերցված է հունիսի 7, 2013
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օյա կատեգորիայում։ |
|